Աշխարհի 9 ամենաանսովոր ամուսնությունները (լուսանկարներ)
LifestyleԱյսօր հարսանիքը ավելի քիչ է ասոցացվում տաղտկալի արարողության հետ: Արարողությունները անցկացվում են ամենատարբեր ձևաչափերով՝ երկնքում, ա լյա «Օսկար», լրտեսական ոճով, ծովի հատակին: Ու տարեցտարի հարսանիքները դառնում են ավելի ու ավելի անսովոր: Orer.am-ը ներկայացնում է աշխարհի 9 ամենաանսովոր ամուսնությունները:
1. Հարսանիք, որտեղ նորապսակները մերկ էին

Էլլի Բարթոնն ու Ֆիլ Հենդիքոտը որոշել էին անցկացնել իրենց հարսանիքը Ադամի ու Եվայի կոստյումներով: Ավստրալացի զույգը ամուսնական երդում տվեց 250 հյուրի առաջ այն ժամանակ, երբ նրանց հագին ոչինչ չկար, բացի մատանիներից ու վարդերի փնջից:
Հարսնացուն հագել է «զգեստ», որը նկարվել էր սպիտակ ներկով մերկ մարմնին, փեսացուի հագին չկար ոչինչ, բացի սև ցիլինդրից: Հարսանեկան արարողությունը անցկացվել էր օրվա առաջին կեսին ավստրալական ռադիոկայանի ուղիղ եթերում:
2. Հարսանիք բանջի-ջամփինգի հարթակին

Հարսանիքի համար Յերուն ու Սանդչա Կիպերսին Բրյուսելից կռունկի օգնությամբ բարձրացրին 50 մետր բարձրության վրա հարթակի վրա:
Հարթակի վրա ներկա է եղել նաև հոգևորական, որը անցկացրել է արարողությունն ու մոտ 20 հյուր: Հարևան հարթակին տեղակայվել էր նվագախումբը: Փոխադարձ երդումից հետո նորապսակները ցատկել են ներքև «տարզանկայով»:
3. Հարսանիք ամենաերկար զգեստով

Հարսնացուն Գուանչժոուից ռեկորդ սահմանեց Չինաստանում՝ հարսանիքին կրելով զգեստ ավելի քան 200 մետր երկարության քողով, որը կշռում էր ավելի քան 100 կգ:
4. Հարսանիք սուպերմարկետում

Հարսնացու Լիզա Սատայուտը որոշեց միավորել սերը փեսացուի ու առևտրի հանդեպ: Բացատրելով, որ TJ Maxx սուպերմարկետն իր «երջանիկ վայրն» է, Սատայուտը ամուսնացավ Դրյու Էլլիասի հետ TJ Maxx-ի կոշիկի բաժնում:
5. Հարսանիք 99 999 վարդերով

Սյաու Վանը իր 1 տարվա աշխատավարձը ծախսեց իր հարսնացու Սյաո Լյուի համար 99 999 կարմիր վարդ գնելու վրա: Հարսանիքն անցկացվեց Չինաստանի Չունցին քաղաքում, որտեղ 999 թիվը երջանիկ թիվ է համարվում: Փեսացուին հարկավոր եղավ 30 մեքենա՝ ծաղիկները արարողության վայր հասցնելու համար:
6. Հարսանիք դիահերձարանում

Վշտահար կինը որոշեց «ամուսնանալ» իր մահացած փեսացուի հետ հենց հիվանդանոցի դիահերձարանում: 29-ամյա իռլանդացի Քևին Լավելը մահացու ծեծի էր ենթարկվել այն ժամանակ, երբ գնացել էր հարսանիքի համար գումար վաստակելու: Սակայն անգամ մահը չկարողացավ բաժանել նրան ու Միշել Թոմասին: Միշելը «հարսանիք» կազմակերպեց հենց Օքսֆորդի դիահերձարանում, որտեղ բերել էին երիտասարդի դին: Հուզիչ արարողությանը ներկա էին եղել մտերիմ ազգականներն ու ընկերները:
7. Հարսանիք շնաձկների ընկերակցությամբ

Նյույորքցիներ Էյփրիլ Պիգնատարոն ու Մայքլ Քարրին ամուսնացել են 2010թ. հունիսին: Հարսանիքի համար հարսնացուն հագել էր սպիտակ հիդրոկոստյում, փեսացուն՝ սև:
8. Հարսանիք հեծանիվների վրա

Հեծանիվների սիրահարները որոշեցին ամուսնանալ անսովոր եղանակով՝ քաղաքում հեծանվային զբոսանքի ժամանակ: Հրավիրյալները նույնպես հեծանիվներով շրջում էին նրանց հետևից:
9. Ռեկորդային թվով հարսնացուի ընկերուհիների մասնակցությամբ հարսանիք

Պարզվում է՝ Գինեսի ռեկորդների գրքում կա ռեկորդ հարսանիքին ընկերուհիների թվաքանակով: Ամերիկուհու ընկերուհիների թիվը կազմում էր 110:
Ինչերի ասես չեն դիմում հարսնացուն ու փեսացուն՝ հանուն իրենց կյանքի լավագույն օրվա: