Իրինա Շեյքը նոր սիրավե՞պ է սկսել Ղազախստանի մի բնակչի հետ
Lifestyle
Սոցիալական կայքերում լուրեր էին տարածվել, որ Իրինան չի կարողացել չգերվել Բեկմուհամբետ Նիյազիմբետովի հմայքով եւ գեղեցկությամբ եւ նոր սիրավեպ է սկսել նրա հետ։ Սակայն պարզվել է, որ տղամարդու անունն ու ազգանունը հորինված է՝ չնայած շատ լրատվամիջոցներ այն ընդունել են որպես ճշմարտություն։ Ի դեպ, Բեկմուհամբետ Նիյազիմբետովի սովորական ղազախ է, ով զբաղվում է սալիկների առեւտրով։ Նա անգամ չի ենթադրել, որ կարող են նման լուրեր տարածվել։
«Առավոտից ինձ զանգում են. սկզբում ընկերներս, իսկ այժմ՝ մամուլը։ Իսկ ամենակարեւորը՝ ինձ ոչ մեկ չի հավատում։ Բոլորը հարցնում են, թե արդյոք ես երկրպագում եմ «Բարսելոնային», եւ ինչու եմ նման կերպ վարվում Ռոնալդուի հետ։ Անկեղծ ասած՝ ինձ այս աղջիկը չի հետաքրքրում։ Նա իմ ճաշակով չէ, շատ նիհար է»,- բարկացած ղազախի խոսքերը մեջբերել է տեղի ԶԼՄներից մեկը։