Մոսկվայի Տվերսկայա փողոցում հոգեկան հիվանդը սպանել է 22-ամյա հայ երիտասարդի (լուսանկար)
Նա 2-3 ամիս առաջ գնացել է Մաքսիմի աշխատավայր ու խանութի զարմացած աշխատակիցների աչքի առջև ցուցադրել է դանակը: Հոգեկան հիվանդությամբ տառապող երիտասարդը նաև սպառնացել է հեռախոսով:
Այն ժամանակ նրա հարազատները ուղարկել էին վերջինիս հոգեբուժարան, սական վերջերս նա այդտեղից դուրս էր գրվել: Եվ ահա, նախօրեին, Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ին նա ներխուժել է խանութ ու սպառնացել Մաքսիմին:
Վերջինս դուրս է վազել խանութից, նրանց միջև կռիվ է սկսվել, Մաքսիմը փորձել է օգտվել գազային բալոնից, սակայն չի հասցրել վզին ստացած վնասվածքի պատճառով: