Ереван, 20.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских повреждены Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим Гроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в Ташкенте Библиотека Русской Общины Армении В КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану «Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага


Աշխարհի 10 ամենաեկամտաբեր ընկերությունները

Lifestyle
Fortune ամսագիրը հրապարակել է 2014 թվականի դրությամբ աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որտեղ հիմնական չափանիշը եղել է դրանց տարեկան եկամուտը։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 10 ամենաեկամտաբեր ընկերությունները։ 10. Glencore Շվեյցարիայում գտնվող այս ընկերությունը զբաղվում է սպառման ապրանքների իրացմամբ։ Այն վերջին շրջանում մեծ միջոցներ էր ծախսում բիզնեսի ընդլայնման համար, ու 2013 թվականին բաժնետերերի մաքուր կորուստը կազմել էր 7.4 միլարդ դոլար, որը, սակայն, պայմանավորված էր նրանով, որ ընկերությունը միանվագ 11.1 միլիարդ դոլարի վճարմամբ ձեռք էր բերել Xstrata ընկերությունը։ Սակայն ընկերության եկամուտներն աճել էին, իսկ այս ձեռքբերումից հետո ակնկալվում է, որ դրանք էլ ավելի կաճեն։ Արդյունքում ընկերության տարեկան եկամուտը կազմել է 232.7 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ -7.4 միլիարդ։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ %
Եկամուտներ 232694 8.5%
Շահույթ -7402 -837.3%
Ակտիվներ 154932
9. Toyota Motor Ճապոնական մեքենաշինության գիգանտը կանխատեսել էր, որ 2014 թվականին կունենա եկամտի 57 տոկոս աճ։ Արդյունքում Տոյոտան աշխատեց 18.2 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 11.6 միլիարդի համեմատ։ Դա պայմանավորված էր նաև յենայի փոխարժեքի նվազմամբ, սակայն իրացման ծավալն էլ ավելացել էր՝ հասնելով 10.1 միլիոն միավորի՝ նախորդ տարվա 9.7 միլիոն միավոր մեքենայի համեմատ։ Սակայն այս տարի ակնկալվում է իրացման ծավալների նվազում և միևնույն ժամանակ յենայի փոխարժեքի արժևորում ու հարկային բեռի ավելացում։ Ընկերության տարեկան եկամուտը կազմել է 256.4 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 18.2 միլիարդ դոլար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ %
Եկամուտներ 256454 -3.5%
Շահույթ 18198 57.1%
Ակտիվներ 402422
8. Volkswagen NEW Volkswagen Logo HD Wallpaper Գերմանական այս ավտոարտադրողը կանխատեսել էր թե՛ արտադրության, թե՛ իրացման աճ։ Արդյունքում իրացումն աճել էր 5.6 տոկոսով, իսկ արտադրությունը՝ 4.2 տոկոսով։ Աճի ամենաշոշափելի դինամիկան նկատվել էր Ասիական շուկայում, որտեղ եկամուտներն աճել էին 14.7 տոկոսով։ Իրացման ծավալներն աճել էին նաև Հյուսիսային Ամերիկայում, բայց նվազել էին Հարավայինում ու անփոփոխ էին մնացել Եվրոպայում։ Ընկերության եկամուտները կազմել են 261.5 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 12.1 միլիարդ դոլար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ %
Եկամուտներ 261539 5.6%
Շահույթ 12071 -56.7%
Ակտիվներ 446866
7. State Grid Չինական այս խոշորագույն պետական էներգետիկ ընկերությունը ողջ տարին նոր բիզնես էր փնտրում երկրից դուրս։ 2013 թվականին այն ձեռք բերեց SP AusNet ընկերությունը, որը նախկինում պատկանում էր Singapore Power International ընկերությանը։ Բացի դրանից, չինական գիգանտը գնել է SPI (Australia) Assets Pty Ltd ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը, ինչպես նաև շահել է խոշորագույն պրոյեկտի տենդեր Բրազիլիայում։ Ընկերության տարեկան եկամուտը կազմել է 333.3 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 8 միլիարդ դոլար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ %
Եկամուտներ 333386 11.7%
Շահույթ 7982 -35.2%
Ակտիվներ 424531
 6. BP Նավթաարդյունաբերական այս գիգանտի շահույթը գրեթե կրկնապատկվել էր անցած տարի՝ 11.2 միլիարդ դոլարից հասնելով 23.8-ի, սակայն 2010 թվականին Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի խայտառակ պատմությունից հետո ընկերությունն աշխատում էր իր գործունեության անվտանգությունը բարձրացնելու վրա, դրան զուգահեռ նաև միջոցներ էր ձեռնարկում եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Արդյունքում դրանք ավելացան ու կազմեցին 396.2 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 23.4 միլիարդ դոլար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ %
Եկամուտներ 396217 2%
Շահույթ 23451 102.5%
Ակտիվներ 305690
5. Exxon Mobil Ցուցակում 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում մեկ այլ նավթային գիգանտ՝ Exxon Mobil-ը, որը, ընդլայնվելով ԱՄՆ-ում, ակնկալում է նաև եկամուտների աճ արտասահմանում։ 2012 թվականին դրա վաճառքների ծավալները նվազեցին 9.4 տոկոսով, իսկ շահույթն ընկավ 27.4 տոկոսով։ Սակայն 2013 թվականին Էսոնի եկամուտները թռիչքային աճ գրանցեցին՝ առավելապես ի հաշիվ Սինգապուրի ու Պապուա-Նոր Գվինեայի պրոյեկտների, որի արդյունքում ընկերությունն աճեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում։ Ընկերության եկամուտները կազմել են 407.7 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 32.6 միլիարդ դոլար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ %
Եկամուտներ 407666 -9.4%
Շահույթ 32580 -27.4%
Ակտիվներ 346808
4. China National Petroleum Իր հիմնական մրցակից հանդիսացող Sinopec China National Petroleum ընկերության հետ, որը հայտնի է նաև որպես PetroChina, այս ընկերությունն ավելացրել է իր իրացման ծավալի 5.7 տոկոսը, իսկ ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքումից հետո այն կշարունակի աճել նաև առաջիկայում։ Ու չնայած որ ընկերության բարձրաստիճան մի շարք ղեկավարներ հետաքննվում են կոռուպցիայի կասկածանքով, ընկերությունն, ամենայն հավանականությամբ, շարունակելու է աճել։ Դրա եկամուտները կազմել են 432 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 18.5 միլիարդ դոլար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ %
Եկամուտներ 432007 5.7%
Շահույթ 18504 1.7
Ակտիվներ 620651
3. Sinopec Group Չինաստանում նավթի ու գազի արդյունահանմամբ զբաղվող այս գիգանտը 2012-ի ընթացքում ավելացրեց իր իրացումների ծավալը 6.8 տոկոսով՝ ի հաշիվ ընդարձակ իրացման ցանցի։ Sinopec-ն օրական մոտ 50.000 բարել նավթ է արդյունահանում ու պլանավորում է հասնել օրական 135000 բարել ցուցանիշին։ Դրա տարեկան եկամուտները կազմել են 457.2 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 8.9 միլարդ դոլար։ 2. Royal Dutch Shell Վերջին երկու տարիներին այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Royal Dutch Shell-ի եկամուտները 2013 թվականին նվազել էին 4.6 տոկոսով, ինչի արդյունքում նավթային այս գիգանտն այս անգամ հայտնվել է 2-րդ հորիզոնականում։ Դրա շահույթը նույնպես նվազել է մոտ 40 տոկոսով՝ ցածր արտադրողականության, բարձր ինքնարժեքի ու զտման հետ կապված խնդիրների պատճառով։ Ընկերության գլխավոր տնօրեն Բեն վան Բեերդենը ղեկն իր ձեռքը վերցրեց 2014 թվականի հունվարին, ու դա տվեց իր արդյունքները։ Արդյունքում, ընկերության եկամուտները կազմում են 459.6 միլարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 16.4 միլիարդ դոլար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ %
Եկամուտներ 459599 -4.6%
Շահույթ 16371 -38.4%
Ակտիվներ 357512
1. Wal-Mart Stores Wal-Mart-ը դարձավ աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը 2014 թվականի արդյունքների ամփոփմամբ։ Դագ Մակմիլլոնի ղեկավարության ներքո 2014 թվականին ընկերությունն ընդգծեց իր պլանները՝ արտերկրում ծավալվելու ուղղությամբ։  Այս պահի դրությամբ Wal-Mart խանութների ցանցը շաբաթական մոտ 100 միլիոն մարդ է սպասարկում աշխարհի 26 տարբեր երկրներում։ Ընկերության եկամուտները կազմել են 476.3 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 16 միլիարդ դոլար, ու այս ցուցանիշներով ընկերությունը հանդիսանում է համաշխարհային առաջատար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ $ ՄԻԼԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ %
Եկամուտներ 476294 1.5%
Շահույթ 16022 -5.7%
Ակտիվներ 204751
Նյութի աղբյուրն՝ այստեղ
Возвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в Армении