Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


«Մեծ Բրիտանիայի թագուհու քայլը մեկ բանի մասին է վկայում…» . Ռուբեն Սաֆրաստյան

Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ապրիլի 24-ին այցելելու է Թուրքիա՝ մասնակցելու, այսպես կոչված, Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Թագուհու այցի, Թուրքիայի կողմից որդեգրած եւ կյանքի կոչվող վերջին ծրագրերի մասին Orer.am-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: -Պարոն Սաֆրաստյան, տեղեկություն է տարածվել այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ապրիլի 24-ին այցելելու է Թուրքիա, որպեսզի մասնակցի Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Արդյո՞ք կարելի է զարմանալ թագուհու այս քայլից: -Չգիտեմ, թե որքանով է այդ հաղորդագրությունը համապատասխանում իրականությանը, բայց Մեծ Բիտանիայի թագուհու այս քայլն ինձ չի զարմացնում, որովհետեւ այդ երկրի քաղաքականությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման բնագավառում, այսօրվա իշխանություններին լավ հայտնի է: Նրանք ամեն կերպ խուսափում են այդ հարցը դնել խորհրդարանական քննարկման` ի տարբերություն 1916-1919 թվականների, երբ անգլիացի ու բրիտանացի ժողովրդի ազնիվ ներկայացուցիչներն ու հայտնի քաղաքական գործիչները հետեւողականություն ցուցաբերեցին, որպեսզի իրենց խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը քննարկվի: Հիշենք, որ այդ ժամանակ ստեղծվեց նաեւ փաստաթղթերի հայտնի ժողովածուն, որին մասնակից եղավ 20-րդ դարի ամենահայտնի պատմաբաններից մեկը: Ես ցավով եմ նշում, որ ժամանակակից Մեծ Բրիտանիայի իշխանության ներկայացուցիչները չեն գտնվում այն բարձրության վրա, որի վրա նրանք գտնվում էին ժամանակին: - Որո՞նք են թագուհու այս քայլի դրդապատճառները: -Նման քաղաքականություն վարելու պատճառն, ինչ խոսք, ակնհայտ է: Այստեղ, այսպես կոչված, քաղաքական շահն է ղեկավարում: Նրանք, քաղաքական շահի հետ կապված, հաշվարկներն ավելի բարձր են դասում, քան բարոյականությունը եւ հանուն ճշմարտության ինչ-որ քայլերի ձեռնարկումը: Խայտառակություն է, երբ թուրքական իշխանությունները պատմական փաստերը խեղաթյուրում են` հրավիրելով ապրիլի 24-ին տարբեր երկրների ղեկավարներին իրենց մոտ, որպեսզի ամեն կերպ նսեմացնեն ապրիլի 24-ի նշանակությունը եւ՛ հայ ժողովրդի, եւ՛ ամբողջ աշխարհի մարդկության համար: Բազմիցս ասել եմ ու նորից կկրկնեմ, եթե պետության ղեկավարներն ընդունում են թուրքական հրավերը եւ գնում են Թուրքիա, ապա դա նշանակում է, որ նրանք բարոյականության սկզբունքներին արհամարհանքով են նայում, որը շատ ցավալի է: -Թուրքիայի վարչապետ Դավիթօղլուն երեկ հայտարարել է, որ իրենց հողերի իրական զավակները հայերն են ու մնացած փոքրամասնությունները: Ի՞նչ եք կարծում, նման հայտարարություններով հանդես գալով, նրանք փորձում են աշխարհին ցույց տալ, որ դեմոկրա՞տ են: -Նրանք տարբեր տեսակի՝ «փափուկ» եւ կոշտ հայտարարություններով փորձում են աշխարհի մոտ տպավորություն ստեղծել, որ իրենք հայ ժողովրդին ընդառաջ քայլեր են անում, բայց այդ ամենն իրականությունը սքողելու քաղաքականություն է: Աշհարհը չպետք է մոռանա, որ Թուրքիան շարունակում է մերժել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: -Իսկ Թուրքիայի նախագահի twitter-ում գրանցվելու նպատակը ո՞րն է, կրկին աշխարհին ինչ-որ բան ապացուցելու նոր ձե՞ւ: -Twitter-ը, որոշ չափով նաեւ facebook-ը Թուրքիայում հատուկ նշանակություն ունեն: Դրանք մի կողմից օգտագործվում են Թուրքիայի այն դեմոկրատական ուժերի կողմից, որոնք քննադատում են ու պայքարում են ներկայիս իշխանությունների դեմ, իսկ մյուս կողմից էլ թուրքական իշխանություններն ամեն կերպ փորձում են սահմանափակել այդ սոցցանցերի օգտագործումը երկրում: Twitter-յան եւ facebook-յան hազարավոր էջեր են փակվում, սակայն թուրքական իշխանությունները ներկայումս այնպիսի քայլերի են գնում ու այնպիսի հայտարարություններ են անում, որ աշխարհին եւ եվրոպական հասարակությանը, ովքեր հիմնականում քննադատում են նրանց վարած քաղաքկանությունը, ցույց տան, թե իբր իրենք դեմոկրատ են: Պետք է նշեմ, որ այս պարագայում նրանք շատ պարզ տրամաբանությամբ են շարժվում: Սոսե Չանդոյան
Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը