Ինչպե՞ս է իսլամական աշխարհում անցկացվում «Միսս աշխարհ» մրցույթը (լուսանկարներ)
Lifestyle
Մրցույթի մասնակիցներից պահանջվում է ոչ միայն գեղեցկություն, այլև հավատարմություն իսլամական արժեքներին, անթերի վարքագիծ:
Մրցույթին մասնակցել կարող են միայն մուսուլմանուհիները: Այս աղջիկները Իրանից են, Նիգերիայից, Բրունեյից, Ինդոնեզիայից, Բանգլադեշից:
Լողազգեստներով ցուցադրությունը այստեղ փոխարինված է հիջաբներով դեֆիլեով: Բացի այդ՝ հարկավոր է անգիր ասել Ղուրանի գլուխները:
Հաղթողին սպասվում է դրամական մրցանակ, ինչպես նաև սրբազան Մեքքա այցելելու հնարավորություն: