Հասարակությունը պետք է ուշադիր լինի մեր հուշարձանների նկատմամբ. Ճարտարապետների միության նախագահ
ՀասարակությունՃարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողներին ասել է, որ հուշարձանները, որոնք դրված են հանրապետության տարբեր քաղաքներում,` հատկապես` ճանապարhների հատվածում, անմխիթար վիճակում են գտնվում,- հայտնում է Orer.am-ը:
Ըստ Մինասյանի՝ հասարակությունը նույնպես պետք է ուշադիր լինի հուշարձանների նկատմամբ: Մկրտիչ Մինասյանն ասաց, որ հուշարձանների նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքը ձևավորվել է 90-ական թվականներից, և գունավոր մետաղների հավաքը բերեց նրան, որ բազմաթիվ հուշարձաններ, քանդակներ մենք կորցրեցինք:
Բանախոսի համոզմամբ՝ անտարբերությունը, ամենաթողությունը բերեց նրան, որ մենք շատ բաներից զրկվեցինք: «Ինչ-որ չափով հուշարձանների նկատմամբ պետական հոգածություն կա, սակայն այս դեպքում անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան, որ այդտեղ չի կարելի աղբ թափել, մակագրություններ անել»,- նկատում է պարոն Մինասյանը:
Անդրադառնալով «Հին երևան» ծրագրին` Մինասյանը կարծիք հայտնեց, որ դեռ պետք է քննարկվի այդ նախագիծը, պետք է նաև ամբողջությամբ պահպանվի Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագիծը. որևէ աղավաղում անթույլատրելի է: