Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր «եռյակ», բայց ոչ քաղաքական թատերաբեմում. Անդրանիկ Հարությունյան (լուսանկարներ)

Lifestyle

Գարնան գալուն զուգահեռ աշխուժանում է մայրաքաղաքի մշակութային կյանքը: Orer.am-ը զրուցել է դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար այն անակնկալները, որոնք նա նախապատրաստել է իր հանդիսատեսի համար և այն նախագծերը, որոնցում ընդգրկված է սիրված դերասանը:

-Այս շրջանում ինչո՞վ եք պատրաստվում ուրախացնել Ձեր հանդիսատեսին:

-Այս ժամանակահատվածում հեռուստատեսային նախագծեր չկան: Անկեղծ ասեմ՝ ես և Ռաֆայել Երանոսյանը չենք ուզում այս պահին ոչ մի ծրագիր ունենալ: Ավելի շատ մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք թատերական նախագծերի վրա: Արդեն պատրաստ է մեր երկրորդ ներկայացումը: Առաջինը «Քիթ-քաթն» է, մյուսը՝ «Գլամուրային չոբանները»: Արդեն 7 անգամ խաղացել ենք «Գլամուրային չոբանները», իսկ «Քիթ-քաթն» ավելի շատ և այն նորից վերականգնվում է:

-Ի՞նչ կերպարներ են «Գլամուրային չոբանները»:

-Օրինակ՝ Լևոն Հարությունյանը խաղում է պատգամավոր, ես խաղում եմ թաղային հեղինակություն, որն ընտրություններին ձայներ է բերում, Ռաֆայել Երանոսյանը խաղում է պատգամավորի կողքի «խելոք մարդու» դերը, կարելի է ասել՝ PR մենեջերի, Դավիթ Թորոսյանի կերպարը՝ պատգամավորի տանն աշխատող այգեպանն է, Նորա Գրիգորյանը խաղում է պատգամավորի աղջկա դերը, Կարինե Բուռնազյանը՝ նրա կնոջ, իսկ Նաիրա Մովսիսյանը՝ պատգամավորի քարտուղարուհու: Կարծում եմ, որ կերպարները շատ հետաքրքիր են և ներկայացումը շատ լավն է: Այս ներկայացումը լինելու է մարտի 17-ին և ապրիլի 1-ին՝ հումորի համաշխարհային օրը, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: Հետագայում այն նույնպես շարունակական բնույթ կունենա: Բարեբախտաբար, այսքան ժամանակ չենք ունեցել դատարկ դահլիճներ:

-Իսկ ֆիլմերի սիրահարների համար ի՞նչ նորություններ ունեք:

-Վերջերս Ժաննա դ'Արկի պատմության հիման վրա ֆիլմ նկարահանվեց, որի սցենարը հայաֆիկացված է: Ովքեր անտեղյակ են պատմությանը, ֆիլմը կդիտեն անհետաքրքրությամբ, բայց այն անչափ հետաքրքիր է և զվարճալի: Մի ֆիլմ էլ կա, որի նախնական վերնագիրն է «Դիմակ»: Այն հավանաբար էկրաններին կլինի ապրիլին: Գլխավոր դերերում ես եմ և Դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը: Ֆիլմը պատմում է գյուղացու և քաղաքացու փոխհարաբերությունների մասին. գյուղացին միշտ ցանկանում է ապրել քաղաքում, տեսնել քաղաքի անցուդարձը՝ չիմանալով, որ քաղաքում շատ վատ երևույթներ էլ կան: Իսկ քաղաքացին մտածում է, որ չի կարող մեկ րոպե անգամ ապրել գյուղում: Ֆիլմը հումորային է: Այստեղ խաղում են Լևոն Հարությունյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը,  և այլ ճանաչված դերասաններ: Մի խոսքով՝ ստեղծագործական աշխատանքները եռում են: Կարող եմ ասել, որ վատ նոտայի վրա չենք սկսել:

-Անդրադառնանք «Քիթ-քաթ» ներկայացմանը:

-Ներկայացումը ցուցադրվում է 2014 թվականի սկզբից: Ի սկզբանե այն խաղում էինք Կամերային թատրոնում, սակայն լեփ-լեցուն դահլիճներից հասկացանք, որ կարելի է խաղալ ավելի խոշոր բեմում և տեղափոխվեցինք Պարոնյանի անվան թատրոն: Դրա հետ մեկտեղ փոխվեց մեր դերակատարուհին: Լիլի Միքայելյանը լավ ու հետաքրքիր պատճառներով լքեց ներկայացումը և մեզ միացավ «Վիտամին ակումբի» Զառան՝ Զառա Սահակյանը: Բեմադրության մեջ փորձ արվել ներկայացնել 2080 թվականի Հայաստանը: Ներկայացման նորամուծություններից մեկն էլ այն է, որ այստեղ առաջին անգամ է օգտագործվում իսկական ռոբոտ: Դա հայաստանյան թատերական պատմության մեջ նոր երևույթ է: Իհարկե, միայն դրա համար չէ, որ արժի նայել ներկայացումը: Պատմությունն ինքնին շատ հետաքրքիր է: Համեմատելու ենք 2015 և 2080 թվականները: Ունենալու ենք երկխոսություն դահլիճի հետ. 2015 թվականը լինելու է բեմը, 2080-ը՝ դահլիճը:

-Իսկ 2080-ին ավելի՞ լավատեսական կանխատեսումներ են:

-Միանշանակ ավելի լավատեսական, բայց փոփոխությունները շատ քիչ ենք նկարագրել: Ցանկացած առումով ավելի լավատեսական ենք մոտեցել (չեմ ուզում փակագծերը բացել): Վստահ եմ, որ ներկաների համար հաճելի կլինի տեսնել 2080-ի Հայաստանը: Մենք գուցե չապրենք այդ ժամանակ, սակայն հետաքրքրական է պատկերացնել այդ ամենը: Նոր գովազդ ենք պատրաստել ներկայացման համար: Մենք մեզ անվանեցինք նոր «եռյակ», բայց ոչ քաղաքական թատերաբեմում, այլ Պարոնյան թատրոնի բեմում. այս ներկայացումը ասելիք ունի: Անկեղծ խոստովանեմ՝ ես կցանկանայի դահլիճից գոնե մեկ անգամ տեսնել ներկայացումը, որովհետև կտորներ կան, որ ես լսում և նույնսիկ հուզվում եմ: Համոզված եմ, որ ցանկացած հայ կցանկանա տեսնել Հայաստանն այն կարգավիճակում, որում մենք ենք տեսել: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեմ Orer.am կայքին և, իհարկե, Հայկական երկրորդ հեռուստաալիքին` «Գլամուրային չոբաններ» և «Քիթ-քաթ» ներկայացման շրջանակներում համագործակցության համար: Մենք մի խումբ ենք: Երկու ներկայացումների սցենարիստն է Արմեն Վարդանյանը, «Քիթ-քաթի» բեմադրիչն է Կարապետ Բալյանը, իսկ «Գլամուրային չոբանների» մեջ նա հանդես է գալիս որպես դերակատար. խումբ, որը ստեղծեց երկու շատ հետաքրքիր ներկայացում և այդքանով չի սահմանափակվելու:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia