Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիանա Մալենկոն՝ համարձակ դերերի և անձնական կյանքի մասին

Lifestyle
Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն շուտով կդառնա 20 տարեկան: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա սահուն քայլերով առաջ է գնում իր կարիերայում: Վերջերս 21TV-ից հեռացած Դիանայի հետ խոսել ենք գործունեության, համարձակության, անձնական կյանքի և ոչ միայն այդ ամենի մասին:) Կրթություն Դիանան սովորում է թատերական ինստիտուտի Արվեստի կառավարման բաժնում,  3-րդ կուրս է: Հաղորդավարուհին խոստովանում է, որ վերջին շրջանում գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հաճախ է բաց թողնում դասերը: «Անվճար համակարգում էի սովորում, բայց փոխադրվեցի վճարովի, որովհետև իսկապես չէի հասցնում, բացականերս շատ-շատ էին»,- նշեց դերասանուհին, ում խոսքով՝  քննությունները, այնուամենայնիվ, լիարժեք հանձնում է: Անդրադառնալով իր ընտրած 3 մասնագիտություններին՝ հաղորդավարություն դերասանություն և արվեստի կառավարում, նա ասաց. «Մի պատսախան եմ մտածել, որը շատ դիպուկ է. ոտքերս, որոնք ինձ առաջ են տանում՝ հեռուստատեսությունն են, թատրոնը սիրտ-անոթային համակարգս է, որը լցնում է, Արվեստի կառավարումը գլխուղեղս է, որը կառավարում է ամեն ինչ: Հետագայում, երբ հեռուստատեսության համար արդեն ծեր կլինեմ, թատրոնում գուցե քիչ դերեր խաղամ, այս ոլորտոմ երկար տարիներ աշխատած մարդու համար ճշտագույն մասնագիտությունը կլինի արվեստի կաավարումը»: Թատրոն  Դերասանուհին թատրոն ընդունվել է հեռուստատեսությունում աշխատելուց հետո: «Եթե ինձ հարցնեն՝ ֆինանսապես ի՞նչ է ինձ տալիս թատրոնը,  կասեմ՝ ոչինչ: Աշխատանքիս դիմաց գուցե վարձատրվում եմ, բայց այն ինձ համար ֆինանս վաստակելու միջոց չէ: Թատրոնը շատ ժամանակատար է,  բայց ես շա՜տ-շատ եմ սիրում այն»,- ասաց նա ու հավելեց, որ առանց 1 տոկոս ակնկալիքի նվիրված է թատրոնին: «Ուղղակի չեմ կարող առանց թատրոնի միջավայրի, բեմի»,- ավելացրեց Դիանան: Նրա խոսքով՝ այն շատ բան է փոխել իր կյանքում՝ մտածողության, հորիզոնների առումով: Դիանան չի վախենում փորձարարությունից թատրոնում, նախորդ տարի նա նույնիսկ տղայի կերպարով ներկայացավ: «Ապագա պլանների մասին դեռ չեմ խոսի, քանի որ Շեքսպիրի «12-րդ գիշերը», որը  փետրվարի 15-ից կրկին խաղալու ենք, վերջերս ենք հանձնել: Չեմ վախենում համարձակ դերեր խաղալ, օրինակ, հենց տղայի կերպարն ինձ համար շատ հետաքրքիր էր: Այն, որ իմ էնտուզիազմը, համարձակության դրսևորումները կան, բոլորը գիտեն»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ իր համար առավել հետաքրքիր են խարակտերային դերերը, որոնց միջոցով նաև ինքն իրեն է բացահայտում: Ֆիլմեր «Ես թատրոնի դերասանուհի եմ, ով գուցե հանդես գա գեղարվեստական ֆիլմերում, բայց ոչ հեռուստասերալներում: Մոտ 3-4 տարի է՝ անդադար առաջարկներ եմ ստանում՝ մեծ կամ փոքր գումարներով, գլխավոր կամ երկրորական (հիմնականում՝ գլխավոր) դերերով, գրավիչ առաջարկներ՝ սերիալում նկարահանվելու դեպքում, սակայն դա ինձ չի գրավում, քանի որ ես  սիրում եմ դերասանությունը թատրոնում»: Ըստ Դիանայի՝ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի: 90-ականների մասին պատմող նոր ֆիլմում դերասանուհին մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին՝ 20-ամյա մի աղջկա: «Նկարահանումներն այս ամիս են լինելու, բայց այլ մանրամասներ հայտնել առայժմ չեմ կարող»,- ասաց նա՝ խոստանալով առաջիկայում ESem.am-ին պատմել նորությունները:) Ժամանց «Ժամանցս շատ հետաքրքիր է  անցնում. անդադար փորձում եմ ժամանցի նոր տարբերակներ գտնել Երևանում: Ցավոք, մենք այդքան էլ շատ  տարբերակներ չունենք: Ես իմ էությամբ շատ ակտիվ մարդ եմ. նույն օրը գուցե ինձ տեսնեն Գառնիում, հետո՝ փաբում: Վերջերս փաբային կյանքը սկսել է կրկին գրավել ինձ: Ես 16 տարեկանում անցա փաբային կյանքի, հետո հոգնեցի, բայց հիմա նորից ակտիվացել եմ և երեկոյան հաճախ եմ լինում փաբերում»,- ասաց Դիանան: Դերասանուհին նշեց, որ չի կտրվում նաև արվեստից. «Շատ երկնակարկառ չասեմ, բայց թատրոններ, դասական համերգներ, թանգարաններ, պատկերասրահներ անպայման գնում եմ: Ընկերներս հեգնում են, թե միակ բաժանորդն եմ, ով  սպասում է Ֆիլհարմոնիկի նամակներին, պահպանում դրանք, ու գնում համերգի:) Շատ եմ սիրում Երիտասարդական  նվագախմբին, քանի որ նրանք շատ են փորձարարություններ անում, ընդ որում՝ ստացված, ինչը ես շատ եմ սիրում: Մի խոսքով՝ ցերեկս անցնում է արվեստի, երեկոս՝  ընկերներիս հետ ինտելեկտուալ զրույցների, փաբային կյանքի միջավայրում»: Դիանան շեշտեց, որ շատ քիչ է լինում տանը, սակայն նման օրերին իրեն նվիրում է ֆիլմեր դիտելուն: «Գրքերի մասին չեմ խոսում, դրանք իրենց առանձին տեղն ունեն»,- նկատեց նա: Անձնական կյանք Դիանան նկատեց, որ կարիերային տրված մարդը միշտ խնդիրներ է ունենում անձնական կյանքում: «Կար մարդ, ով շատ հաճախ էր կրկնում, որ ես կարիերիստ եմ… գուցե: Կարիերան շատ կարևոր տեղ է գրավում իմ կյանքում, բայց եթե կլինի այն մեկը, ով կունենա այդքան համարձակոթյուն, կամք, տղամարդկություն և ինձ կկտրի իմ կարիերայից, ուրեմն նա կլինի իմ կյանքում»,- մարտահրավեր նետեց Դիանան:) Նրա խոսքով՝ շատ խիտ գրաֆիկով է աշխատում, ինչը թույլ չի տալիս անգամ մտածել անձնական կյանքի մասին: «էլ չասեմ հանրության առաջ պատասխանատու ու հաշվետու լինելը՝ մտերիմ ընկերոջ  հետ 3 լուսանկար և վերջ. ասում են՝ միասին են»,- ասաց հաղորդավարուհին՝ նշելով, որ շարունակ հնարության ուշադրության կենտրոմնում լինելը խանգարում է:  «Դու քեզ չես  կարող թույլ տալ այն, ինչ կցանկանայիր, ժամանցդ ինչ-որ մեկի հետ վայելես այնպես, ինչպես կցանկանայիր: Կաղապարված ես լինում, բայց ես փորձում եմ կյանքիս ոչ մի փուլը չկորցնել հանրային մարդ լինելու պատճառով,- ասաց նա և հավելեց,- եղել է մարդ, ում  հետ շփումս խաղաղ ու կատարյալ չի ստացվել հենց դրանից ելնելով»: Դերասանուհին չցանկացավ բացահայտել, թե խոսքն ում մասին է, միայն նշեց, որ ևս այս  բնագավառից է եղել: Ինչ վերաբերում է իր և դերասան Սոս Ջանիբեկյանի հավանական սիրավեպի մասին ասեկոսեներին՝ դերասանուհին ասաց. «Սոսը լավ ընկերս է, շատ հետաքրքիր մարդ, ում հետ երբեմն-երբեմն շփվում ենք, որոշ ժամանակ առաջ ավելի հաճախ էինք շփվում, հետո  երևի երկուսիս զբաղվածության պատճառով սկսեցինք ավելի քիչ շփվել, բայց կապը կա: Մասնագիտական առումով՝ ֆիլմերում նկարահանվելու հետ կապված, նա շատ է օգնում ինձ, խորհուրդներ է տալիս: Մեր շփումն այդ մակարդակի վրա է, ոչինչ ավելին: Սիրտս ազատ է, ինչպես թռչունը»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյան
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes