Ինչպես արդեն հայտնի է, Կրիշտիանու Ռոնալդուն եւ Իրինա Շեյքը պաշտոնապես բաժանվել են։ Ռոնալդուն սիրային հարաբերություններ է սկսել 26-ամյա իսպանացի հաղորդավարոհի Լյուսիա Վիլալոնի հետ, իսկ Իրինա Շեյքին «մեղադրում» են Ղազախստանի մի բնակչի հետ սիրավեպ սկսելու մեջ։
Ռուս մոդելին ֆոտոշարքերից մեկի նկարահանման ժամանակ «բռնացրել են» մի թխադեմ տղամարդու հետ, հայտնել է Экспресс К-ը։ Որոշ լրագրողներ պարզել են, որ նա Ղազախստանից է։
Սոցիալական կայքերում լուրեր էին տարածվել, որ Իրինան չի կարողացել չգերվել Բեկմուհամբետ Նիյազիմբետովի հմայքով եւ գեղեցկությամբ եւ նոր սիրավեպ է սկսել նրա հետ։ Սակայն պարզվել է, որ տղամարդու անունն ու ազգանունը հորինված է՝ չնայած շատ լրատվամիջոցներ այն ընդունել են որպես ճշմարտություն։ Ի դեպ, Բեկմուհամբետ Նիյազիմբետովի սովորական ղազախ է, ով զբաղվում է սալիկների առեւտրով։ Նա անգամ չի ենթադրել, որ կարող են նման լուրեր տարածվել։
«Առավոտից ինձ զանգում են. սկզբում ընկերներս, իսկ այժմ՝ մամուլը։ Իսկ ամենակարեւորը՝ ինձ ոչ մեկ չի հավատում։ Բոլորը հարցնում են, թե արդյոք ես երկրպագում եմ «Բարսելոնային», եւ ինչու եմ նման կերպ վարվում Ռոնալդուի հետ։ Անկեղծ ասած՝ ինձ այս աղջիկը չի հետաքրքրում։ Նա իմ ճաշակով չէ, շատ նիհար է»,- բարկացած ղազախի խոսքերը մեջբերել է տեղի ԶԼՄներից մեկը։