Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Իրականությունը գազի գնի մասին

Գաղտնիք չէ, որ հետտոնական շրջանը մշտապես աչքի է ընկնում ֆինանսական դժվարություններով: Մենք` հայերս, Ամանորից առաջ չենք խնայում վերջին դրամը, որպեսզի տոնը ճոխ նշենք, իսկ հունվարին փորձում ենք լինել առավել քան խնայող, որպեսզի մի կերպ անցկացնենք այս չարաբաստիկ ամիսը, մինչ կգա փետրվարի աշխատավարձների ժամանակը: Փետրվարին մենք ֆինանսապես առավել քան խոցելի ենք և բացարձակապես պատրաստ չենք ընդունել ֆինանսական ապտակներ: Սակայն, ինչպես ասում են, դժբախտությունը ներս մտնելուց առաջ դուռը չի թակում: Ահա հենց այդպես էլ, առանց մեզ հարցնելու, այս տարվա առաջին ֆինանսական ապտակը մեր գրպանին հասցրեց գազի վճարը: Մենք բոլորս կրկին հիշեցինք հին քննարկումները, թե ինչո՞ւ է գազն այսքան թանկ: Եվ իսկապես, իրականում, ինչպե՞ս է ձևավորվում գազի գինը, և ինչո՞ւ է այն այսքան ոչ մատչելի: Սկսենք ամենասկզբից: Ռուսաստանից Հայաստան մտնող գազի գինը սահմանի վրա կազմում է 189 դոլլար 1000 մ3 համար: Սա, ըստ էության, ռուսական ներքին շուկայից հետո ամենաէժան գնով վաճառվող գազն է, որը մուտքային ցուցանիշ է, և քննարկել այն հանգամանքը, որ այս արժեքը իջնի` անիմաստ է, քանի որ ապրանքի սեփականատերը սահմանել է այդ գինը, որը ինչպես նշեցինք ամենանպաստավորն է արտերկրի սպառողների համար: Նշենք նաև, որ սա գազի զուտ ինքնարժեքն է, սակայն նախքան սպառողին հասնելը, այս արժեքին, բնականաբար, ավելանում են լրացուցիչ հավելավճարներ: Այս 189 դոլարին, որը կազմում է գազի գնի շուրջ 61 տոկոսը, նախ ավելացնում են տեխնոլոգիական կորուստները, որոնք կազմում են ընդհանուր գնի 3 տոկոսը կամ շուրջ 11.5 դոլար: Այնուհետև ավելացվում է համակարգի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ գումարը, որը կազմում է 9 տոկոս կամ 28.5 դոլար: Այնուհետև մաշվածություն՝ շուրջ 10 դոլարին համարժեք, որից հետո շահույթ, որը կազմում է ընդհանուր գնի շուրջ 10 տոկոսը՝ մոտ 19.5 դոլար: Ամենավերջում ավելանում է ավելացված արժեքի հարկը, որը կազմում է 52 դոլար, և արդյունքում ձևավորվում է գազի վերջնական գինը, որը 311.6 դոլար է մ3 համար: Սա, ըստ էության, նորմալ գնագոյացման համակարգ է, իսկ քննարկումներ ծավալել այս տարրերից որևէ մեկի շատ կամ քիչ լինելու հետ կապված՝ անիմաստ է: Քանզի դրանց մի մասը զուտ մասնագիտական բնույթի են (օրինակ տեխնոլոգիական կորուստները, շահագործման ծախսեր և այլն, սրանք մասնագետների գնահատականն են, և միայն համապատասխան գազի մասնագետները կարող են ասել, թե արդյո՞ք հնարավոր է ավելի նվազ կորուստների հասնել և այլն), իսկ մյուս մասը դրանք օրենքով սահմանված վճարներ են՝ օրինակ` ԱԱՀ-ն, որը գանձվում է պետբյուջեից: Սրանց բացի կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստան ներմուծվող գազի հիմնական սպառողները (ավելի քան 60 տոկոս) հանդիսանում են արտադրողները, որոնք ի տարբերություն անհատ սպառողների` դժգոհ չեն ներկայիս գազի գնից: Այս դիտարկումներից հետո կարող ենք գալ մի պարզ եզրահանգման: Գազի գինը լրացուցիչ թանկացնող տարրեր իր մեջ չի պարունակում. ներկայիս գինը ամենաօպտիմալներից մեկն է, ինչը ձեռնտու է արտադրողներին, բայց ոչ անհատ սպառողներին: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞րն է վերջին 2-ի տարբերությունը. իհարկե, այն, որ ձեռնարկատերը եկամուտ ստանում է շահույթից, իսկ անհատ սպառողի եկամտի աղբյուրը աշխատավարձն է: Այստեղ էլ ի հայտ է գալիս ամբողջ հարցի պատասխանը. իրականում ոչ թե գազի գինն է բարձր, այլ նորմայից անասելի ցածր են աշխատավարձերը: Եվ առկա սոցիալական խնդիրը լուծելու համար պետք է ոչ թե պահանջել գազի գնի իջեցում, որն, ըստ էության, անհնար է, այլ ակնկալել աշխատավարձերի բարձրացում: Հայկ Բեջանյան, Orer.am, վերլուծաբան
Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»