Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Հայաստանյան քաղաքական կյանքի ընդհանուր նկարագիրը

ԲՀԿ-ի կազմաքանդումից և Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակավոր նահանջի անցնելու հայտարարությունից հետո հայ հասարակական-քաղաքական միտքը թևակոխեց բոլորովին այլ փուլ, որը իրենից ենթադրում է համապատասխան նոր վերադասավորումներ և վերաձևումներ:

1. Դաշնակցությունը լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանի իշխանությունը և վերջնականապես վճռականություն հայտնեց մասնակից լինել նախատեսվելիք Սահմանադրական բարեփոխումների աստիճանական գործընթացներին: Ըստ էության՝ Հայ հեղափոխականները գոնե մի տևական ժամանակ հակասություններ չեն ունենա ազգային-պահպանողական հանրապետականների հետ, քանի որ հայ-թուրքական հաշտեցումը անժամանակ կասեցվեց, տխրահռչակ արձանագրություններն ետ կանչվեցին, իսկ վերջերս հրապարակված հռչակագիրը իր ողջ էությամբ հարիր է իսկական դաշնակցականի քիմքին և ոգուն: Այս ամենի կոնտեքստում արդեն այդքան էլ էական չէ՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կձևավորեն կոալիցիոն կառավարություն, թե՝ ոչ. մի քանի տարիների համար նախատեսված փոխշահավետ գործընկերությունն արդեն նախանշված է:

2. ՀԱԿ-ը, ինչպես նշեցինք վերևում, մարտի 1-ի հանրահավաքից հետո տևական դադար է վերցրել՝ ուժերը վերադասավորելու նպատակով և մարտավարական որոշակի վերաձևակերպումներից հետո, ամենայն հավանականությամբ, քաղաքական ակտիվ արենա կվերադառնա Սահմանադրական բարեփոխումներին զուգընթաց՝ ամեն կերպ փորձելով խոչընդոտել դրա իրականացումը:

3. Ըստ էության՝ բավականին լուրջ և անլուծելի թվացող խնդիրների առջև է կանգ առել Ժառանգությունը, որը ոչ միայն չի կարողանում ռեալիզացվել որպես համակարգային կառույց, այլ նաև հայտնվել է ներքին բևեռացման սպառնալիքի առջև: Կուսակցության առաջնորդը Մեծ պահքին զուգընթաց հայտարարեց, որ ներում է շնորհում Սերժ Սարգսյանին գողացված քվեների համար: Ինչ մեկնաբանություն էլ դրվեն այս խոսքերի տակ, միևնույնն է ակնհայտ է, որ դրանով Րաֆֆի Հովհաննիսյանը լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանի իշխանությունը և ակնարկեց իր՝ որպես քաղաքական գործչի ժամանակավոր հանգստի գնալու մասին: Դրանից առաջ Ժառանգություն խմբակցության ղեկավարը և կուսակցության փոխնախագահը, առանց մյուս կուսակիցների համաձայնությունը հաշվի առնելու, հայտնվել էին Բաղրամյան 26-ում և քննարկել Սահմանադրական բարեփոխումների իրականացման հնարավորությունները, դրա բովանդակությունը, ձևը և այլն: Իսկ կուսակցության մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, նրանց որակեց որպես հաճախորդներ, իսկ Դավիթ Սանասարյանը, տեսնելով նախագահի և ժառանգականների հանդիպման և ջերմ քննարկումների ընթացքում արված լուսանկարը, չհավատալով դրա իրական լինելուն՝ կարծել էր, թե ֆոտոշոփ է արված: Այստեղ հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունների՝ հատկապես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ու բանակցությունների գնալը իրենից լրջագույն ինտրիգներ է ենթադրում:

4. Վերոնշյալ կուսակցությունների, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ իրավիճակին զուգընթաց նոր տեղաշարժեր է փորձում արձանագրել Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ: Պատգամավորը կարծես թե հաշտվել է գործող նախագահի ժամանակավոր հաղթանակների հետ և փորձում է քողարկված վերադասավորումների, ինչպես նաև նոր մոտեցումների կիրառման միջոցով վճռականորեն ներկայանալ գալիք ընտրություններին: Արդեն հայտարարվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծման և ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու գործընթացների մասին: Պետք է փաստել, որ Փաշինյանը բավականին լուրջ և հայ քաղաքական իրականության համար մինչ այժմ խորթ գործընթաց է սկսել, քանի որ մինչ այժմ գործող գրեթե բոլոր թիմերը, բացառությամբ Դաշնակցության, եղել են գերկենտրոնացված և որևէ անհատի շուրջ ռեալիզացվող համակարգեր: Նշենք, որ ինստիտուցիոնալ կառույց ստեղծելու փորձ արվել է նաև 1996 թվականին, որը հաջողությամբ չպսակվեց և, ի վերջո, հանգեցրեց ԱԺՄ-ի մի քանի մասի տրոհվելուն: Այս դեպքում անշնորհակալ գործ կլինի որևէ կանխատեսում անելը. ընթացքը ցույց կտա, թե իրադարձություններն ինչ հունով կզարգանան:

5. Վերջերս խոսակցություններ էին գնում քաղաքական նոր բևեռի ձևավորման շուրջ, որին, ըստ էության, պետք է մաս կազմեն ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը՝ ԱԻՄ, Ազատ Դեմոկրատներ, ՀՀՇ և մի քանի այլ «մարդ» կուսակցություններ: Այս ուղղությամբ դեռևս որևէ գործնական քայլեր չեն իրականացվել, իսկ ժողովրդական սատարումն՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չի գերազանցում մի քանի տասնյակը՝ լավագույն դեպքում հարյուրյակը: Որպես վերջին ակտիվ գործողություն՝ կարող ենք արձանագրել անկախության սիմվոլ Պարույր Հայրիկյանի կողմից իրականացվող սլավոնական արտաքինով լրագրողի փնտրտուքները:

6. Բավականին հետաքրքիր վեկտորներով են ընթանում իշխանություններ-Հիմնադիր խորհրդարան փոխհարաբերությունները: Բերձորյան իրադարձություններից հետո իշխանությունները հանգիստ և հետախուզական կեցվածք են ընդունել՝ սպասելով հարմար առիթի: Այս ընթացքում ՀԽ առաջնորդները, հմտորեն օգտագործելով բերձորյան դեպքերի հետևանքները, կարողացան որոշակի քանակությամբ համակիրներ շահել: Ներկայումս փորձ է արվում իրականացնել ժողովուրդ-իշխանություններ տնտեսական համագործակցության ռեժիմի կտրուկ դադարեցում (տարաբնույթ տուգանքներ, կոմունալ վճարումներ, վարկեր. շարքը ամենայն հավանականությամբ ընդլայնվելու է): Նշենք, որ դա քաղաքական պայքարի բավականին արդյունավետ մեթոդ է և մեծագույն հաջողությամբ իրականացվել է Հնդկաստանում՝ անգլիական գաղութարարների դեմ պայքարող Մահաթմա Գանդիի և Ազգային կոնգրեսի կողմից: Բայց Գանդիի համագործակցության ռեժիմի դադարեցման կոչին արձագանքեցին Հիմալայներից մինչև Հնդկական օվկիանոս ընկած քաղաքների ու գյուղերի մեծագույն մասը, իսկ Հիմնադիր խորհրդարանի դեպքում, ինչպես երևում է, մասնակից կլինեն լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ: Բացի այդ. Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնելով 100-ամյակն առանց ռեժիմի շարժումը՝ հայտարարել է, որ հեղափոխությունը սկսվելու է ապրիլի 24-ին՝ փորձելով մոբիլիզացնել բոլորովին այլ նպատակներով հավաքված և, ամենայն հավանականությամբ, իրենց մասին աղեկտուր ինֆորմացիա ունեցող մարդկանց: Դժվար ընկալելի և վստահություն չներշնչող տրամաբանություն է. մի՞թե մի բանի համար հավաքված մարդիկ Հիմնադիր խորհրդարանի առաջին իսկ ողջույնի դեպքում կհավաքվեն բոլորովին այլ բանի համար:

Դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ին մի քանի օրվա ընթացքում «կուլ տված» իշխանությունները թույլ կտան, որ իրադարձությունները զարգանան հենց այս հունով: Մտավախություն կա, որ շարժման առաջնորդները մինչ ցեղասպանության միջոցառումները կձերբակալվեն և կմեկուսացվեն, իսկ պայքարը, ըստ էության, կանդամահատվի, քանի որ ամբողջովին կառուցված էր մեկ-երկու անհատի շուրջ, որոնք ժամանակին գործել են մի շարք կոպտագույն ռազմավարական սխալներ, այն է՝ չունենալով բավարար ռեսուրսներ՝ գնացել են իշխանությունների դեմ ուղղակի և կտրուկ դիմակայության: Մեծ հաշվով՝ Հիմնադիր խորհրդարանը հայտնվել է բոլոր հնարավոր դիտակետերից տեսանելի և կանխատեսելի գոտում և վերածվել թիրախի, որն ամեն պահի կարող է խոցվել և նույնիսկ հանգիստ մորթվել: Գոնե իմ կանխատեսումներով, այդ շարժումն արդեն իսկ պարտվել է: Պատճառները բազմաթիվ են, որոնց վերաբերյալ մանրամասն խոսվել է առավել վաղ հրապարակված հոդվածներում: 

Ընդհանուր առմամբ սա է վերջին շրջանի քաղաքական կյանքի ընդհանուր նկարագիրը՝ ժողովուրդը շարունակում է ապրել ծանրագույն պայմաններում, ներքին արյունահոսություն հանդիսացող արտագաղթը չի դադարում, Սերժ Սարգսյանն, օր օրի ամրապնդելով իր խարխուլ դիրքերը, ընթանում է դեպի Սահմանադրական բարեփոխումներ, իսկ ընդդիմադիրներն այդպես էլ չեն կարողանում ձերբազատվել «փրկչի» իրենց բարդույթից:

Կարպիս Փաշոյան

Orer.am, վերլուծաբան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան