Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեր հասարակության սոցիոմշակութային պատկերն ամենևին էլ լավատեսություն չի ներշնչում

Analysis
Ընդհանրապես, երբ խնդիր ունենք ճանաչելու որևէ հասարակության սոցիալական բնութագիրը, պատկերացում կազմելու այդտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, քաղաքական անցուդարձի մասին, ապա հաճախ ավելի նպատակահարմար է ուսումնասիրել ոչ թե այդ հասարակության հաջողվածների տեսակին, այլ նրանց, թե ովքեր են հայտնվել լուսանցքում, այսինքն` մերժված են, մեկուսացված են հասարակությունից, կամ այլ կերպ` ովքեր են գտնվում տվյալ հասարակության` մարդուն մեկուսացնող ինստիտուտներում` բանտերում, հոգեբուժարաններում, գաղութներում և այլն: Այս իմաստով` մեր հասարակության սոցիոմշակութային պատկերը ամենևին էլ լավատեսություն չի ներշնչում: Բանն այն է, որ մեր արդարատության համակարգը կարող է խստագույնս պատժել միգուցե անզգուշությամբ հանցանք կատարած, բայց ամենևին էլ ոչ հանցագործ մտավորականին: Եվ միևնույն ժամանակ թույլ տալ, որ քրեական հայտնի անցյալ ունեցողները ազատորեն շրջեն պետականություն ունեցող ու, այսպես կոչված, ինքնավար պետության տարածքում: Ու դեռ դա էլ քիչ չէ` մեր արդարատության համակարգը անգամ կարող է հանդուրժել, որ հանցավոր կենսագրություն ունեցող անձինք ոչ միայն չլինեն իրենց համար նախատեսված վայրերում` բանտերում և գաղութներում, այլև անգամ ինչ-ինչ սոցիալական, տնտեսական ու, ամենացավալին, քաղաքական հարցեր լուծեն: Առաջին հայացքից կարող է թվալ, որ խնդիրը վերաբերում է բացարձակապես արդարատության համակարգին, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում խնդիրը վերաբերում է մեզ բոլորիս: Մեր հասարակության մոտ մի այսպիսի ձևավորված ավանդույթ կա` պատեհ-անպատեհ առիթներով մեր իսկ հասարակության բոլոր մեղքերը բարդել այս կամ այն պետական ինստիտուտի կամ քաղաքական խմբի վրա: Բայց ախր այդ նույն քաղաքական գործիչները, այդ նույն պետական մարմինները, այդ նույն հանցավոր աշխարհի ներկայացուցիչները, այդ նույն մտավորականները դուրս են գալիս մեր ժողովրդի ծոցից և հեղինակություն են ստանում մեր հասարակության պատերի ներսում: Հասարակությունն է, որ հեղինակություն է տալիս այս կամ այն մարդու անձնավորությանը, կշիռ է տալիս վերջինիս խոսքին, գնահատական` գործին: Իսկ «հասարակություն» նշանակում է մենք, ամեն մեկս: Եթե մենք կարող ենք հանդուրժել իսկապես մտավորականի, այսինքն` մարդու, ով ունի ոչ միայն սուր միտք, վարպետություն, այլև ամենակարևորը` խիղճ, հասարակությունից միգուցե օրինական, բայց ոչ արդարացի մեկուսացումը, իսկ հարևան «թաղային հեղինակություն» կոչվածին, վախից կամ մեկ այլ խիստ մարդկային բնազդից ելնելով, ակնածանքով վերաբերվել ու համակերպվել վերջինիս` փողոցներում ազատ թափառելու, բոլորի` հանգիստ կյանք վարելու իրավունքը խաթարելու հանգամանքի հետ, ապա էլ ումից ենք նեղանում կամ ումից ինչ ենք պահանջում: Եթե մեկն էլ կա, որ մեղավոր է մեր` շատերի կողմից «թշվառություն» որակվող հասարակական կարգերի ու տիրող բարքերի համար, ապա դա հենց մենք ենք` ամեն մեկս: Մեղավոր է մեր այն մտածող կեսը, որը հասկանում է, բայց քանի որ հասկանում է, ուստի նաև վախենում է: Լևոն Բաբաջանյան Orer.am, վերլուծաբան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards