Մուսուլմանական պետությունները, որպեսզի հետ չմնան Եվրոպայից, նույնպես ունեն գեղեցկության մրցույթի իրենց նմանակը՝ Miss World Muslimah-ը, հայտնում է Orer.am-ը:
Սակայն միջոցառումը անցկացվում է մի քիչ այլ կերպ, քան Արևմուտքում:
Մրցույթի մասնակիցներից պահանջվում է ոչ միայն գեղեցկություն, այլև հավատարմություն իսլամական արժեքներին, անթերի վարքագիծ:Մրցույթին մասնակցել կարող են միայն մուսուլմանուհիները: Այս աղջիկները Իրանից են, Նիգերիայից, Բրունեյից, Ինդոնեզիայից, Բանգլադեշից:Լողազգեստներով ցուցադրությունը այստեղ փոխարինված է հիջաբներով դեֆիլեով: Բացի այդ՝ հարկավոր է անգիր ասել Ղուրանի գլուխները:Հաղթողին սպասվում է դրամական մրցանակ, ինչպես նաև սրբազան Մեքքա այցելելու հնարավորություն: