Քաղավիացիայի վարչության պարզաբանումը՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի մասին
ՀասարակությունԱյսօր լուրեր էին տարածվել, որ Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթը չի կայացել անհասկանալի պատճառներով:
ՀՀ քաղավիացիայի վարչությունն արձագանքեց այս տեղեկատվությանը՝ պարզաբանելով տարածված լուրերը:
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը Orer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: