Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


8 ապշեցուցիչ երևույթներ, որոնց բացատրությունը գիտությունը դեռ չի տվել (լուսանկարներ)

Lifestyle
Գիտությունը առաջացել է մարդկանց հարցերին պատասխանելու անհրաժեշտության համար: Ու կարծես թե բարդ երևույթների մեծ մասը ուսումնասիրվել է, և մնացել են շատ քիչ երևույթներ ուսումնասիրության համար՝ հասկանալ մութ մատերիայի բնությունը, քվանտային գրավիտացիայի խնդիրները, ինչ է մութ էներգիան... Սակայն մինչ օրս կան ավելի հասարակ, թվում է՝ պարզ երևույթներ, որոնք գիտնականներն ի զորու չեն բացատրել, գրում է Orer.am-ը: Ի՞նչ է ապակին Նոբելյան մրցանակակիր Ուորեն Անդերսոնը մի անգամ ասել է. «Ամենախորը ու չլուծված խնդիրներից մեկը պինդ վիճակի թեորիայի մեջ է, որը թաքնված է ապակու բնության մեջ»: Թեև ապակին մարդկությանը հայտնի է վաղուց, բայց դրա մեխանիկական էության յուրահատկությունը, գիտնականները մինչ օրս չեն հասկանում: Դպրոցական դասերից մենք հիշում ենք, որ ապակին հեղուկ է: Գիտնականները հստակ չգիտեն՝ ինչպիսին է անցումը հեղուկից կամ պինդ մարմնից հեղուկայինի անցնելու գործընթացը և թե ինչ ֆիզիկական գործընթացներ են հանգեցնում ապակու հիմնական հատկություններին: Ապակու ձևավորման պրոցեսը չի հաջողվում բացատրել պինդ մարմինների մասին ֆիզիկայի ներկայիս գործիքներից և ոչ մեկով, բազմաթիվ տեսություններով կամ հեղուկների տեսությամբ: Կարճ ասած՝ հեղուկ, հալվող ապակին սառելիս աստիճանաբար դառնում է ավելի կպչուն, մինչև կարծր դառնալը, այն ժամանակ, երբ բյուրեղային պինդ մարմինների ձևավորման ժամանակ, օրինակ՝ գրաֆիտի, ատոմները ինչ-որ պահի կազմում են սովորական կառույցներ: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչո՞ւ է հեծանիվն ընկնում կողքի Հեծանիվի կոնստրուկցիան բավական հասարակ է, և թվում է՝ վաղուց հասկանալի է, թե ինչո՞ւ է այս երկանիվ տրանսպորտային միջոցը պահպանում իր հիանալի կայունությունը: Միշտ համարվել է, որ հեծանիվի հավասարակշռության պահպանման գործում կարևորագույն դեր է կատարում 2 մեխանիզմ: Առաջինը ավտոմատ ղեկավարումն է կամ կաստորի էֆեկտը: Եթե հեծանիվը թեքվում է ինչ-որ մի կողմ, ապա դիմացի անիվը նույնպես թեքվում է այդ կողմ, ինչից հետո կենտրոնական ուժը անիվը վերադարձնում է նախնական վիճակին: Երկրորդ մեխանիզմը կապվում է պտտվող անիվների հիրոսկոպիկ պահի հետ: Ամերիկացի ինժեներ Էնդի Ռուինան իր գործընկերների հետ հերքել է այս երկու պնդումները: Նրանք փորձի արդյունքում եկել են եզրակացության, որ երկու էֆեկտն էլ՝ կաստորի ու հիրոսկոպի, կարևոր դեր են խաղում հեծանիվի հավասարակշռության պահպանման հարցում, սակայն շատ կարևոր չեն: Իսկ թե ինչո՞ւ է ընկնում հեծանիվը կողքի, այդպես էլ մինչև վերջ հայտնի չէ: Ըստ ինժեներների վերջին ենթադրությունների՝ դրանում առանցքային դեր է խաղում ծանրաբեռնվածության հատուկ բաշխումը: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչպե՞ս է գործում պլացեբոն Պլացեբոյի կամ նյութերի մասին, որոնք չունեն ակնհայտ բուժական ազդեցություններ, սակայն դրական են ազդում օրգանիզմի վրա, հայտնի է վաղուց: Պլացեբոյի էֆեկտի հիմքում ընկած է փսիխոէմոցիոնալ ազդեցությունը: Հետազոտողները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ պլացեբոն, որը չունի ակտիվ նյութեր, կարող է խթանել իրական ֆիզիոլոգիական ռեակցիաներ, այդ թվում՝ զարկերակային ճնշման ու սրտային հաճախականությունների փոփոխություններ, ինչպես նաև գլխուղեղում քիմիական ակտիվություն: Պլացեբոն օգնում է ազատվել նաև ցավերից, դեպրեսիայից, անհանգստությունից, հոգնածությունից, ինչպես նաև Պարկինսոնի հիվանդության ախտանշաններից: Այն, թե ինչպես է մեր հոգեբանությունը ազդում առողջության վրա, մինչև վերջ հստակ չէ, ու գիտնականները չեն կարող բացահայտել մեխանիզմները, որ ընկած են պլացեբոյի վրա ֆիզիոլոգիական ռեակցիաների հիմքում: Ակհայտորեն, այդ էֆեկտում միահյուսված են բազմաթիվ այլ կողմեր, ընդ որում՝ կեղծ դեղերը ազդեցություն չեն գործում հիվանդության աղբյուրի կամ պատճառի վրա: Պլացեբոները տալիս են միայն սպասված, այսինքն՝ նախապես հայտնի, թերապևտիկ էֆեկտ, ու որքան բարձր են ակնկալիքները, այնքան ուժեղ է պլացեբոյի ազդեցությունը: Պլացեբոն հաճախ ազդում է էքստրավերտների վրա, մարդիկ, որոնք տառապում են անհանգստությամբ, անվստահությամբ: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ի՞նչ է նշանակել wow-ազդանշանը տիեզերքից 1977թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցավ տիեզեքի ուսումնասիրության պատմության մեջ ամենախորհրդավոր իրադարձություններից մեկը: Բժիշկ Ջերրի Էյմանը «Մեծ ականջ» ռադիոհեռադիտակի վրա աշխատելիս՝ SETI նախագծի ժամանակ, գրանցեց ուժեղ տիեզերական ռադիոազդանշան: Դրա բնութագրիչները (հաղորդման շերտը, աղմուկի ու ազդանշանի հարաբերակցությունը) համապատասխանում էին ոչ երկրային ծագման մասին: Դրանից ցնցված՝ Էյմանը համապատասխան նշանները վերծանեց ու գրեց Wow!: Այդ գրությունն էլ անվանում ծառայեց ազդանշանի համար: Ազդանշանը գալիս էր Աղեղնավոր համաստեղության երկնքում գտնվող հատվածից: Սակայն երկար տարիներ սպասելուց հետո նման ձայնի կրկնություն այլևս չլսվեց: Գիտնականը պնդում է, որ եթե ազդանշանն ունեցել է անգամ վերերկրային ծագում, ապա էակները, որոնք այն ուղարկել են, պետք է պատկանեն չափազանց զարգացած քաղաքակրթության: Որպես հիպոթեզ, որը բացատրում է ազդանշանի հզորությունը, ենթադրվում էր, որ այն ի սկզբանե զգալի ուժեղացել է շնորհիվ գրավիտացիոն լինզայի, սակայն դա նախկինի պես չի բացառում դրա ծագման արհեստական լինելը: Մինչ օրս wow-ազդանշանը մնում է աստղաֆիզիկոսների գլխավոր հանելուկներից մեկը: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչպե՞ս է անկենդան մատերիան դառնում կենդանի Գիտական աշխարհում այսօր գերազանցում է կենսաբանական էվոլյուցիայի կոնցեպցիան, որի համաձայն՝ առաջին կյանքը ծնվել է ինքն իրեն անօրգանական բաղադրիչներից ֆիզիկական ու քիմիական գործընթցների արդյունքում: Այն թե ինչպես է ոչ կենդանի մատերիայից ծագում կենդանին, նկարագրում է աբիոգենեզի թեորիան: Սակայն դրանում գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ: Հայտնի է, որ կենդանի նյութի հիմնական բաղադրիչ են հանդիսանում ամինաթթուները: Աբիոգենեզը իր դասական եղանակով ենթադրում է, որ նման գործընթացի համար Տիեզերքի ձևավորումից ավելի շատ ժամանակ անհրաժեշտ կլիներ: Ընդ որում՝ լաբորատոր պայմաններում արհեստական կյանք ստեղծելու բոլոր ջանքերը ոչ մի անգամ հաջողությամբ չեն պսակվել: Ամինաթթուների,նուկլեոիդների ու հասարակ բակտերիալ բջջի ամբողջական հավաքածուին նախկինի պես անդունդ է բաժանում: Հնարավոր է՝ առաջին կենդանի բջիջները չափազանց շատ են տարբերվում նրանցից, որոնց մենք կարող ենք հիմա հետևել: Գիտնականների մեծ մասը կարծում է նաև, որ առաջին կենդանի բջիջները կարող էին մեր մոլորակում հայտնվել շնորհիվ երկնաքարերի ու այլ ոչ երկրային օբյեկտների: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչո՞ւ են մարդիկ բաժանվում աջլիկների ու ձախլիկների Վերջին 100 տարում գիտնականները բավական լավ են ուսումնասիրել խնդիրը, թե ինչու մարդիկ գերազանցապես օգտագործում են մեկ ձեռքը ու ինչու է դա հաճախ աջը: Սակայն աջլիկների ու ձախլիկների ստանդարտ էմպիրիկ թեսթավորում չկա, քանի որ գիտնականները մինչև վերջ չեն կարող հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են մասնակցում այդ գործընթացին: Գիտնականների կարծիքը տարբերվում է, թե մարդկության քանի տոկոսն է աջլիկ ու քանիսը՝ ձախլիկ: Ընդհանուր առմամբ՝ ընդունված է համարել, որ մարդկության մեծ մասը (70%-95%) աջլիկներ են, փոքրամասնությունը՝ (5%- 30%)՝ ձախլիկներ, ինչպես նաև կան մարդիկ, որոնք հավասարաչափ օգտվում են երկու ձեռքից էլ: Ապացուցված է, որ դրանց վրա ազդում են գեները, սակայն «ձախլիկի գենը» դեռ հայտնաբերված չէ: Ապացույցներ կան, որ աջ կամ ձախ ձեռքը օգտագործելու հակման վրա կարող են ազդել սոցիալական ու մշակութային մեխանիզմները: Որոշ հետազոտողներ էլ խոսում են «պաթոլոգիական» ձախլիկության մասին, որը կապված է ծննդաբերության ժամանակ գլխուղեղային վնասվածքների հետ: Արդյունքում, մենք ունենք միայն ընդհանուր պատկերացնումներ այս հարցի վերաբերյալ: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչո՞ւ ենք մենք քնում Մենք մեր կյանքի 36%-ը քնում ենք, սակայն գիտնականները դեռ մինչև վերջ չեն կարողանում բացատրել դրա բնությունը: Մարդկանց բնորոշ է քունը, քանի որ այն դրված է մեր գեներում: Բայց թե ինչու է նման պրոցեսը հայտնվել էվոլյուցիայի ընթացքում, գաղտնիք է: Բացի տաքարյուն կենդանիներից՝ կենդանի ոչ մի օրգանիզմ քնի նման ձև չունի, ու թե ինչն է քնի առավելությունը, մինչ օրս հայտնի չէ: Գիտնականները պարզել են, որ քնի ժամանակ մկանները ավելի արագ են աճում, վերքերը լավանում են արագ, ինչպես նաև արագանում է պրոտեինների սինթեզը: Այլ կերպ ասած՝ քունն օգնում է օրգանիզմին լցնել այն, ինչ այն կորցրել էր արթուն ժամանակ: Վերջին հետազոտությունները ապացուցել են, որ քնի ժամանակ մեր գլխուղեղը մաքրվում է տոքսիններից ու եթե մարդը չի քնում, նրա մոտ սկսվում են հոգեկան շեղումներ: Բացի այդ հանգստի ժամանակ գլխուղեղում թուլանում կամ միավորվում են բջիջների միջև կապերը, նման եղանակով մեզ մոտ «տեղ է ազատվում» նոր տեղեկատվության ընդունման համար: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչո՞ւ են կատուները մլռտում Ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչո՞ւ են կատուները մլռտում: Մլավոցը տարբերվում է մյուս ձայներից, որ արձակում են կենդանիները, նրանով, որ վոկալիցազիան տեղի է ունենում ամբողջ շնչառական ցիկլի ժամանակ (շնչելիս ու արտաշնչելիս): Գիտնականների մի մասը հիմա համաձայն է, որ ձայնի արտաբերման ժամանակ այդ պրոցեսին մասնակցում է ըմպանը, ըմպանի մկանները ու նեյրոնային օսցիլյատորը: Կատուները սկսում են մլավել մի քանի օրականից: Անասնաբույժները ենթադրում են, որ այդ մլավոցը ներկայացնում է մարդկային «մամա» բառը, կամ «ինձ հետ ամեն ինչ նորմալ է» կամ «ես այստեղ եմ»: Այդ ձայները նպաստում են կատվիկի ու նրա մոր միջև կապերի ամրապնդմանը: Երբեմն, սակայն, կատուները մլռտում են վնասվածքներ ստանալիս կամ հիվանդանալիս: Կատուների ձայնային յուրահատկությունը եզակի չէ: Կատվազգիների ընտանիքի մյուս տեսակները նույնպես մլռտում են: 8 вещей, объяснения которым наука пока не нашла
Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել. Արմեն ԱշոտյանՊարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն Մարուքյան