Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա
Հայաստանում հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին արեւմտյան է՝ 2-5 մ/վրկ.:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4,
Կոտայքում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4,
Լոռիում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +7+12,
Տավուշում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +9+14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+9,
Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10,
Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+13,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +4+9,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +7+10: