Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Հերթական «պուտինյան» կեղտոտ ձեռագիրը

Հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները երբեք էլ արտառոց չեն եղել իրենց բնույթով: Սակայն, միաժամանակ, ադրբեջանական արկածախնդրությունները ունեն, որքան էլ տարօրինակ հնչի, որոշակի օրինաչափություններ: Որպես կանոն, վերջիններս բաժանվում են, կարելի է ասել, երկու խմբի՝ հրահրված օրինաչափ արկածախնդրություններ և «օբյեկտիվ» արկածախնդրություններ: Վերջինը սովորաբար ամենահաճախ հանդիպող և միաժամանակ հարաբերականորեն անվնաս տարբերակն է: Այսպես ասած՝ «օբյեկտիվ» արկածախնդրությունների պատճառահետևանքային շղթան բավականին պարզունակ է: Ակներև է, որ հայաստանյան ներքին անցուդարձերով, համապետական ընտրություններով, պետական տոներով պայմանավորված, ադրբեջանական կողմը ակտիվացնում է կրակոցները սահմանի վրա: Բոլորովին այլ է պատկերը, երբ ադրբեջանական գործողությունները իրականացնում են արտաքին ուժերը, և համարձակվում ենք ասել՝ «պուտինյան համակարգի» հրահրմամբ կամ համաձայնությամբ: Իհարկե, «դարավոր դաշնակցի» անձնվեր ջատագովները կատաղի պայքար են մղում նման «ոտնձգությունների» դեմ, սակայն իրականությունը դրանից չի փոխվում: Արցախյան պատերազմի ողջ ընթացքում և հատկապես, այսպես կոչված, հրադադարի հաստատումից հետո, ռուսական կողմը մշտապես իր ձեռքին է ունեցել արցախյան խաղաքարտը, որը և հաճախ օգտագործել է հակամարտող կողմերից մեկի կամ մյուսի դեմ: Հեռուն չգնալով՝ ընդամենը հիշեցնենք անցյալ տարվա ամռանը հայ-ադրբեջանական շփման գծի լարվածությունը, որը հանգեցրեց տասնյակ մարդկային զոհերի, և ավարտվեց օգոստոսին կայացած Պուտին-Ալիև-Սարգսյան եռակողմ հանդիպմամբ: Հասկանալի է, որ «պուտինյան շարժառիթները» չափազանց պարզունակ էին. ուկրաինական թնջուկից հետո հարկավոր էր փրկել «ժողովուրդների բարեկամության» մեծ բարեկամի կերպարը: Մոտավորապես նույն սցենարով, սակայն այլ ակնարկներ է իր մեջ պարունակում վերջին օրերի հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը: Գյումրու սահմռկեցուցիչ եղեռնագործությանը հետևած իրադարձությունները, հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ակնհայտորեն անհանգստացրեցին ռուսական կողմին: Տևական լռությունից հետո ամենաբարձր մակարդակով ռուսական պաշտոնյաները սկսեցին հանդես գալ հանցագործությունը չքաղաքականացնելու մասին քաղաքական հայտարարություններով, որոնցից շատերն աչքի էին ընկնում իրենց վերացականությամբ, եթե չասենք՝ մանկական թոթովախոսությամբ: Այս պայմաններում հերթական անգամ հայ-ադրբեջանական շփման գծում կրկին ակտիվացան կրակոցներն ու դիվերսիոն ներթափանցման փորձերը: Իհարկե, մի կողմից այնքան էլ նպատակահարմար չէ կատարվող անցուդարձերում շեշտել ռուսական ձեռագիրը, սակայն մյուս կողմից հարկ է նշել, որ նման պատահական համընկնումները երբեք պատահական չեն լինում: Ինչ վերաբերում է նպատակին, ապա ամեն ինչ առավել քան պարզունակ է՝ Արցախի և արցախյան հիմնախնդրի ու պատերազմի վտանգի հերթական շահարկումը ցույց տալու համար, որ առանց «դարավոր դաշնակցի» ու նրա մշտական ներկայության՝ ի դեմս 102-րդ ռազմաբազայի, Հայաստանը մշտապես վտանգի մեջ է: Հենց այսպիսի կեղտոտ ձեռագիրն էլ վերածվել է պուտինյան համակարգի՝ «դաշնակից» երկրների հանդեպ իրականցվող քաղաքականության կրեդոյի: Ինչ վերաբերում է պուտինյան Ռուսաստանի՝ Հայաստանի անվտանգության երաշխավոր լինելուն ուղղված ներբողներին, ապա պետք է փաստենք, որ այդ հայտարարությունները մինչև օրս պոպուլիստական լոլոներից այն կողմ չեն անցել: Աղասի Մարգարյան Orer.am, վերլուծաբան
Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»