Orer.am-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հուշահամալիրի խոսուն նկարները:
Ցավոք, այս մարդիկ լքեցին մեզ, սակայն նրանք ամենուր են: Նրանք այնտեղ են, որտեղ մեր ժողովուրդն ապրում է, որտեղ մեր փոքրիկներն անհոգ ու զվարթ խաղում են, որտեղ սիրահարներն իրար սեր են շշնջում, որտեղ ծերերն օգնում են միմյանց ծերության օրերը անցավ անցկացնել, որտեղ երիտասարդ զինվորը սահմանին մտորում է, թե ինչ է եփում այս պահին իր մայրը...
Այս մարդիկ զոհել են իրենց, որ մենք ապրենք: Նրանց ենք մենք երախտապարտ: Երախտապարտ ենք, որ ունենք պետություն, ունենք Հայաստան:
Հեղինակ` Անն Էքսուս