Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


Աշխարհի 25 ամենաշքեղ հիվանդանոցները (լուսանկարներ)

Lifestyle
Blognews.am-ը գրում է. 25. Շոուլդիս հիվանդանոց, Կանադա 1945 թ. հիմնադրված այս հիվանդանոցը մասնագիտացած է ճողվածքների բուժման մեջ։ Այն գտնվում է Կանադայի Օնտարիո քաղաքում։ Հիվանդանոցը սպառազինված է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս հիվանդանոցի պրոֆեսիոնալ աշխատակիցներին բարեհաջող կերպով բուժել հիվանդների գերակշռող մեծամասնությանը։ 24. «Sharp Memorial» հիվանդանոց, Կալիֆորնիա Այս հիվանդանոցն առանձին վերելակներ ունի հիվանդների ու նրանց այցելուների համար։ Հիվանդանոցն աչքի է ընկնում նաև տանիքի վրայի դալար պարտեզով և պատերը զարդարող գեղանկարներով, որոնք հիվանդանոցին թանգարանի տեսք են հաղորդում։ Այստեղի հիվանդները կարող են գայթակղվել և սովորականից երկար մնալ այստեղ, քանի որ հիվանդանոցը գրեթե ոչնչով չի տարբերվում 5-աստղանի հյուրանոցից։ 23. Օնասիսի անվան սրտաբանական կենտրոն, Հունաստան Հիվանդանոցը անվանակոչվել է 20-րդ դարի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Արիստոտել Օնասիսի պատվին։ Այն կառուցվել է Օնասիսի ընտանիքի նվիրաբերած գումարով։ Ամեն տարի այստեղ հազարավոր սրտային հիվանդների կյանք է փրկվում։ 22. Հենրի Ֆորդի անվան հիվանդանոց, ԱՄՆ Այս հիվանդանոցը գտնվում է Միչիգանում։ Այն հայտնի դարձավ բնական ռեսուրսների ակտիվ կիրառմամբ։ Ընդ որում, այդ ռեսուրսներն օգտագործվում են ոչ միայն բուժման գործընթացում, այլև կենցաղի մեջ։ Հիվանդանոցը հագեցած է աղբի վերամշակման, անձրևաջրի զտման համակարգերով։ Այստեղ ջեռուցման նպատակով օգտագործվում է բնական լույսը։ Հիվանդանոցի ինտերիերն այնպիսին է, որ այցելուների ու հիվանդների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես իրենք ոչ թե հիվանդանոցում, այլ պուրակում են։ 21. Սուրբ Ղուկասի բուժկենտրոն, Ֆիլիպիններ Այս հիվանդանոցը համարվում է Ասիայի և ողջ աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկը։ 650 շքեղ մահճակալներով հագեցած այս հիվանդանոցը մոտ 300 գեղեցիկ կահավորված առանձնասենյակ ունի հիվանդների համար։ 20. Սամների մարզային բուժկենտրոն, ԱՄՆ 155 հիվանդի համար նախատեսված այս հիվանդանոցն աչքի է ընկնում իր ապակե պատերով։ Այստեղ բնական ու արհեստական լույսերը համակցված են, ինչը թույլ է տալիս թե՛ էլեկտրաէներգիա խնայել, թե՛ ջերմ մթնոլորտ ապահովել։ 19. Գլենիգլս հիվանդանոց, Սինգապուր Այս հիվանդանոցը մասնագիտացած է ստամոքսաաղիքաբանության, սրտաբանության, լյարդի փոխպատվաստման և գինեկոլոգիայի մեջ։ Այն կահավորված է ամեն տեսակ ժամանակակից հարմարություններով։ 18. Պունտա Պասիֆիկա հիվանդանոց, Պանամա 2006 թ.-ին հիմնադրված այս հիվանդանոցն ավելի շատ շքեղ մոլի կամ թանգարանի տեսք ունի, քան հիվանդանոցի։ 17. Սիդարս-Սինայ բուժկենտրոն, Լոս Անջելես 1902 թ.-ին բացված այս հիվանդանոցը հանդիսանում է Ամերիկայի արևմուտքի խոշորագույն բարեգործական հիվանդանոցը։ Այստեղի հմուտ բուժաշխատողները մեկ անգամ չէ, որ իրագործել են ժամանակակից բժշկության հրաշքները։ 16. Մաթիլդա միջազգային հիվանդանոց, Հոնկոնգ Միայն մեկ հայացք գցելով այս հիվանդանոցի վրա՝ համակվում ես այն մտքով, որ ցանկացած մարդ անգամ առանց բժիշկների միջամտության էլ իրեն լավ կզգա՝ հայտնվելով այսպիսի շքեղ վայրում։ 15. Գրանգետեսի հիվանդանոց, Շվեյցարիա Եվրոպացիները ևս մեկ անգամ ապացուցում են, որ անկախ նրանից, թե ինչ նպատակի է շինությունը ծառայելու, այն պետք է այնպես կառուցվի, որ կարողանա պատմամշակութային կոթող համարվել։ 14. Ուելսի Արքայազն հիվանդանոց, Ավստրալիա Սիդնեյի արևմտյան արվարձաններում գտնվող այս հիվանդանոցը նախատեսված է 168 հիվանդի համար։ Այն կարող է