Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ բոլոր պոետներին
ԲլոգԵս լավ գիտեմ, այո՛, որ իմ ուղին անհարթ,
Ինձնից անկախ գծված, ինձ տանում է հեռու,
Ինձ տանում է այնտեղ, որտեղ սեր կա վարար,
Ինձ տանում է այնտեղ թագադրելու...
Ես զգում եմ՝ ինչպես ճամփաս՝ առաջ ընկած,
Ինձ քաշում է թափով, դեպի ոլորտ հեռու,
Ինձ տանում է տխուր, ինձ տանում է մռայլ,
Վերջին վերջաբանն իր երգելու...
Ես գնում եմ ահա՛ հերոսի պես հպարտ,
Ես փախչում եմ ամեն դափնիներից հեռու,
Ես գնում եմ՝ իբրև հողածնունդ մի մարդ,
Այնտեղ վերջին սրբին դավանելու...
Ես գնում եմ, քանզի մնալն իմաստ չունի,
Իմ խոհերը վաղուց գնացել են հեռու,
Ես գնում եմ, այո՛, ինչ ուզում է լինի
Վերջին Քրիստոսին համբուրելու...
Ես գնում եմ՝ իբրև մի հերթական պոետ,
Իսկ պոետը, այո՛, միշտ գնում է հեռու,
Ես էլ պիտի կորչեմ, պիտի գնամ հավետ
Պոետների երթին խառնվելու...
Դավիթ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը