Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ» Առասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ» Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»

Դիանա Մալենկոն՝ համարձակ դերերի և անձնական կյանքի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն շուտով կդառնա 20 տարեկան: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա սահուն քայլերով առաջ է գնում իր կարիերայում: Վերջերս 21TV-ից հեռացած Դիանայի հետ խոսել ենք գործունեության, համարձակության, անձնական կյանքի և ոչ միայն այդ ամենի մասին:) Կրթություն Դիանան սովորում է թատերական ինստիտուտի Արվեստի կառավարման բաժնում,  3-րդ կուրս է: Հաղորդավարուհին խոստովանում է, որ վերջին շրջանում գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հաճախ է բաց թողնում դասերը: «Անվճար համակարգում էի սովորում, բայց փոխադրվեցի վճարովի, որովհետև իսկապես չէի հասցնում, բացականերս շատ-շատ էին»,- նշեց դերասանուհին, ում խոսքով՝  քննությունները, այնուամենայնիվ, լիարժեք հանձնում է: Անդրադառնալով իր ընտրած 3 մասնագիտություններին՝ հաղորդավարություն դերասանություն և արվեստի կառավարում, նա ասաց. «Մի պատսախան եմ մտածել, որը շատ դիպուկ է. ոտքերս, որոնք ինձ առաջ են տանում՝ հեռուստատեսությունն են, թատրոնը սիրտ-անոթային համակարգս է, որը լցնում է, Արվեստի կառավարումը գլխուղեղս է, որը կառավարում է ամեն ինչ: Հետագայում, երբ հեռուստատեսության համար արդեն ծեր կլինեմ, թատրոնում գուցե քիչ դերեր խաղամ, այս ոլորտոմ երկար տարիներ աշխատած մարդու համար ճշտագույն մասնագիտությունը կլինի արվեստի կաավարումը»: Թատրոն  Դերասանուհին թատրոն ընդունվել է հեռուստատեսությունում աշխատելուց հետո: «Եթե ինձ հարցնեն՝ ֆինանսապես ի՞նչ է ինձ տալիս թատրոնը,  կասեմ՝ ոչինչ: Աշխատանքիս դիմաց գուցե վարձատրվում եմ, բայց այն ինձ համար ֆինանս վաստակելու միջոց չէ: Թատրոնը շատ ժամանակատար է,  բայց ես շա՜տ-շատ եմ սիրում այն»,- ասաց նա ու հավելեց, որ առանց 1 տոկոս ակնկալիքի նվիրված է թատրոնին: «Ուղղակի չեմ կարող առանց թատրոնի միջավայրի, բեմի»,- ավելացրեց Դիանան: Նրա խոսքով՝ այն շատ բան է փոխել իր կյանքում՝ մտածողության, հորիզոնների առումով: Դիանան չի վախենում փորձարարությունից թատրոնում, նախորդ տարի նա նույնիսկ տղայի կերպարով ներկայացավ: «Ապագա պլանների մասին դեռ չեմ խոսի, քանի որ Շեքսպիրի «12-րդ գիշերը», որը  փետրվարի 15-ից կրկին խաղալու ենք, վերջերս ենք հանձնել: Չեմ վախենում համարձակ դերեր խաղալ, օրինակ, հենց տղայի կերպարն ինձ համար շատ հետաքրքիր էր: Այն, որ իմ էնտուզիազմը, համարձակության դրսևորումները կան, բոլորը գիտեն»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ իր համար առավել հետաքրքիր են խարակտերային դերերը, որոնց միջոցով նաև ինքն իրեն է բացահայտում: Ֆիլմեր «Ես թատրոնի դերասանուհի եմ, ով գուցե հանդես գա գեղարվեստական ֆիլմերում, բայց ոչ հեռուստասերալներում: Մոտ 3-4 տարի է՝ անդադար առաջարկներ եմ ստանում՝ մեծ կամ փոքր գումարներով, գլխավոր կամ երկրորական (հիմնականում՝ գլխավոր) դերերով, գրավիչ առաջարկներ՝ սերիալում նկարահանվելու դեպքում, սակայն դա ինձ չի գրավում, քանի որ ես  սիրում եմ դերասանությունը թատրոնում»: Ըստ Դիանայի՝ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի: 90-ականների մասին պատմող նոր ֆիլմում դերասանուհին մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին՝ 20-ամյա մի աղջկա: «Նկարահանումներն այս ամիս են լինելու, բայց այլ մանրամասներ հայտնել առայժմ չեմ կարող»,- ասաց նա՝ խոստանալով առաջիկայում ESem.am-ին պատմել նորությունները:) Ժամանց «Ժամանցս շատ հետաքրքիր է  անցնում. անդադար փորձում եմ ժամանցի նոր տարբերակներ գտնել Երևանում: Ցավոք, մենք այդքան էլ շատ  տարբերակներ չունենք: Ես իմ էությամբ շատ ակտիվ մարդ եմ. նույն օրը գուցե ինձ տեսնեն Գառնիում, հետո՝ փաբում: Վերջերս փաբային կյանքը սկսել է կրկին գրավել ինձ: Ես 16 տարեկանում անցա փաբային կյանքի, հետո հոգնեցի, բայց հիմա նորից ակտիվացել եմ և երեկոյան հաճախ եմ լինում փաբերում»,- ասաց Դիանան: Դերասանուհին նշեց, որ չի կտրվում նաև արվեստից. «Շատ երկնակարկառ չասեմ, բայց թատրոններ, դասական համերգներ, թանգարաններ, պատկերասրահներ անպայման գնում եմ: Ընկերներս հեգնում են, թե միակ բաժանորդն եմ, ով  սպասում է Ֆիլհարմոնիկի նամակներին, պահպանում դրանք, ու գնում համերգի:) Շատ եմ սիրում Երիտասարդական  նվագախմբին, քանի որ նրանք շատ են փորձարարություններ անում, ընդ որում՝ ստացված, ինչը ես շատ եմ սիրում: Մի խոսքով՝ ցերեկս անցնում է արվեստի, երեկոս՝  ընկերներիս հետ ինտելեկտուալ զրույցների, փաբային կյանքի միջավայրում»: Դիանան շեշտեց, որ շատ քիչ է լինում տանը, սակայն նման օրերին իրեն նվիրում է ֆիլմեր դիտելուն: «Գրքերի մասին չեմ խոսում, դրանք իրենց առանձին տեղն ունեն»,- նկատեց նա: Անձնական կյանք Դիանան նկատեց, որ կարիերային տրված մարդը միշտ խնդիրներ է ունենում անձնական կյանքում: «Կար մարդ, ով շատ հաճախ էր կրկնում, որ ես կարիերիստ եմ… գուցե: Կարիերան շատ կարևոր տեղ է գրավում իմ կյանքում, բայց եթե կլինի այն մեկը, ով կունենա այդքան համարձակոթյուն, կամք, տղամարդկություն և ինձ կկտրի իմ կարիերայից, ուրեմն նա կլինի իմ կյանքում»,- մարտահրավեր նետեց Դիանան:) Նրա խոսքով՝ շատ խիտ գրաֆիկով է աշխատում, ինչը թույլ չի տալիս անգամ մտածել անձնական կյանքի մասին: «էլ չասեմ հանրության առաջ պատասխանատու ու հաշվետու լինելը՝ մտերիմ ընկերոջ  հետ 3 լուսանկար և վերջ. ասում են՝ միասին են»,- ասաց հաղորդավարուհին՝ նշելով, որ շարունակ հնարության ուշադրության կենտրոմնում լինելը խանգարում է:  «Դու քեզ չես  կարող թույլ տալ այն, ինչ կցանկանայիր, ժամանցդ ինչ-որ մեկի հետ վայելես այնպես, ինչպես կցանկանայիր: Կաղապարված ես լինում, բայց ես փորձում եմ կյանքիս ոչ մի փուլը չկորցնել հանրային մարդ լինելու պատճառով,- ասաց նա և հավելեց,- եղել է մարդ, ում  հետ շփումս խաղաղ ու կատարյալ չի ստացվել հենց դրանից ելնելով»: Դերասանուհին չցանկացավ բացահայտել, թե խոսքն ում մասին է, միայն նշեց, որ ևս այս  բնագավառից է եղել: Ինչ վերաբերում է իր և դերասան Սոս Ջանիբեկյանի հավանական սիրավեպի մասին ասեկոսեներին՝ դերասանուհին ասաց. «Սոսը լավ ընկերս է, շատ հետաքրքիր մարդ, ում հետ երբեմն-երբեմն շփվում ենք, որոշ ժամանակ առաջ ավելի հաճախ էինք շփվում, հետո  երևի երկուսիս զբաղվածության պատճառով սկսեցինք ավելի քիչ շփվել, բայց կապը կա: Մասնագիտական առումով՝ ֆիլմերում նկարահանվելու հետ կապված, նա շատ է օգնում ինձ, խորհուրդներ է տալիս: Մեր շփումն այդ մակարդակի վրա է, ոչինչ ավելին: Սիրտս ազատ է, ինչպես թռչունը»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյան
Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր ԱվետիսյանՕ դրամ գույքահարկ․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՍպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Մեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինՀայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԺամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»