զարմացնել ոչ միայ շքեղ տեսքով, այլև բարձրորակ ծառայություններով։ 13. Ուրիդիլ հիվանդանոց, Հարավային Կորեա 1980 թ. բացված այս հիվանդանոցը գտնվում է Սեուլում։ Այս հիվանդանոցին նայելով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես դրա ճարտարապետները ցանկացել են կրկնօրինակել նյույորքյան երկնաքերերը։ 12. «Fortis La Femme» հիվանդանոց, Հնդկաստան Սա ողջ Հնդկաստանի լավագույն ու ամենահարուստ հիվանդանոցն է։ Այն այսպես կոչված «պրեզիդենտական» համար ունի, որը համարվում է աշխարհի ամենաթանկ հիվանդանոցային համարներից մեկը։ 11. Բանգկոկի հիվանդանոցի բուժկենտրոն, Թաիլանդ Այս տպավորիչ շինությունը գտնվում է Թաիլանդի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում։ Այն աչքի է ընկնում ոչ միայն իր էլեգանտ տեսքով, այլև առողջապահական ծառայությունների բարձր մակարդակով։ Ամեն տարի հազարավոր բժշկական զբոսաշրջիկներ, օրինակ՝ բժշկական համալսարանների ուսանողներ ու բժիշկներ են այցելում այս հիվանդանոց, որն իր պատվավոր տեղն է զբաղեցնում աշխարհի լավագույն հիվանդանոցների ցանկում։ 10. Մաունթ Սինա բուժկենտրոն, Նյու Յորք 1852 թ.-ին հիմնված այս հիվանդանոցը համաշխարհային առողջապահության առաջատարներից է։  ԱՄՆ-ի մոտ 5000 հիվանդանոցների թվում այն 16-րդն է։ Եթե հիվանդանոցների գեղեցկության մրցույթ լիներ, այն հաստատապես առաջին տեղը կզբաղեցներ։ 9. «Rudolfinerhaus», Ավստրիա Դժվարարտասանելի անվամբ այս հյուրանոցը տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Այն համավում է Ավստրիայի լավագույն մասնավոր հիվանդանոցը։ 8. «St. Rose Dominican» հիվանդանոցային համալիր, Լաս Վեգաս 1947 թ.-ից ի վեր գործող այս հիվանդանոցային համալիրը բաղկացած է 3 հիվանդանոցներից։ Համալիրում աշխատում է 3300 բուժաշխատող։ 7. Վինի Փալմերի մոր և մանկան հիվանդանոց, Ֆլորիդա Քչերը կարող են կասկածի տակ դնել այս հիվանդանոցի ծառայությունների բարձր որակը և աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը։ Միայն թե գներն այստեղ շատ բարձր են, ուստի ամեն մեկը չէ, որ կարող է իրեն թույլ տալ օգտվել այդ ծառայություններից։ 6. Բարսելոնայի բուժկենտրոն, Իսպանիա Ըստ բազում զբոսաշրջիկների՝ Բարսելոնան աչքի է ընկնում իր նրբաճաշակ ճարտարապետությամբ։ Անշուշտ այս հիվանդանոցի շենքը չէր կարող դուրս մնալ ընդհանուր անսամբլից։ 5. «Clemenceau» բուժկենտրոն, Լիբանան Այս բուժկենտրոնը ոչնչով չի զիջում զարգացած կենտրոնների բուժկենտրոններին։ Այն հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով ու զարմացնում է այցելուներին նաև իր շլացուցիչ ինտերիերով ու էքստերիերով։ 4. «Bumrungrad» միջազգային հիվանդանոց, Թաիլանդ Այս հիվանդանոցը հանդիսանում է բժշկական զբոսաշրջության ամենահայտնի զբոսաշրջային հանգրվաններից մեկը։ Ամեն տարի ավելի քան 450,000 օտարերկրացի բուժում են անցնում այստեղ։ 3. «Asklepios Klinik Barmbek», Գերմանիա Այս հիվանդանոցն անվանվել է բժշկության աստծո՝ Ասկլեպիոսի պատվին։  Համբուրգում տեղակայված այս հիվանդանոցը Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցն է հանդիսանում, ինչպես նաև ողջ աշխարհի ամենաշքեղ հիվանդանոցներից մեկը։ Այն աչքի է ընկնում նաև պրոֆեսիոնալ բուժաշխատողներով։ 2. «Mediclinic» քաղաքային հիվանդանոց, Դուբայ 2008 թ.-ից ի վեր Դուբայում գործում է այս գեղեցիկ հիվանդանոցը, որում զանազան առողջապահական ծառայություններ են մատուցվում։ 1. Փրովիդենս Ալյասկա բուժկենտրոն, ԱՄՆ Սա Ալյասկայի ամենամեծ ու ամենաշքեղ հիվանդանոցն է։ Այստեղ ժամանակակից առողջապահական ծառայություններ են մատուցվում ինչպես տեղաբնակներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։
Չինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն Մանվելյան