Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»


«Պաշտոնաթող նախագահն իր գնահատականներում առնվազն ազնիվ չէ». Նարեկ Գալստյան

Վերջին օրերին ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Որքանո՞վ է այդ հնարավորությունն իրատեսական. Orer.am-ի զրուցակիցն է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը: Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ հարցազրույց, այնուհետև նրա ոչ պաշտոնական կայքի կողմից պատրաստված ֆիլմ՝ 60-ամյակի առիթով: Արդյո՞ք սա ակնարկ է՝ մեծ քաղաքականություն հետվերադարձի և նախագահական հավակնությունների մասին: Ես առանձնապես հակված էլ չեմ մտածելու, որ Քոչարյանը երբևիցե դուրս է մնացել մեծ քաղաքականությունից: Գոնե Հայաստանում հսկայական կապիտալ ունեցող որևիցե մեկը չի կարող դուրս մնալ մեծ քաղաքականությունից, իսկ Քոչարյանն առավել ևս: Ինչ վերաբերում է նախագահական ամբիցիաներին, ապա ինչու՞ ոչ, նա կարող է հանգիստ նման փորձ անել: Եթե չկա այս իշխանությունների կողմից նրա կառավարման տարիների քաղաքական գնահատականը, եթե բոլոր այն վատ երևույթները, որոնք կային վերջինիս 10 տարիների նախագահության ընթացքում, չլուծվեցին այս տարիներին, եթե չբացահայտվեցին տասնյակ աղմկահարույց հանցագործությունների կատարողներն ու պատվիրատուները, ապա, բնական է, որ Քոչարյանը շատ հանգիստ վերադառնալու ցանկություն կունենա: Այլ խնդիր է, թե ինչպես կընդունի նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Վստահ եմ, որ առնվազն ոչ բարյացկամ: Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի իշխանավարման տարիներն ընդհանրապես և համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ Քոչարյանի շնորհիվ Հայաստանը ծաղկում էր այդ տարիներին: Կարծում եմ, որ պաշտոնաթող նախագահն իր գնահատականներում առնվազն ազնիվ չէ: Երբ նա կամ իր PR թիմի ներկայացուցիչները խոսում են այդ տարիներին երկրում արձանագրված տնտեսական աճի մասին, ապա հանուն արդարության պետք է նաև հիշեին և ազնվորեն խոսեին կեղծված նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ապրիլի 12-13-ի, մենաշնորհների հաստատման, օլիգարխիայի՝ իբրև ինստիտուտ կայացման, տասնյակ աղմակահարույց և դեռևս չբացահայտված հանցագործությունների մասին: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային քաղաքականություն վերադարձավ, նա հանդես եկավ հրապարակային հաշվետվությամբ իր արած-չարածի համար, այլ խնդիր է, թե ով որքան արժանահավատ համարեց նրա խոսքերը: Քոչարյանի 10 տարվա իշխանության օրոք երկրի հարստությունները վաճառվեցին օտարին, սոցիալական անարդարությունն էլ ավելի մոլեգնեց, օլիագարխիան և նրանց ավազակախմբերը դարձան հասարակական կյանքի տեր և տիրական: Կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի գրասենյակը նաև այս և նմանատիպ հարցերին պետք է պատասխանի: Միայն մի քանի արտադրամաս բացելով չէ երկրում առաջընթաց գրանցվում: Մամուլի ազատությունը ցանկացած երկրի առաջընթացի գրավականներից է, իսկ եկեք հիշենք, թե ինչ ողբալի վիճակում էր մամուլն այդ տարիներին: Երկրի միակ անկախ հեռուստաընկերությունը փակվեց հենց իշխանություններին ոչ հաճո հաղորդումներ ներկայացնելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ժողովուրդը շատ լավ գիտի, բայց արդյո՞ք գիտակցում է նաև նախկին նախագահը: Հարցս, բնականաբար, հռետորական էր: Ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի վերջին ջերմացումները Քոչարյանի հետ կփլուզե՞ն քառյակի խորհրդարանական ձևաչափը: Որքան էլ տարօրինակ է, խորապես համոզված եմ, որ ոչ: Թերևս միայն «Ժառանգության» մասով նման կասկած կարելի է հայտնել: Անգամ Հայ ազգային կոնգրեսը, որի հիմնական բոլոր անդամները Քոչարյանի իշխանության ամենախիստ քննադատները, եթե ոչ թշնամիներն էին, իրենց վերջին 3 տարվա պահվածքով ցույց տվեցին, որ անկյունադարձորեն փոխել են իրենց համոզմունքներն ու գաղափարները, որի հետևանքով էլ ՀԱԿ-ը լքեցին բազմաթիվ կուսակցություններ՝ այդ թվում նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, «Հանրապետությունը» և այլն: Միշտ ասել ենք, մեկ անգամ էլ չեմ զլանում ասել, ՀԱԿ-ը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքագիտական վերլուծությունների խմբակը, իսկ թե ում նախագիծը կամ քաղաքական հենարանն է ԲՀԿ-ն՝ կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք: Առանձնապես չեմ էլ զարմանա, եթե մի օր Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին տեսնեմ նույն հարթակում՝ «ավազակապետական ռեժիմը» տապալելու կոչեր անելիս: Մի՞թե քիչ են մեր իրականությունում նման դրսևորումներ:
Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՍպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ Հարցում