Երեկ՝ մարտի 2-ին, Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի 22-ամյա հայ վաճառողը սպանվել է օրը ցերեկով` ապշած անցորդների աչքի առջև:
Սպանվածը ոճային խանութի վաճառող Մաքսիմ Միրզոյանցն է եղել, հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին:
Երիտասարդի վրա հարձակում է գործել հոգեկան հիվանդությամբ տառապող նրա ծանոթը:
Ինչպես հայտնի է դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին, երիտասարդը բազմիցս բողոքել է, որ իրեն սպառնում է սպանել իր վաղեմի ծանոթը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Նա 2-3 ամիս առաջ գնացել է Մաքսիմի աշխատավայր ու խանութի զարմացած աշխատակիցների աչքի առջև ցուցադրել է դանակը: Հոգեկան հիվանդությամբ տառապող երիտասարդը նաև սպառնացել է հեռախոսով:
Այն ժամանակ նրա հարազատները ուղարկել էին վերջինիս հոգեբուժարան, սական վերջերս նա այդտեղից դուրս էր գրվել: Եվ ահա, նախօրեին, Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ին նա ներխուժել է խանութ ու սպառնացել Մաքսիմին:
Վերջինս դուրս է վազել խանութից, նրանց միջև կռիվ է սկսվել, Մաքսիմը փորձել է օգտվել գազային բալոնից, սակայն չի հասցրել վզին ստացած վնասվածքի պատճառով: