Թուրքական դիվանագիտություն կամ՝ ժամանակակից հեքիաթ
ԲլոգՈւրեմն ասում են մի թուրք բալիկ է լինում, ու ինքը որբ է լինում, հետն էլ դպրոցում սովորելիս է լինում ու, քանի որ դպրոցական Ծնողական ժողովին ծնող է պահանջվում, թուրք բալիկն այս սահմանադիր կացութակարգի բարձր գիտակցումով, այն է թե` երկրիդ նախագահը բոլորիդ և ուրեմն` հատ-հատ ամեն մեկիդ ծնողն է...մի նամակ է գրում Էրդողանին, խնդրելով ստանձնել Իր Ծնողի դերը ծնողական ժողովում: Էրդողանն էլ որպես վսեմ ու նուրբ հույզերի տեր ազգի տիպիկ առաջնորդ ...ներկայանում ու ստանձնում է...Նորագիր Հայր և Որդու հոգի ողջակիզող նկարի աշխարհով մեկ սփռումը բնականաբար չի ուշանում:
Երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը թուրքական դիվանագիտությանը, մյուսը` Կուտ-երի սիրահար աշխարհին, երրորդը` մեզ, բախտից հավերժ լացողներիս ու պատմական դասերը հետևողականորեն շրջանցողներիս:
P.S. Էրդողանի պատմական ծնողաստանձնումը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ընդհուպ շեմին, որքան էլ առաջին հայացքից միամիտ-զվարճալի, նույնքանև մտահոգիչ է...սա ոչ միայն թուրքական դիվանագիտության Ժրության, այլև` համակարգված գործուն զինանոցի առկայության վկայությունն է, և ուրեմն, մեր արդարատենչ ախորժակը գործնականում զսպող անակնկալ հակաքայլերի պակաս առաջիկայում հաստատ չենք ունենա...
Սուսաննա Զորանյանի ֆեյսբուքյան գրառումը