Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Էրդողանի օսմանյան զինվորին ծաղրած դեկանին հեռացրել են աշխատանքից

Թուրքիայում սկսել են պատժել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջին շրջանում որդեգրած տարօրինակ վարքն ու զավեշտի հասնող հայտարարությունները ծաղրանքի ենթարկող անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Թուրքիայի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի դեկան Հասան Հերքենը հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ Twitter սոցիալական կայքի իր էջում ծաղրել է նախագահական պալատում արտասահմանյան երկրների ղեկավարներին ընդունելու ժամանակ պատվո պահակախմբում Էրդողանի կանգնեցրած և արդեն զավեշտի վերածված «տարբեր ժամանակշրջանների 16 թուրքական պետության» ռազմական հանդերձանքներ կրող զինվորներին: Թուրք պրոֆեսորը Թուրքիայի նախագահի պաշտոնական նստավայր «Աք Սարայ»-ում Էրդողանին շրջապատած «Կարմիր Հորդա»-ի զինվորի վերաբերյալ Twitter-ում գրառել է. «Տեսնես այս խալաթով մարդը ո՞ր պետությունն է ներկայացնում»: Չնայած դեկանը շատ արագ ջնջել էր իր գրառումը, սակայն, այն հասցրել է սոցցանցերում վերածվել ընդարձակ քննարկման թեմայի, ինչի պատճառով էլ համալսարանի ղեկավարությունը վերջինիս «հրավիրել է» ազատել պաշտոնը: Դրանից հետո պաշտոնաթող արված թուրք պրոֆեսորը Twitter-ում գրել է. «Գիտական աշխատանքս գնահատելու փոխարեն անհեթեթության պատճառով հեռացրեցին աշխատանքից»: Թուրքիայում և Արևմուտքում ծաղրի արժանացած Էրդողանի կողմից հյուրեր ընդունելու այդ զավեշտալի արարողակարգն առաջին անգամ կիրառվել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին, հետո` Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին ընդունելու ժմանակ: Կարճ ժամանակ անց այն բուռն քննարկում էր առաջացրել համացանցում: Սկզբում օգտատերերը կարծել էին, թե համացանցում զինվորների տարածված լուսանկարները ֆոտոշոփի արդյունք են: Ավելի ուշ, հավաստիանալով նկարների իսկությանը, դրանցից տարբեր ծաղրանկարներ էին պատրաստել: Օգտատերերից մեկն ընդգծել էր, որ Էրդողանն անհապաղ հոգեբույժի կարիք ունի: Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունն էլ այդ առնչությամբ գրել էր, որ Թուրքիայում Մահմուդ Աբասին դիմավորել են «Օսմանյան կրկեսում»: Անցած տարի Էրդողանն աչքի է ընկել անհեթեթ հայտարարությունների շարքով, որոնք միջազգային մամուլում անմիջապես դարձել են ծաղրանքի առարկա: Մասնավորապես, Էրդողանը նոյեմբերին Լատինական Ամերիկայի մահմեդական կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկան հայտնագործել են մահմեդական ծովայինները: Էրդողանի հաջորդ զավեշտը վերաբերում էր գենդերային հավասարությանը: Նոյեմբերի 24-ին Ստամբուլում ելույթ ունենալով կանանց իրավունքներին նվիրված միջազգային համաժողովում, նա հայտարարել էր. «Կանայք և տղամարդիկ չեն կարող հավասար իրավունքներ ունենալ, քանի որ նրանց մարմիններն ու բնույթները տարբեր են»: Այս հայտարարությանը հետևեց մեկ այլ ոչ պակաս ցնցող ելույթ, որում Էրդողանը հակաբեղմնաորիչների օգտագործումն անվանեց «պետական դավաճանություն»: Թուրքիայի նախագահի՝ 2014 թվականի ամենաանհեթեթ հայտարարությունների շքերթը ժամանակային առումով եզրափակում է դեկտեմբերին հայտնած նրա հետևյալ միտքը. «Ժամանակակից թուրքերենի բառապաշարով հնարավոր չէ գիտություն և փիլիսոփայություն ստեղծել»:
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի