Աշխարհի 10 ամենաեկամտաբեր ընկերությունները
Lifestyle
Շվեյցարիայում գտնվող այս ընկերությունը զբաղվում է սպառման ապրանքների իրացմամբ։ Այն վերջին շրջանում մեծ միջոցներ էր ծախսում բիզնեսի ընդլայնման համար, ու 2013 թվականին բաժնետերերի մաքուր կորուստը կազմել էր 7.4 միլարդ դոլար, որը, սակայն, պայմանավորված էր նրանով, որ ընկերությունը միանվագ 11.1 միլիարդ դոլարի վճարմամբ ձեռք էր բերել Xstrata ընկերությունը։ Սակայն ընկերության եկամուտներն աճել էին, իսկ այս ձեռքբերումից հետո ակնկալվում է, որ դրանք էլ ավելի կաճեն։ Արդյունքում ընկերության տարեկան եկամուտը կազմել է 232.7 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ -7.4 միլիարդ։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 232694 | 8.5% |
| Շահույթ | -7402 | -837.3% |
| Ակտիվներ | 154932 |
Ճապոնական մեքենաշինության գիգանտը կանխատեսել էր, որ 2014 թվականին կունենա եկամտի 57 տոկոս աճ։ Արդյունքում Տոյոտան աշխատեց 18.2 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 11.6 միլիարդի համեմատ։ Դա պայմանավորված էր նաև յենայի փոխարժեքի նվազմամբ, սակայն իրացման ծավալն էլ ավելացել էր՝ հասնելով 10.1 միլիոն միավորի՝ նախորդ տարվա 9.7 միլիոն միավոր մեքենայի համեմատ։ Սակայն այս տարի ակնկալվում է իրացման ծավալների նվազում և միևնույն ժամանակ յենայի փոխարժեքի արժևորում ու հարկային բեռի ավելացում։ Ընկերության տարեկան եկամուտը կազմել է 256.4 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 18.2 միլիարդ դոլար։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 256454 | -3.5% |
| Շահույթ | 18198 | 57.1% |
| Ակտիվներ | 402422 |
Գերմանական այս ավտոարտադրողը կանխատեսել էր թե՛ արտադրության, թե՛ իրացման աճ։ Արդյունքում իրացումն աճել էր 5.6 տոկոսով, իսկ արտադրությունը՝ 4.2 տոկոսով։ Աճի ամենաշոշափելի դինամիկան նկատվել էր Ասիական շուկայում, որտեղ եկամուտներն աճել էին 14.7 տոկոսով։ Իրացման ծավալներն աճել էին նաև Հյուսիսային Ամերիկայում, բայց նվազել էին Հարավայինում ու անփոփոխ էին մնացել Եվրոպայում։ Ընկերության եկամուտները կազմել են 261.5 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 12.1 միլիարդ դոլար։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 261539 | 5.6% |
| Շահույթ | 12071 | -56.7% |
| Ակտիվներ | 446866 |
Չինական այս խոշորագույն պետական էներգետիկ ընկերությունը ողջ տարին նոր բիզնես էր փնտրում երկրից դուրս։ 2013 թվականին այն ձեռք բերեց SP AusNet ընկերությունը, որը նախկինում պատկանում էր Singapore Power International ընկերությանը։ Բացի դրանից, չինական գիգանտը գնել է SPI (Australia) Assets Pty Ltd ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը, ինչպես նաև շահել է խոշորագույն պրոյեկտի տենդեր Բրազիլիայում։ Ընկերության տարեկան եկամուտը կազմել է 333.3 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 8 միլիարդ դոլար։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 333386 | 11.7% |
| Շահույթ | 7982 | -35.2% |
| Ակտիվներ | 424531 |
Նավթաարդյունաբերական այս գիգանտի շահույթը գրեթե կրկնապատկվել էր անցած տարի՝ 11.2 միլիարդ դոլարից հասնելով 23.8-ի, սակայն 2010 թվականին Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի խայտառակ պատմությունից հետո ընկերությունն աշխատում էր իր գործունեության անվտանգությունը բարձրացնելու վրա, դրան զուգահեռ նաև միջոցներ էր ձեռնարկում եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Արդյունքում դրանք ավելացան ու կազմեցին 396.2 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 23.4 միլիարդ դոլար։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 396217 | 2% |
| Շահույթ | 23451 | 102.5% |
| Ակտիվներ | 305690 |
Ցուցակում 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում մեկ այլ նավթային գիգանտ՝ Exxon Mobil-ը, որը, ընդլայնվելով ԱՄՆ-ում, ակնկալում է նաև եկամուտների աճ արտասահմանում։ 2012 թվականին դրա վաճառքների ծավալները նվազեցին 9.4 տոկոսով, իսկ շահույթն ընկավ 27.4 տոկոսով։ Սակայն 2013 թվականին Էսոնի եկամուտները թռիչքային աճ գրանցեցին՝ առավելապես ի հաշիվ Սինգապուրի ու Պապուա-Նոր Գվինեայի պրոյեկտների, որի արդյունքում ընկերությունն աճեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում։ Ընկերության եկամուտները կազմել են 407.7 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 32.6 միլիարդ դոլար։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 407666 | -9.4% |
| Շահույթ | 32580 | -27.4% |
| Ակտիվներ | 346808 |
Իր հիմնական մրցակից հանդիսացող Sinopec China National Petroleum ընկերության հետ, որը հայտնի է նաև որպես PetroChina, այս ընկերությունն ավելացրել է իր իրացման ծավալի 5.7 տոկոսը, իսկ ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքումից հետո այն կշարունակի աճել նաև առաջիկայում։ Ու չնայած որ ընկերության բարձրաստիճան մի շարք ղեկավարներ հետաքննվում են կոռուպցիայի կասկածանքով, ընկերությունն, ամենայն հավանականությամբ, շարունակելու է աճել։ Դրա եկամուտները կազմել են 432 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 18.5 միլիարդ դոլար։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 432007 | 5.7% |
| Շահույթ | 18504 | 1.7 |
| Ակտիվներ | 620651 |
Չինաստանում նավթի ու գազի արդյունահանմամբ զբաղվող այս գիգանտը 2012-ի ընթացքում ավելացրեց իր իրացումների ծավալը 6.8 տոկոսով՝ ի հաշիվ ընդարձակ իրացման ցանցի։ Sinopec-ն օրական մոտ 50.000 բարել նավթ է արդյունահանում ու պլանավորում է հասնել օրական 135000 բարել ցուցանիշին։ Դրա տարեկան եկամուտները կազմել են 457.2 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 8.9 միլարդ դոլար։
2. Royal Dutch Shell
Վերջին երկու տարիներին այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Royal Dutch Shell-ի եկամուտները 2013 թվականին նվազել էին 4.6 տոկոսով, ինչի արդյունքում նավթային այս գիգանտն այս անգամ հայտնվել է 2-րդ հորիզոնականում։ Դրա շահույթը նույնպես նվազել է մոտ 40 տոկոսով՝ ցածր արտադրողականության, բարձր ինքնարժեքի ու զտման հետ կապված խնդիրների պատճառով։
Ընկերության գլխավոր տնօրեն Բեն վան Բեերդենը ղեկն իր ձեռքը վերցրեց 2014 թվականի հունվարին, ու դա տվեց իր արդյունքները։ Արդյունքում, ընկերության եկամուտները կազմում են 459.6 միլարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 16.4 միլիարդ դոլար։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 459599 | -4.6% |
| Շահույթ | 16371 | -38.4% |
| Ակտիվներ | 357512 |
Wal-Mart-ը դարձավ աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը 2014 թվականի արդյունքների ամփոփմամբ։ Դագ Մակմիլլոնի ղեկավարության ներքո 2014 թվականին ընկերությունն ընդգծեց իր պլանները՝ արտերկրում ծավալվելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ Wal-Mart խանութների ցանցը շաբաթական մոտ 100 միլիոն մարդ է սպասարկում աշխարհի 26 տարբեր երկրներում։ Ընկերության եկամուտները կազմել են 476.3 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 16 միլիարդ դոլար, ու այս ցուցանիշներով ընկերությունը հանդիսանում է համաշխարհային առաջատար։
| ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ | $ ՄԻԼԻՈՆ | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ % |
|---|---|---|
| Եկամուտներ | 476294 | 1.5% |
| Շահույթ | 16022 | -5.7% |
| Ակտիվներ | 204751 |