Ադրբեջանական բանակի զոհերի թիվը անցնում է մեկ տասնյակից. նոր մանրամասներ շփման գոտուց
ՀասարակությունՔիչ առաջ տեղեկատվություն է տարածվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում լարվածության հետևանքով հայկական կողմի զոհերի մասին:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել են: Orer.am-ի տեղեկություններով՝ սահմանային լարվածությունը սկսվել է վաղ առավոտից, այնուհետև շարունակություն է ունեցել հերթափոխի ժամանակ: Ադրբեջանական 20-25 հոգանոց դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել հայկական դիրքեր, սակայն սահմանապահները կարողացել են կանխել ներխուժումը և սահմանային հենակետը պահպանել այնքան ժամանակ, մինչև կմիանան օժանդակ ուժեր: Այնուհետև հայկական կողմը ոչ միայն հետ է մղել ադրբեջանցիների հարձակումը, այլև թշնամուն մեծ կորուստներ է պատճառել: Կրակահերթերի արդյունքում և նահանջի ժամանակ զոհվել են մեկ տասնյակից ավելի ադրբեջանցի զինվորներ: Այլ մանրամասներ՝ առաջիկայում: