Մահափորձի ենթարկված Փոսի Վարդանի վիճակը կայուն ծանր է. «Էրեբունի» ԲԿ
ՀասարակությունՄարտի 31-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում իր տան առջև հրազենային վիրավորում է ստացել Վարդան Կարապետյանը, որն առավել հայտնի է որպես Փոսի Վարդան: Նրան տեղափոխելեն «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» ԲԿ հասարակայնության և լրատվության բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանն Orer.am-ի թղթակցին փոխանցեց, որ տուժածի վիճակը կայուն ծանր է: Ըստ Շուշան Հունանյանի՝ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժնում, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ:
Բժշակական կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ Վ. Կարապետյանը հրազենային վիրավորում է ստացել լյարդի և ողնաշարի ողնուղեղի հատվածում:
Լևոն Փանոսյան