Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը


Ի՞նչպես օգուտ քաղել գնաճից

Ինֆլյացիա (գնաճ)՝ իսկական ժամանակն է վերադարձնել պարտքերը: Միլտոն Ֆրիդման Բոլորս ենք նկատել մի պարզ ճշմարտություն, որ թեև ժամանակ առ ժամանակ Հայաստանում աշխատավարձերը բարձրանում են, սակայն կենսամակարդակի էական փոփոխություն չի լինում: Այս ամենը ունի միայն մեկ մեղավոր՝ շարունակական գնաճը (ինֆլյացիա): Այսինքն, աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ թանկանում են ապրանքների և ծառայությունների գները: Այս հավերժ բացասական թվացող երևույթը ունի նաև իր բացերը, որոնք լավ իմանալու դեպքում հնարավոր է որոշակի օգուտ քաղել այս խնդրահարույց վիճակից: Այս մեխանիզմը հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է ապրանքի գինը: Սրա շուրջ բազմաթիվ տնտեսագետներ տվել են տարբեր բնորոշումներ, որոնցից, սակայն, առավել ընդհանրականը հետևյալն է. ապրանքի գինը դրա օգտակարության դիմաց վճարն է: Այսինքն, յուրաքանչյուր ապրանք կամ ծառայություն իրենից ներկայացնում է որոշակի օգտակարություն, որի դիմաց սպառողը պատրաստ է վճարել: Նկատենք նաև այն, որ ապրանքի օգտակարությունը չի փոխվում գնից կախված (օրինակ՝ խնձորը միշտ մնում է խնձոր՝ անկախ այն 100 դրամ կարժենա, թե 1000): Սակայն գնաճի (ինֆլյացիայի) դեպքում ապրանքի գինը բարձրանում է, իսկ օգտակարությունը մնում է նույնը: Այսինքն, նույն ապրանքների և ծառայությունների համար մենք վճարում ենք ավելի թանկ: Իսկ ինչ ելք ունի այս լաբիրինթոսը, և որտեղ կարելի է օգուտ քաղել: Բանն այն է, որ շարունակական գնաճի պայմաններում, ըստ էթույան, արժեզրկվում է հենց փողը: Ուստի, պարզ ճշմարտությանը հետևելով, եթե տարիներ շարունակ որոշակի գումար պահենք մեզ մոտ, այն շատ արագ կարժեզրկվի, իսկ այդ կորստից խուսափելու համար պետք է փողը նյութականացնել որևէ դիմացկուն ապրանքի կամ թանկարժեք մետաղի տեսքով: Եվս մի կարևոր դիտարկում. պատկերացրեք որևէ մեկը Ձեզ պարտք է 1 000 դոլար, որով այսօր կարող եք գնել, ենթադրենք, 10 հատ հեռուստացույց: Սակայն 5 տարի անց, երբ Ձեզ կվերադարձնեն այդ 1 000 դոլար պարտքը, այդ ժամանակ հեռուստացույցի գները ինֆլյացիայի պատճառով թանկացած կլինեն, և 10-ի փոխարեն այդ նույն 1 000 դոլարով կկարողանաք գնել ընդամենը 8-ը: Այսինքն, մի հետևություն՝ ինֆլյացիայի պարագայում կորցնում են պարտատերերը: Վերադառնալով մերօրյա իրականությանը՝ փորձենք գտնել այս համակարգի մերօրյա բացը: Նախորդ իրավիճակից ակնհայտ է դառնում, որ շահեկան իրավիճակում հայտնվելու համար պետք է «պարտք վերցնել»: Իսկ որտեղի՞ց: Այստեղ մեզ օգնության կգան վարկավորմամբ զբաղվող բանկերը: Այսօր բազմաթիվ բանկեր իրենց ծառայություններից օգտվելու դիմաց առաջարկում են անտոկոս կամ նվազագույն տոկոսներով վարկեր: Թեև շատ քաղաքացիներ խուսափում են դրանցից օգտվել, այնուամենայնիվ, այն շատ օգտակար է: Որովհետև այսօր վերցնելով որոշակի գումար՝ տարիներ հետո ինֆլյացիայի ազդեցության տակ այդ գումարը կորցնելու է իր գնողունակությունը, արդյունքում վարկառուն հայտնվում է շատ նպաստավոր պայմաններում: Այս մեխանիզմը կարող է աշխատել նաև տոկոսով վարկերի դեպքում, միայն թե անհրաժեշտ է համադրել ԿԲ կողմից հրապարակվող սպասվող ինֆլյացիան և վարկի տոկոսադրույքը: Ճիշտ հաշվարկ, և հաջողությունը երաշխավորված է…. Հայկ Բեջանյան Orer.am, վերլուծաբան
Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը