Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»


Աննա Ախմատովա և Ամեդեո Մոդիլյանի. հարատև սիրո պատմություն

Lifestyle
Աննա Ախմատովան երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին: Միայն նրա բանաստեղծություններն ու պատմվածքներն են կարողացել լույս սփռել եթե ոչ բանաստեղծուհու սիրավեպերի, ապա գոնե տղամարդկանց հանդեպ ունեցած նրա զգացմունքների վրա: Orer.am-ը Ձեզ է ներկայացնում առեղծվածային համարվող Աննայի և իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի սիրո պատմությունը: Սիրո այդ բուռն զգացումը բանաստեղծուհուն համակեց, երբ նա ընդամենը 20 տարեկան էր: Պատահական հանդիպում Աննան Մոդիլյանիին հանդիպեց 1910թ. Փարիզում, որտեղ գնացել էր ամուսնու` բանաստեղծ Նիկոլայ Գումիլևի հետ, որի հետ ընդամենը մեկ ամիս էր, ինչ ամուսնացել էր: Մոդիլյանին Փարիզում ապրում էր 1906թ.-ից: Նա եկել էր այդտեղ, որպեսզի հայտարարի իր մասին՝ որպես տաղանդավոր նկարիչ, դրա հետ մեկտեղ, ստանա դասեր ֆրանսիացի գեղանկարիչներից: Ամեդեոն շատ աղքատ էր և ոչ-ոք նրան չէր ճանաչում, սակայն նա գրավեց աղջկան իր յուրահատկությամբ, ազնվականությամբ, զգացմունքայնությամբ ու անհասկանալի հանգստությամբ: Նրանք հանդիպեցին Փարիզի կենտրոնում: Աննային շատ տղամարդիկ էին նայում և Մոդիլյանին էլ բացառություն չէր: Նա համեստորեն աղջկան առաջարկեց նկարել նրա դիմանկարը և աղջիկը համաձայնեց: Այդպես սկսվեց նրանց գաղտնի ու բուռն սիրավեպը, որը կարող էր հենց Փարիզում էլ ավարտվել: Բայց անգամ վերադառնալով Պետերբուրգ, Աննան չկարողացավ մոռանալ նկարչին: Նա շարունակեց բանաստեղծություններ գրել, պատմա-գրականագիտական դասընթացների այցելել և ձևացնել, թե ամեն ինչ առաջվա նման է: Բայց մի անգամ, երբ Գումիլևը կես տարով գործուղվել էր Աֆրիկա, Աննան Ամեդեոյից ստանում է սրտաճմլիկ մի նամակ: Նա գրում էր, թե չի կարողանում մոռանալ Աննային և երազում է, որ նորից հանդիպեն: Շուտով անկեղծ խոստովանություններով նամակները դառնում են շարունակական: Եվ նորից միասին... Երբ Աֆրիկայից ամուսինը վերադառնում է, Աննան չի հապաղում վիճել նրա հետ այն բանի համար, որ նա համարձակվել է իրեն այդքան երկար ժամանակ մենակ թողնել, և վիրավորված` մեկնում է Փարիզ, որտեղ ապրում է 3 ամիս: Ընկերներից լսում է, որ Ամեդեոն, մշտական աղքատությունից և անհուսությունից ճնշված, տարվել է ալկոհոլով և թմրանյութերով: Այն, ինչ Աննան տեսավ այցելության ժամանակ, շոկի մեջ գցեց նրան. աղջկան ներկայացավ նիհար, գունատ դեմքով մի էակ, որը քիչ ընդհանրություններ ուներ այն գեղեցիկ տղամարդու հետ, որին նա հանդիպել էր մոտ մեկ տարի առաջ: Բայց նույնիսկ երկար մորուքով ու զգալիորեն ծերացած Ամեդեոն աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը թվաց նրան: Նրա այրող, խորաթափանց հայացքն առաջվանն էր: Ամեդեոյի հետ անցկացրած օրերը Ախմատովան հիշեց ողջ կյանքի ընացքում: Փոքրիկ ու անշուք արվեստանոցում Աննան դարձավ նկարչի բնորդուհին: Ցերեկները նրանք այցելում էին թանգարաններ, իսկ գիշերները` զբոսնում քաղաքում: Նկարիչը նրան նկարեց տարբեր դիրքերով և Փարիզում գտնվելու ընթացքում ոչ մի անգամ Աննան նրան հարբած չտեսավ: Երբ եկավ Ախմատովայի մեկնելու ժամանակը, Մոդիլյանին հրաժեշտ տվեց նրան, նվիրելով նկարների մի քանի փաթեթ: Ամբողջը` բացի մեկից, որը Ախմատովան երկար ժամանակ թաքցրեց հուսալի տեղում, որպեսզի պահպանի իր հարաբերությունների գաղտնիությունը: Իսկ այդ մեկը մինչև կյանքի վերջ կախված մնաց բանաստեղծուհու մահճակալի վերևում: Փարիզյան երկրորդ հանդիպումը նրանց վերջին հանդիպումն էր: 9 տարի անց Աննան արվեստին նվիրված մի ամսագրում պատահական տեսնում է փոքրիկ հոդված, որտեղ հաղորդում էին «լավ նկարչի» մահվան մասին, որը, սակայն, աշխարհին ցնցեց իր վաղաժամ մահվանից երկու տարի անց միայն: Ավելի քան 50 տարի Աննա Ախմատովան գաղտնի պահեց իր լուսավոր, բայց կարճատև սիրավեպը: 60-ականների սկզբին բանաստեղծուհին այցելեց Փարիզ: Հիշողությունները «կատաղի կերպով հարձակվեցին» վրան և որոշեց գրել իր ու նկարչի սիրավեպի մասին: Թաքցնելն էլ արդեն անիմաստ էր, քանի որ տարբեր ցուցասրահներում ներկայացված Մոդիլյանիի մեծաքանակ նկարներից 12-ում պատկերված էր երիտասարդ, գեղեցիկ ու սևահեր մի աղջիկ` նկարչի մուսան ու սիրուհին` բանաստեղծուհի Աննա Ախմատովան: Պատրաստեց` Ռազմիկ Մարտիրոսյանը
Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios