Դանակիլ անապատը՝ մոլորակի ամենասարսափելի վայրերից մեկը (լուսանկարներ)
Lifestyle
Անապատում դժվար է շնչելը, քանի որ արտանետումներից բացի այստեղ տեղի են ունենում բազմաթիվ հրաբուխների ժայթքումներ ու երկրաշարժեր, իսկ գիշերը հնարավոր է տեսնել լավային լճի կրակե լույսը: Այդ վախեցնող գեղեցիկ բնական ֆենոմենի պատճառն այն է, որ միլիոնավոր տարիներ առաջ այս վայրում տեղի է ունեցել սալերի բեկվածք:

Չնայած շոկային պեյզաժին ու տոքսիկ օդին՝ զբոսաշրջիկները պատրաստ եմ մեծ գումար վճարել անապատը տեսնելու համար:

Դանակիլը հիշեցնում է հեռավոր ֆանտաստիկ մոլորակ. այն հայտնաբերվել է 1929թ. հայտնի ճանապարհորդ Տուլիո Պաստորիի կողմից:

Սակայն այս վախեցնող գեղեցկության հետևում թաքնված է անապատի մարգարիտը՝ դա գործող հրաբխի լավային լիճն է՝ Էրտա Ալեն: Դրանում երևում է, թե ինչպես է եռում կրակե լավան:

Այցելուներին գրավում է նաև Ասսալե լիճը, որն աշխարհի ամենաաղի լիճն է: Մարդիկ այստեղ են գալիս՝ հավաքելու աղի կտորներ:

Դանակիլ անապատում ապրում է 2 ցեղ՝ կարմիր ու սպիտակ աֆարները: