Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


8 ապշեցուցիչ երևույթներ, որոնց բացատրությունը գիտությունը դեռ չի տվել (լուսանկարներ)

Lifestyle
Գիտությունը առաջացել է մարդկանց հարցերին պատասխանելու անհրաժեշտության համար: Ու կարծես թե բարդ երևույթների մեծ մասը ուսումնասիրվել է, և մնացել են շատ քիչ երևույթներ ուսումնասիրության համար՝ հասկանալ մութ մատերիայի բնությունը, քվանտային գրավիտացիայի խնդիրները, ինչ է մութ էներգիան... Սակայն մինչ օրս կան ավելի հասարակ, թվում է՝ պարզ երևույթներ, որոնք գիտնականներն ի զորու չեն բացատրել, գրում է Orer.am-ը: Ի՞նչ է ապակին Նոբելյան մրցանակակիր Ուորեն Անդերսոնը մի անգամ ասել է. «Ամենախորը ու չլուծված խնդիրներից մեկը պինդ վիճակի թեորիայի մեջ է, որը թաքնված է ապակու բնության մեջ»: Թեև ապակին մարդկությանը հայտնի է վաղուց, բայց դրա մեխանիկական էության յուրահատկությունը, գիտնականները մինչ օրս չեն հասկանում: Դպրոցական դասերից մենք հիշում ենք, որ ապակին հեղուկ է: Գիտնականները հստակ չգիտեն՝ ինչպիսին է անցումը հեղուկից կամ պինդ մարմնից հեղուկայինի անցնելու գործընթացը և թե ինչ ֆիզիկական գործընթացներ են հանգեցնում ապակու հիմնական հատկություններին: Ապակու ձևավորման պրոցեսը չի հաջողվում բացատրել պինդ մարմինների մասին ֆիզիկայի ներկայիս գործիքներից և ոչ մեկով, բազմաթիվ տեսություններով կամ հեղուկների տեսությամբ: Կարճ ասած՝ հեղուկ, հալվող ապակին սառելիս աստիճանաբար դառնում է ավելի կպչուն, մինչև կարծր դառնալը, այն ժամանակ, երբ բյուրեղային պինդ մարմինների ձևավորման ժամանակ, օրինակ՝ գրաֆիտի, ատոմները ինչ-որ պահի կազմում են սովորական կառույցներ: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչո՞ւ է հեծանիվն ընկնում կողքի Հեծանիվի կոնստրուկցիան բավական հասարակ է, և թվում է՝ վաղուց հասկանալի է, թե ինչո՞ւ է այս երկանիվ տրանսպորտային միջոցը պահպանում իր հիանալի կայունությունը: Միշտ համարվել է, որ հեծանիվի հավասարակշռության պահպանման գործում կարևորագույն դեր է կատարում 2 մեխանիզմ: Առաջինը ավտոմատ ղեկավարումն է կամ կաստորի էֆեկտը: Եթե հեծանիվը թեքվում է ինչ-որ մի կողմ, ապա դիմացի անիվը նույնպես թեքվում է այդ կողմ, ինչից հետո կենտրոնական ուժը անիվը վերադարձնում է նախնական վիճակին: Երկրորդ մեխանիզմը կապվում է պտտվող անիվների հիրոսկոպիկ պահի հետ: Ամերիկացի ինժեներ Էնդի Ռուինան իր գործընկերների հետ հերքել է այս երկու պնդումները: Նրանք փորձի արդյունքում եկել են եզրակացության, որ երկու էֆեկտն էլ՝ կաստորի ու հիրոսկոպի, կարևոր դեր են խաղում հեծանիվի հավասարակշռության պահպանման հարցում, սակայն շատ կարևոր չեն: Իսկ թե ինչո՞ւ է ընկնում հեծանիվը կողքի, այդպես էլ մինչև վերջ հայտնի չէ: Ըստ ինժեներների վերջին ենթադրությունների՝ դրանում առանցքային դեր է խաղում ծանրաբեռնվածության հատուկ բաշխումը: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչպե՞ս է գործում պլացեբոն Պլացեբոյի կամ նյութերի մասին, որոնք չունեն ակնհայտ բուժական ազդեցություններ, սակայն դրական են ազդում օրգանիզմի վրա, հայտնի է վաղուց: Պլացեբոյի էֆեկտի հիմքում ընկած է փսիխոէմոցիոնալ ազդեցությունը: Հետազոտողները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ պլացեբոն, որը չունի ակտիվ նյութեր, կարող է խթանել իրական ֆիզիոլոգիական ռեակցիաներ, այդ թվում՝ զարկերակային ճնշման ու սրտային հաճախականությունների փոփոխություններ, ինչպես նաև գլխուղեղում քիմիական ակտիվություն: Պլացեբոն օգնում է ազատվել նաև ցավերից, դեպրեսիայից, անհանգստությունից, հոգնածությունից, ինչպես նաև Պարկինսոնի հիվանդության ախտանշաններից: Այն, թե ինչպես է մեր հոգեբանությունը ազդում առողջության վրա, մինչև վերջ հստակ չէ, ու գիտնականները չեն կարող բացահայտել մեխանիզմները, որ ընկած են պլացեբոյի վրա ֆիզիոլոգիական ռեակցիաների հիմքում: Ակհայտորեն, այդ էֆեկտում միահյուսված են բազմաթիվ այլ կողմեր, ընդ որում՝ կեղծ դեղերը ազդեցություն չեն գործում հիվանդության աղբյուրի կամ պատճառի վրա: Պլացեբոները տալիս են միայն սպասված, այսինքն՝ նախապես հայտնի, թերապևտիկ էֆեկտ, ու որքան բարձր են ակնկալիքները, այնքան ուժեղ է պլացեբոյի ազդեցությունը: Պլացեբոն հաճախ ազդում է էքստրավերտների վրա, մարդիկ, որոնք տառապում են անհանգստությամբ, անվստահությամբ: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ի՞նչ է նշանակել wow-ազդանշանը տիեզերքից 1977թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցավ տիեզեքի ուսումնասիրության պատմության մեջ ամենախորհրդավոր իրադարձություններից մեկը: Բժիշկ Ջերրի Էյմանը «Մեծ ականջ» ռադիոհեռադիտակի վրա աշխատելիս՝ SETI նախագծի ժամանակ, գրանցեց ուժեղ տիեզերական ռադիոազդանշան: Դրա բնութագրիչները (հաղորդման շերտը, աղմուկի ու ազդանշանի հարաբերակցությունը) համապատասխանում էին ոչ երկրային ծագման մասին: Դրանից ցնցված՝ Էյմանը համապատասխան նշանները վերծանեց ու գրեց Wow!: Այդ գրությունն էլ անվանում ծառայեց ազդանշանի համար: Ազդանշանը գալիս էր Աղեղնավոր համաստեղության երկնքում գտնվող հատվածից: Սակայն երկար տարիներ սպասելուց հետո նման ձայնի կրկնություն այլևս չլսվեց: Գիտնականը պնդում է, որ եթե ազդանշանն ունեցել է անգամ վերերկրային ծագում, ապա էակները, որոնք այն ուղարկել են, պետք է պատկանեն չափազանց զարգացած քաղաքակրթության: Որպես հիպոթեզ, որը բացատրում է ազդանշանի հզորությունը, ենթադրվում էր, որ այն ի սկզբանե զգալի ուժեղացել է շնորհիվ գրավիտացիոն լինզայի, սակայն դա նախկինի պես չի բացառում դրա ծագման արհեստական լինելը: Մինչ օրս wow-ազդանշանը մնում է աստղաֆիզիկոսների գլխավոր հանելուկներից մեկը: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչպե՞ս է անկենդան մատերիան դառնում կենդանի Գիտական աշխարհում այսօր գերազանցում է կենսաբանական էվոլյուցիայի կոնցեպցիան, որի համաձայն՝ առաջին կյանքը ծնվել է ինքն իրեն անօրգանական բաղադրիչներից ֆիզիկական ու քիմիական գործընթցների արդյունքում: Այն թե ինչպես է ոչ կենդանի մատերիայից ծագում կենդանին, նկարագրում է աբիոգենեզի թեորիան: Սակայն դրանում գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ: Հայտնի է, որ կենդանի նյութի հիմնական բաղադրիչ են հանդիսանում ամինաթթուները: Աբիոգենեզը իր դասական եղանակով ենթադրում է, որ նման գործընթացի համար Տիեզերքի ձևավորումից ավելի շատ ժամանակ անհրաժեշտ կլիներ: Ընդ որում՝ լաբորատոր պայմաններում արհեստական կյանք ստեղծելու բոլոր ջանքերը ոչ մի անգամ հաջողությամբ չեն պսակվել: Ամինաթթուների,նուկլեոիդների ու հասարակ բակտերիալ բջջի ամբողջական հավաքածուին նախկինի պես անդունդ է բաժանում: Հնարավոր է՝ առաջին կենդանի բջիջները չափազանց շատ են տարբերվում նրանցից, որոնց մենք կարող ենք հիմա հետևել: Գիտնականների մեծ մասը կարծում է նաև, որ առաջին կենդանի բջիջները կարող էին մեր մոլորակում հայտնվել շնորհիվ երկնաքարերի ու այլ ոչ երկրային օբյեկտների: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչո՞ւ են մարդիկ բաժանվում աջլիկների ու ձախլիկների Վերջին 100 տարում գիտնականները բավական լավ են ուսումնասիրել խնդիրը, թե ինչու մարդիկ գերազանցապես օգտագործում են մեկ ձեռքը ու ինչու է դա հաճախ աջը: Սակայն աջլիկների ու ձախլիկների ստանդարտ էմպիրիկ թեսթավորում չկա, քանի որ գիտնականները մինչև վերջ չեն կարող հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են մասնակցում այդ գործընթացին: Գիտնականների կարծիքը տարբերվում է, թե մարդկության քանի տոկոսն է աջլիկ ու քանիսը՝ ձախլիկ: Ընդհանուր առմամբ՝ ընդունված է համարել, որ մարդկության մեծ մասը (70%-95%) աջլիկներ են, փոքրամասնությունը՝ (5%- 30%)՝ ձախլիկներ, ինչպես նաև կան մարդիկ, որոնք հավասարաչափ օգտվում են երկու ձեռքից էլ: Ապացուցված է, որ դրանց վրա ազդում են գեները, սակայն «ձախլիկի գենը» դեռ հայտնաբերված չէ: Ապացույցներ կան, որ աջ կամ ձախ ձեռքը օգտագործելու հակման վրա կարող են ազդել սոցիալական ու մշակութային մեխանիզմները: Որոշ հետազոտողներ էլ խոսում են «պաթոլոգիական» ձախլիկության մասին, որը կապված է ծննդաբերության ժամանակ գլխուղեղային վնասվածքների հետ: Արդյունքում, մենք ունենք միայն ընդհանուր պատկերացնումներ այս հարցի վերաբերյալ: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչո՞ւ ենք մենք քնում Մենք մեր կյանքի 36%-ը քնում ենք, սակայն գիտնականները դեռ մինչև վերջ չեն կարողանում բացատրել դրա բնությունը: Մարդկանց բնորոշ է քունը, քանի որ այն դրված է մեր գեներում: Բայց թե ինչու է նման պրոցեսը հայտնվել էվոլյուցիայի ընթացքում, գաղտնիք է: Բացի տաքարյուն կենդանիներից՝ կենդանի ոչ մի օրգանիզմ քնի նման ձև չունի, ու թե ինչն է քնի առավելությունը, մինչ օրս հայտնի չէ: Գիտնականները պարզել են, որ քնի ժամանակ մկանները ավելի արագ են աճում, վերքերը լավանում են արագ, ինչպես նաև արագանում է պրոտեինների սինթեզը: Այլ կերպ ասած՝ քունն օգնում է օրգանիզմին լցնել այն, ինչ այն կորցրել էր արթուն ժամանակ: Վերջին հետազոտությունները ապացուցել են, որ քնի ժամանակ մեր գլխուղեղը մաքրվում է տոքսիններից ու եթե մարդը չի քնում, նրա մոտ սկսվում են հոգեկան շեղումներ: Բացի այդ հանգստի ժամանակ գլխուղեղում թուլանում կամ միավորվում են բջիջների միջև կապերը, նման եղանակով մեզ մոտ «տեղ է ազատվում» նոր տեղեկատվության ընդունման համար: 8 вещей, объяснения которым наука пока не нашла Ինչո՞ւ են կատուները մլռտում Ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչո՞ւ են կատուները մլռտում: Մլավոցը տարբերվում է մյուս ձայներից, որ արձակում են կենդանիները, նրանով, որ վոկալիցազիան տեղի է ունենում ամբողջ շնչառական ցիկլի ժամանակ (շնչելիս ու արտաշնչելիս): Գիտնականների մի մասը հիմա համաձայն է, որ ձայնի արտաբերման ժամանակ այդ պրոցեսին մասնակցում է ըմպանը, ըմպանի մկանները ու նեյրոնային օսցիլյատորը: Կատուները սկսում են մլավել մի քանի օրականից: Անասնաբույժները ենթադրում են, որ այդ մլավոցը ներկայացնում է մարդկային «մամա» բառը, կամ «ինձ հետ ամեն ինչ նորմալ է» կամ «ես այստեղ եմ»: Այդ ձայները նպաստում են կատվիկի ու նրա մոր միջև կապերի ամրապնդմանը: Երբեմն, սակայն, կատուները մլռտում են վնասվածքներ ստանալիս կամ հիվանդանալիս: Կատուների ձայնային յուրահատկությունը եզակի չէ: Կատվազգիների ընտանիքի մյուս տեսակները նույնպես մլռտում են: 8 вещей, объяснения которым наука пока не нашла
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia