Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան


Մեր հասարակության սոցիոմշակութային պատկերն ամենևին էլ լավատեսություն չի ներշնչում

Ընդհանրապես, երբ խնդիր ունենք ճանաչելու որևէ հասարակության սոցիալական բնութագիրը, պատկերացում կազմելու այդտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, քաղաքական անցուդարձի մասին, ապա հաճախ ավելի նպատակահարմար է ուսումնասիրել ոչ թե այդ հասարակության հաջողվածների տեսակին, այլ նրանց, թե ովքեր են հայտնվել լուսանցքում, այսինքն` մերժված են, մեկուսացված են հասարակությունից, կամ այլ կերպ` ովքեր են գտնվում տվյալ հասարակության` մարդուն մեկուսացնող ինստիտուտներում` բանտերում, հոգեբուժարաններում, գաղութներում և այլն: Այս իմաստով` մեր հասարակության սոցիոմշակութային պատկերը ամենևին էլ լավատեսություն չի ներշնչում: Բանն այն է, որ մեր արդարատության համակարգը կարող է խստագույնս պատժել միգուցե անզգուշությամբ հանցանք կատարած, բայց ամենևին էլ ոչ հանցագործ մտավորականին: Եվ միևնույն ժամանակ թույլ տալ, որ քրեական հայտնի անցյալ ունեցողները ազատորեն շրջեն պետականություն ունեցող ու, այսպես կոչված, ինքնավար պետության տարածքում: Ու դեռ դա էլ քիչ չէ` մեր արդարատության համակարգը անգամ կարող է հանդուրժել, որ հանցավոր կենսագրություն ունեցող անձինք ոչ միայն չլինեն իրենց համար նախատեսված վայրերում` բանտերում և գաղութներում, այլև անգամ ինչ-ինչ սոցիալական, տնտեսական ու, ամենացավալին, քաղաքական հարցեր լուծեն: Առաջին հայացքից կարող է թվալ, որ խնդիրը վերաբերում է բացարձակապես արդարատության համակարգին, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում խնդիրը վերաբերում է մեզ բոլորիս: Մեր հասարակության մոտ մի այսպիսի ձևավորված ավանդույթ կա` պատեհ-անպատեհ առիթներով մեր իսկ հասարակության բոլոր մեղքերը բարդել այս կամ այն պետական ինստիտուտի կամ քաղաքական խմբի վրա: Բայց ախր այդ նույն քաղաքական գործիչները, այդ նույն պետական մարմինները, այդ նույն հանցավոր աշխարհի ներկայացուցիչները, այդ նույն մտավորականները դուրս են գալիս մեր ժողովրդի ծոցից և հեղինակություն են ստանում մեր հասարակության պատերի ներսում: Հասարակությունն է, որ հեղինակություն է տալիս այս կամ այն մարդու անձնավորությանը, կշիռ է տալիս վերջինիս խոսքին, գնահատական` գործին: Իսկ «հասարակություն» նշանակում է մենք, ամեն մեկս: Եթե մենք կարող ենք հանդուրժել իսկապես մտավորականի, այսինքն` մարդու, ով ունի ոչ միայն սուր միտք, վարպետություն, այլև ամենակարևորը` խիղճ, հասարակությունից միգուցե օրինական, բայց ոչ արդարացի մեկուսացումը, իսկ հարևան «թաղային հեղինակություն» կոչվածին, վախից կամ մեկ այլ խիստ մարդկային բնազդից ելնելով, ակնածանքով վերաբերվել ու համակերպվել վերջինիս` փողոցներում ազատ թափառելու, բոլորի` հանգիստ կյանք վարելու իրավունքը խաթարելու հանգամանքի հետ, ապա էլ ումից ենք նեղանում կամ ումից ինչ ենք պահանջում: Եթե մեկն էլ կա, որ մեղավոր է մեր` շատերի կողմից «թշվառություն» որակվող հասարակական կարգերի ու տիրող բարքերի համար, ապա դա հենց մենք ենք` ամեն մեկս: Մեղավոր է մեր այն մտածող կեսը, որը հասկանում է, բայց քանի որ հասկանում է, ուստի նաև վախենում է: Լևոն Բաբաջանյան Orer.am, վերլուծաբան
Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր Կամենդատյան