Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ստեղծված և մեծ արագությամբ էլ փլուզման ենթարկված կուսակցությունների կարիք Հայաստանը չունի

Երբ խոսում ենք քաղաքական դաշտի վերաձևավորման մասին, պետք է հաշվի առնենք առաջին հերթին դաշտի ներկա մթնոլորտն ու նրանում առկա դրական ու բացասական կողմերը: Եվ յուրաքանչյուր ցիկլից հետո, ունենալով ամբողջական պատկեր, բնականաբար, քաղաքական թիմը, սուբյեկտը, ուժը, անկախ իր գործողությունների արդյունավետությունից, պետք է հասարակությանը նոր ճանապարհային քարտեզ ներկայացնի:

«Եռյակի» փլուզման մասին խոսում էին դեռ այն ժամանակ, երբ  գործում էր այդ ֆորմատը, սակայն այժմ, երբ այդ դաշինքը փաստացի այլևս չի գործում, իսկ ընդդիմադիր դաշտն էլ կարծես թե հենց այդ վերափոխման կամ գոնե դրան միտված փուլում է, որոշակի տրանսֆորմացիաների է ենթարկվում նաև անցած շրջափուլերում անհաջողության մատնված ուժերի ազդեցիկ դեմքերի վարքագիծը: Եվ սա բնական է, մանավանդ, որ նման գործընթացները նախաձեռնում են ավելի երիտասարդ գործիչները, որոնք բավականին փորձ են կուտակել քաղաքական պայքարի բոլոր ոլորտներում` ներկուլիսային զարգացումներից մինչև բաց քաղաքական առճակատումների, օպոնենտների հետ սուր քննադատական, իսկ երբեմն էլ կառուցողական բանավեճերի ու դիսկուրսների արդյունքում: Մասնավորապես, ԲՀԿ նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրել է կուսակցությունից դուրս գալու մասին` հայտարարելով, որ շարունակելու է բարձրաձայնել ժողովրդի լայն շահերին հուզող սոցիալ-տնտեսական հարցերը:  

Չի բացառվում, որ Ուրիխանյանը նոր կուսակցություն կամ ֆորմատ ձևավորի, քանի որ այդպես մտածելու բոլոր հիմքերը  կան: Խոսքը «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնության մասին է, որը յուրաքանչյուր պահի, կախված իր ռեսուրսներից, համակիրներից ու նպատակներից, կարող է դառնալ կուսակցություն: Այսպիսի մի գործընթաց ոչ վաղ անցյալում նախաձեռնել էր նաև ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Նիկոլ Փաշինյանը, ով արդեն իսկ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական-հասարակական նախաձեռնության կուսակցություն դառնալու գործընթացի մասին: Մի կողմից դրական է երիտասարդ գործիչների այսպիսի մոտեցումները, հատկապես որ երկուսի մոտ էլ, ինչպես տեսնում ենք, քաղաքական տեսլականը շաղկապվում է քաղաքացիական եզրույթ կոնցեպտի հետ:

Արդյո՞ք կկարողանան այդ ինքնակազմակերպվող, ինքնակառավարվող զանգվածների հետ տարվող աշխատանքներում լինել հետևողական` ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է նաև արձանագրել, որ նոր ստեղծված և մեծ արագությամբ էլ փլուզման ենթարկված կուսակցությունների կարիք Հայաստանը չի ունեցել, ուստի նմանօրինակ ձախողումների չմատնվելու համար, շատ կարևոր է ճիշտ հաշվարկել սեփական ռեսուրսներն, որից հետո միայն նոր ճանապարհներ գտնել հասարակության հետ հարաբերվելու համար:

Նարեկ Ադամյան

Orer.am, վերլուծաբան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան