ՃՈ-ն տուգանքների հաշվին բյուջեն լցնելու խնդիր ունի. Էդուարդ Հովհաննիսյան
SocietyԱպրիլի 3-ին լրագրողներին է հանդիպել «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Խոսելով մեքենաների կանգառների խնդիրների մասին՝ Էդուարդ Հովհաննիսյանը փաստեց, որ տաքսիստների մոտ 80%-ը տուգանվում է սխալ կանգառում կայանելու համար: Բանախոսը քննադատել է այն հանգամանքը, որ ավտոմեքենաների համար ժամանակավոր կանգառ կատարելու տեղեր նախատեսված չեն, իսկ այն վայրերում, որտեղ ուղևոր իջեցնելու համար փոխադրամիջոցը կանգնում է, վարորդը տուգանվում է 5000 դրամով:
Է.Հովհաննիսյանն առաջարկեց, որպեսզի տաքսիստներին թույլատրվի երկրորդ գծում ուղևորին իջեցնել կամ նստեցնել, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությունը կայանելու արգելանքի նշանը փոխարինի կանգառ անելու նշանով, որով էլ տաքսիստներին իրավունք կտրվի անվճար կայանել 5 րոպե:
Բանախոսը հավելեց նաև, որ այսօր ՃՈ-ն խնդիր չի լուծում և այն միայն պատժիչ դերակատարում ունի: Ըստ Հովհաննիսյանի՝ ծառայությունը տուգանքների հաշվին բյուջեն լցնելու խնդիր է կատարում:
Լևոն Փանոսյան