Դանակիլ անապատը գտնվում է Եթովպիայում: Այդ զարմանալի տարածքը բաղկացած է հրաբուխներից ու ծծմբային լճերից, որոնք մթնոլորտ են արտանետում վնասակար գազեր: Անապատում դժվար է շնչելը, քանի որ արտանետումներից բացի այստեղ տեղի են ունենում բազմաթիվ հրաբուխների ժայթքումներ ու երկրաշարժեր, իսկ գիշերը հնարավոր է տեսնել լավային լճի կրակե լույսը: Այդ վախեցնող գեղեցիկ բնական ֆենոմենի պատճառն այն է, որ միլիոնավոր տարիներ առաջ այս վայրում տեղի է ունեցել սալերի բեկվածք: Չնայած շոկային պեյզաժին ու տոքսիկ օդին՝ զբոսաշրջիկները պատրաստ եմ մեծ գումար վճարել անապատը տեսնելու համար: Դանակիլը հիշեցնում է հեռավոր ֆանտաստիկ մոլորակ. այն հայտնաբերվել է 1929թ. հայտնի ճանապարհորդ Տուլիո Պաստորիի կողմից: Սակայն այս վախեցնող գեղեցկության հետևում թաքնված է անապատի մարգարիտը՝ դա գործող հրաբխի լավային լիճն է՝ Էրտա Ալեն: Դրանում երևում է, թե ինչպես է եռում կրակե լավան: Այցելուներին գրավում է նաև Ասսալե լիճը, որն աշխարհի ամենաաղի լիճն է: Մարդիկ այստեղ են գալիս՝ հավաքելու աղի կտորներ: Դանակիլ անապատում ապրում է 2 ցեղ՝ կարմիր ու սպիտակ աֆարները: