Blognews.am-ը գրում է.
25. Շոուլդիս հիվանդանոց, Կանադա
1945 թ. հիմնադրված այս հիվանդանոցը մասնագիտացած է ճողվածքների բուժման մեջ։ Այն գտնվում է Կանադայի Օնտարիո քաղաքում։ Հիվանդանոցը սպառազինված է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս հիվանդանոցի պրոֆեսիոնալ աշխատակիցներին բարեհաջող կերպով բուժել հիվանդների գերակշռող մեծամասնությանը։
24. «Sharp Memorial» հիվանդանոց, Կալիֆորնիա
Այս հիվանդանոցն առանձին վերելակներ ունի հիվանդների ու նրանց այցելուների համար։ Հիվանդանոցն աչքի է ընկնում նաև տանիքի վրայի դալար պարտեզով և պատերը զարդարող գեղանկարներով, որոնք հիվանդանոցին թանգարանի տեսք են հաղորդում։ Այստեղի հիվանդները կարող են գայթակղվել և սովորականից երկար մնալ այստեղ, քանի որ հիվանդանոցը գրեթե ոչնչով չի տարբերվում 5-աստղանի հյուրանոցից։
23. Օնասիսի անվան սրտաբանական կենտրոն, Հունաստան
Հիվանդանոցը անվանակոչվել է 20-րդ դարի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Արիստոտել Օնասիսի պատվին։ Այն կառուցվել է Օնասիսի ընտանիքի նվիրաբերած գումարով։ Ամեն տարի այստեղ հազարավոր սրտային հիվանդների կյանք է փրկվում։
22. Հենրի Ֆորդի անվան հիվանդանոց, ԱՄՆ
Այս հիվանդանոցը գտնվում է Միչիգանում։ Այն հայտնի դարձավ բնական ռեսուրսների ակտիվ կիրառմամբ։ Ընդ որում, այդ ռեսուրսներն օգտագործվում են ոչ միայն բուժման գործընթացում, այլև կենցաղի մեջ։ Հիվանդանոցը հագեցած է աղբի վերամշակման, անձրևաջրի զտման համակարգերով։ Այստեղ ջեռուցման նպատակով օգտագործվում է բնական լույսը։ Հիվանդանոցի ինտերիերն այնպիսին է, որ այցելուների ու հիվանդների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես իրենք ոչ թե հիվանդանոցում, այլ պուրակում են։
21. Սուրբ Ղուկասի բուժկենտրոն, Ֆիլիպիններ
Այս հիվանդանոցը համարվում է Ասիայի և ողջ աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկը։ 650 շքեղ մահճակալներով հագեցած այս հիվանդանոցը մոտ 300 գեղեցիկ կահավորված առանձնասենյակ ունի հիվանդների համար։
20. Սամների մարզային բուժկենտրոն, ԱՄՆ
155 հիվանդի համար նախատեսված այս հիվանդանոցն աչքի է ընկնում իր ապակե պատերով։ Այստեղ բնական ու արհեստական լույսերը համակցված են, ինչը թույլ է տալիս թե՛ էլեկտրաէներգիա խնայել, թե՛ ջերմ մթնոլորտ ապահովել։
19. Գլենիգլս հիվանդանոց, Սինգապուր
Այս հիվանդանոցը մասնագիտացած է ստամոքսաաղիքաբանության, սրտաբանության, լյարդի փոխպատվաստման և գինեկոլոգիայի մեջ։ Այն կահավորված է ամեն տեսակ ժամանակակից հարմարություններով։
18. Պունտա Պասիֆիկա հիվանդանոց, Պանամա
2006 թ.-ին հիմնադրված այս հիվանդանոցն ավելի շատ շքեղ մոլի կամ թանգարանի տեսք ունի, քան հիվանդանոցի։
17. Սիդարս-Սինայ բուժկենտրոն, Լոս Անջելես
1902 թ.-ին բացված այս հիվանդանոցը հանդիսանում է Ամերիկայի արևմուտքի խոշորագույն բարեգործական հիվանդանոցը։ Այստեղի հմուտ բուժաշխատողները մեկ անգամ չէ, որ իրագործել են ժամանակակից բժշկության հրաշքները։
16. Մաթիլդա միջազգային հիվանդանոց, Հոնկոնգ
Միայն մեկ հայացք գցելով այս հիվանդանոցի վրա՝ համակվում ես այն մտքով, որ ցանկացած մարդ անգամ առանց բժիշկների միջամտության էլ իրեն լավ կզգա՝ հայտնվելով այսպիսի շքեղ վայրում։
15. Գրանգետեսի հիվանդանոց, Շվեյցարիա
Եվրոպացիները ևս մեկ անգամ ապացուցում են, որ անկախ նրանից, թե ինչ նպատակի է շինությունը ծառայելու, այն պետք է այնպես կառուցվի, որ կարողանա պատմամշակութային կոթող համարվել։
14. Ուելսի Արքայազն հիվանդանոց, Ավստրալիա
Սիդնեյի արևմտյան արվարձաններում գտնվող այս հիվանդանոցը նախատեսված է 168 հիվանդի համար։ Այն կարող է զարմացնել ոչ միայ շքեղ տեսքով, այլև բարձրորակ ծառայություններով։
13. Ուրիդիլ հիվանդանոց, Հարավային Կորեա
1980 թ. բացված այս հիվանդանոցը գտնվում է Սեուլում։ Այս հիվանդանոցին նայելով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես դրա ճարտարապետները ցանկացել են կրկնօրինակել նյույորքյան երկնաքերերը։
12. «Fortis La Femme» հիվանդանոց, Հնդկաստան
Սա ողջ Հնդկաստանի լավագույն ու ամենահարուստ հիվանդանոցն է։ Այն այսպես կոչված «պրեզիդենտական» համար ունի, որը համարվում է աշխարհի ամենաթանկ հիվանդանոցային համարներից մեկը։
11. Բանգկոկի հիվանդանոցի բուժկենտրոն, Թաիլանդ
Այս տպավորիչ շինությունը գտնվում է Թաիլանդի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում։ Այն աչքի է ընկնում ոչ միայն իր էլեգանտ տեսքով, այլև առողջապահական ծառայությունների բարձր մակարդակով։ Ամեն տարի հազարավոր բժշկական զբոսաշրջիկներ, օրինակ՝ բժշկական համալսարանների ուսանողներ ու բժիշկներ են այցելում այս հիվանդանոց, որն իր պատվավոր տեղն է զբաղեցնում աշխարհի լավագույն հիվանդանոցների ցանկում։
10. Մաունթ Սինա բուժկենտրոն, Նյու Յորք
1852 թ.-ին հիմնված այս հիվանդանոցը համաշխարհային առողջապահության առաջատարներից է։ ԱՄՆ-ի մոտ 5000 հիվանդանոցների թվում այն 16-րդն է։ Եթե հիվանդանոցների գեղեցկության մրցույթ լիներ, այն հաստատապես առաջին տեղը կզբաղեցներ։
9. «Rudolfinerhaus», Ավստրիա
Դժվարարտասանելի անվամբ այս հյուրանոցը տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Այն համավում է Ավստրիայի լավագույն մասնավոր հիվանդանոցը։
8. «St. Rose Dominican» հիվանդանոցային համալիր, Լաս Վեգաս
1947 թ.-ից ի վեր գործող այս հիվանդանոցային համալիրը բաղկացած է 3 հիվանդանոցներից։ Համալիրում աշխատում է 3300 բուժաշխատող։
7. Վինի Փալմերի մոր և մանկան հիվանդանոց, Ֆլորիդա
Քչերը կարող են կասկածի տակ դնել այս հիվանդանոցի ծառայությունների բարձր որակը և աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը։ Միայն թե գներն այստեղ շատ բարձր են, ուստի ամեն մեկը չէ, որ կարող է իրեն թույլ տալ օգտվել այդ ծառայություններից։
6. Բարսելոնայի բուժկենտրոն, Իսպանիա
Ըստ բազում զբոսաշրջիկների՝ Բարսելոնան աչքի է ընկնում իր նրբաճաշակ ճարտարապետությամբ։ Անշուշտ այս հիվանդանոցի շենքը չէր կարող դուրս մնալ ընդհանուր անսամբլից։
5. «Clemenceau» բուժկենտրոն, Լիբանան
Այս բուժկենտրոնը ոչնչով չի զիջում զարգացած կենտրոնների բուժկենտրոններին։ Այն հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով ու զարմացնում է այցելուներին նաև իր շլացուցիչ ինտերիերով ու էքստերիերով։
4. «Bumrungrad» միջազգային հիվանդանոց, Թաիլանդ
Այս հիվանդանոցը հանդիսանում է բժշկական զբոսաշրջության ամենահայտնի զբոսաշրջային հանգրվաններից մեկը։ Ամեն տարի ավելի քան 450,000 օտարերկրացի բուժում են անցնում այստեղ։
3. «Asklepios Klinik Barmbek», Գերմանիա
Այս հիվանդանոցն անվանվել է բժշկության աստծո՝ Ասկլեպիոսի պատվին։ Համբուրգում տեղակայված այս հիվանդանոցը Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցն է հանդիսանում, ինչպես նաև ողջ աշխարհի ամենաշքեղ հիվանդանոցներից մեկը։ Այն աչքի է ընկնում նաև պրոֆեսիոնալ բուժաշխատողներով։
2. «Mediclinic» քաղաքային հիվանդանոց, Դուբայ
2008 թ.-ից ի վեր Դուբայում գործում է այս գեղեցիկ հիվանդանոցը, որում զանազան առողջապահական ծառայություններ են մատուցվում։
1. Փրովիդենս Ալյասկա բուժկենտրոն, ԱՄՆ
Սա Ալյասկայի ամենամեծ ու ամենաշքեղ հիվանդանոցն է։ Այստեղ ժամանակակից առողջապահական ծառայություններ են մատուցվում ինչպես տեղաբնակներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։