Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար


Նոր «եռյակ», բայց ոչ քաղաքական թատերաբեմում. Անդրանիկ Հարությունյան (լուսանկարներ)

Lifestyle

Գարնան գալուն զուգահեռ աշխուժանում է մայրաքաղաքի մշակութային կյանքը: Orer.am-ը զրուցել է դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար այն անակնկալները, որոնք նա նախապատրաստել է իր հանդիսատեսի համար և այն նախագծերը, որոնցում ընդգրկված է սիրված դերասանը:

-Այս շրջանում ինչո՞վ եք պատրաստվում ուրախացնել Ձեր հանդիսատեսին:

-Այս ժամանակահատվածում հեռուստատեսային նախագծեր չկան: Անկեղծ ասեմ՝ ես և Ռաֆայել Երանոսյանը չենք ուզում այս պահին ոչ մի ծրագիր ունենալ: Ավելի շատ մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք թատերական նախագծերի վրա: Արդեն պատրաստ է մեր երկրորդ ներկայացումը: Առաջինը «Քիթ-քաթն» է, մյուսը՝ «Գլամուրային չոբանները»: Արդեն 7 անգամ խաղացել ենք «Գլամուրային չոբանները», իսկ «Քիթ-քաթն» ավելի շատ և այն նորից վերականգնվում է:

-Ի՞նչ կերպարներ են «Գլամուրային չոբանները»:

-Օրինակ՝ Լևոն Հարությունյանը խաղում է պատգամավոր, ես խաղում եմ թաղային հեղինակություն, որն ընտրություններին ձայներ է բերում, Ռաֆայել Երանոսյանը խաղում է պատգամավորի կողքի «խելոք մարդու» դերը, կարելի է ասել՝ PR մենեջերի, Դավիթ Թորոսյանի կերպարը՝ պատգամավորի տանն աշխատող այգեպանն է, Նորա Գրիգորյանը խաղում է պատգամավորի աղջկա դերը, Կարինե Բուռնազյանը՝ նրա կնոջ, իսկ Նաիրա Մովսիսյանը՝ պատգամավորի քարտուղարուհու: Կարծում եմ, որ կերպարները շատ հետաքրքիր են և ներկայացումը շատ լավն է: Այս ներկայացումը լինելու է մարտի 17-ին և ապրիլի 1-ին՝ հումորի համաշխարհային օրը, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: Հետագայում այն նույնպես շարունակական բնույթ կունենա: Բարեբախտաբար, այսքան ժամանակ չենք ունեցել դատարկ դահլիճներ:

-Իսկ ֆիլմերի սիրահարների համար ի՞նչ նորություններ ունեք:

-Վերջերս Ժաննա դ'Արկի պատմության հիման վրա ֆիլմ նկարահանվեց, որի սցենարը հայաֆիկացված է: Ովքեր անտեղյակ են պատմությանը, ֆիլմը կդիտեն անհետաքրքրությամբ, բայց այն անչափ հետաքրքիր է և զվարճալի: Մի ֆիլմ էլ կա, որի նախնական վերնագիրն է «Դիմակ»: Այն հավանաբար էկրաններին կլինի ապրիլին: Գլխավոր դերերում ես եմ և Դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը: Ֆիլմը պատմում է գյուղացու և քաղաքացու փոխհարաբերությունների մասին. գյուղացին միշտ ցանկանում է ապրել քաղաքում, տեսնել քաղաքի անցուդարձը՝ չիմանալով, որ քաղաքում շատ վատ երևույթներ էլ կան: Իսկ քաղաքացին մտածում է, որ չի կարող մեկ րոպե անգամ ապրել գյուղում: Ֆիլմը հումորային է: Այստեղ խաղում են Լևոն Հարությունյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը,  և այլ ճանաչված դերասաններ: Մի խոսքով՝ ստեղծագործական աշխատանքները եռում են: Կարող եմ ասել, որ վատ նոտայի վրա չենք սկսել:

-Անդրադառնանք «Քիթ-քաթ» ներկայացմանը:

-Ներկայացումը ցուցադրվում է 2014 թվականի սկզբից: Ի սկզբանե այն խաղում էինք Կամերային թատրոնում, սակայն լեփ-լեցուն դահլիճներից հասկացանք, որ կարելի է խաղալ ավելի խոշոր բեմում և տեղափոխվեցինք Պարոնյանի անվան թատրոն: Դրա հետ մեկտեղ փոխվեց մեր դերակատարուհին: Լիլի Միքայելյանը լավ ու հետաքրքիր պատճառներով լքեց ներկայացումը և մեզ միացավ «Վիտամին ակումբի» Զառան՝ Զառա Սահակյանը: Բեմադրության մեջ փորձ արվել ներկայացնել 2080 թվականի Հայաստանը: Ներկայացման նորամուծություններից մեկն էլ այն է, որ այստեղ առաջին անգամ է օգտագործվում իսկական ռոբոտ: Դա հայաստանյան թատերական պատմության մեջ նոր երևույթ է: Իհարկե, միայն դրա համար չէ, որ արժի նայել ներկայացումը: Պատմությունն ինքնին շատ հետաքրքիր է: Համեմատելու ենք 2015 և 2080 թվականները: Ունենալու ենք երկխոսություն դահլիճի հետ. 2015 թվականը լինելու է բեմը, 2080-ը՝ դահլիճը:

-Իսկ 2080-ին ավելի՞ լավատեսական կանխատեսումներ են:

-Միանշանակ ավելի լավատեսական, բայց փոփոխությունները շատ քիչ ենք նկարագրել: Ցանկացած առումով ավելի լավատեսական ենք մոտեցել (չեմ ուզում փակագծերը բացել): Վստահ եմ, որ ներկաների համար հաճելի կլինի տեսնել 2080-ի Հայաստանը: Մենք գուցե չապրենք այդ ժամանակ, սակայն հետաքրքրական է պատկերացնել այդ ամենը: Նոր գովազդ ենք պատրաստել ներկայացման համար: Մենք մեզ անվանեցինք նոր «եռյակ», բայց ոչ քաղաքական թատերաբեմում, այլ Պարոնյան թատրոնի բեմում. այս ներկայացումը ասելիք ունի: Անկեղծ խոստովանեմ՝ ես կցանկանայի դահլիճից գոնե մեկ անգամ տեսնել ներկայացումը, որովհետև կտորներ կան, որ ես լսում և նույնսիկ հուզվում եմ: Համոզված եմ, որ ցանկացած հայ կցանկանա տեսնել Հայաստանն այն կարգավիճակում, որում մենք ենք տեսել: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեմ Orer.am կայքին և, իհարկե, Հայկական երկրորդ հեռուստաալիքին` «Գլամուրային չոբաններ» և «Քիթ-քաթ» ներկայացման շրջանակներում համագործակցության համար: Մենք մի խումբ ենք: Երկու ներկայացումների սցենարիստն է Արմեն Վարդանյանը, «Քիթ-քաթի» բեմադրիչն է Կարապետ Բալյանը, իսկ «Գլամուրային չոբանների» մեջ նա հանդես է գալիս որպես դերակատար. խումբ, որը ստեղծեց երկու շատ հետաքրքիր ներկայացում և այդքանով չի սահմանափակվելու:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան