Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Արևմուտքի պատժամիջոցները խթանում են ՌԴ տնտեսության զարգացումը

Ամիսներ առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրներ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործի դրեցին պատժամիջոցների փաթեթ, որն ուղղված էր Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս փաթեթը կապված էր ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման հետ: Շրջանցելով այս ամենի քաղաքական և ռազմավարական կողմերը՝ կանգ առնենք տնտեսական ասպեկտների վրա: Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ պատժամիջոցների փաթեթը, և ի՞նչ ազդեցություն այն կունենա ՌԴ տնտեսության վրա: Նախ նշենք, որ տվյալ պատժամիջոցները չեն տարածվում բոլոր ոլորտների վրա, դրանք չեն վերաբերում տնտեսության որոշ ճյուղերին. գիտության, տիեզերագնացության, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը շարունակվում է անփոփոխ մակարդակով: Պատժամիջոցները վերաբերում են մի շարք ապրանքատեսակների արտահանման կամ ներմուծման քվոտավորմանը (սահմանափակմանը): Այսինքն` ԵՄ-ն և մի շարք այլ ամերիկամետ երկրներ էմբարգո (արգելանք) են դրել ռուսական որոշ ապրանքների ներմուծման վրա, ինչպես նաև դադարեցրել են որոշ ապրանքների արտահանումը: Որպես օրինակ` Գերմանիան դադարեցրել է Ռուսատանից գյուղմթերքների ներկրումը, ինչպես նաև ոստիկանության համար նախատեսված որոշ միջոցների արտահանումը: Դիտարկենք այս վերջին օրինակի դրական և բացասական կողմերը. դեկտեմբերին ունեցած իր ելույթներից մեկում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խիստ դեմ արտահայտվեց պատժամիջոցներին՝ փաստելով այն հանգամանքը, որ միայն նշյալ էմբարգոյի պատճառով Գերմանիայի տնտեսությունը կկրի շուրջ 6 միլիարդ դոլարի վնաս (այսքան միայն այս ոլորտում): Այս ամենին է գումարվում նաև պահանջարկի կրճատումը, որն իր հետևից կբերի գործազրկության մակարդակի ավելացման և շղթայական առաջացող մի շարք այլ խնդիրների: Այժմ այս պատժամիջոցները դիտարկենք Ռուսաստանի տեսանկյունից. ՌԴ-ն Խորհրդային Միության տարիներից ժառանգություն է ստացել փակ սովետական տնտեսության հսկայական պոտենցիալը: Այս պետությունը նաև անսահմանափակ ռեսուրսային բազա ունի, որի հիմքի վրա հնարավոր է կազմակերպել ցանկացած տիպի արտադրություն: Այսինքն` արևմտյան երկրները, էմբարգո դնելով Ռուսաստանի ապրանքների արտահանման վրա, ավտոմատ կերպով խթանում են տնտեսության համապատասխան ոլորտների կտրուկ զարգացումը, քանի որ հսկայական ռեսուրսներ ունեցող Ռուսաստանն այս ներքին շուկայում եղած պահանջարկի բացը լրացնելու է իր ներքին ռեսուրսների հաշվին, որի համար կստեղծվեն նոր ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր: Այս ամենից գալիս ենք այն եզրահանգմանը, որ Ռուսաստանի նման հզոր պոտենցիալով երկիրը, որ ունի հզոր արդյունաբերական և ռազմարդյունաբերական, արտադրական և գիտատեխնիկական համալիր, ի զորու է իր երկրի ներսում արտադրել ցանկացած ապրանքատեսակ և սպառնալ նրան այս կամ այն ապրանքատեսակի ներմուծման համար՝ սահմանելով էմբարգո, պարզապես զավեշտալի է: Վաղ թե ուշ, այդ պայմաններում ՌԴ տնտեսությունը ամբողջապես ի զորու է լինելու սպասարկել իր ներքին պահանջարկը, մինչդեռ պատժամիջոցներ կիրառող երկրների տնտեսությունը շատ ու շատ բնագավառներում ուղղակի կախվածության մեջ է Ռուսաստանից, թեկուզ հենց ռուսական գազը: Այսպիսով` պարզ է դառնում, որ կիրառվող պատժամիջոցները, թեև, կարճաժամկետ ժամանակահատվածում ունենալու են դրական քաղաքական և հոգեբանական առավելություններ, սակայն երկարաժամկետում դրանք միայն նպաստելու են Ռուսաստանի տնտեսական զարգացմանն ու հզորացմանը: Հայկ Բեջանյան Օrer.am, վերլուծաբան
Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»