Արևելքի ամենից նորաձև աղջիկները (լուսանկարներ)
LifestyleՀաճախ մեր պատկերացումները արաբական աշխարհի ժամանակակից կանանց մասին նման են նախապաշարումների: Արաբական երկրների ժամանակակից նորաձև աղջիկները գրեթե չեն տարբերվում եվրոպացիներից:
Orer.am-ը ներկայացնում է այն արաբ կանանց ու աղջիկներին, որոնք ձևավորում են նորաձև տրամադրություն իրենց երկրներում:
Դինա Աբդուլազիզ


Դինան, սակայն արքայադուստր է, արքայազն Աբդուլազիզ բին Նասեր բին Աբդուլազիզ Ալ-Սաուդի կինն է, ով նաև բիզնես լեդի է: Դինային է պատկանում փակ անվանական D’NA բուտիկը, որտեղ կարելի է հայտնվել միայն նրա անձնական հրավերով:


Արքայադուստրը ծայրահեղության մեջ չի ընկնում մերկ զգեստներով ու մինիի երկարությամբ: Նա հիանալի գիտի, թե ինչպես ունենալ հիանալի տեսք՝ համադրելով արևելյան զսպվածությունը նորաձև արևմտյան մինիմալիզմի հետ: Դինային դժվար է հանդիպել հիջաբով: Նրա զգեստապահարանը լի է միդի փեշերով, կյուլոտ շալվարներով, oversize ժակետներով, Altuzarra հավաքածուներով, Jason Wu ծավալուն տոպերով ու Prabal Gurung-ի ու Rodarte-ի զգեստներով:


Աբդուլազիզը չի ընդունում միայն շորտերը, քանի որ կարծում է, թե դրանցով հնարավոր չէ ունենալ էլեգանտ տեսք:
Ալանուդ Բադր


Ալանուդ Բադրը Դուբայի նորաձևության ամենաճանաչված կանանցից է, իր սեփական Lady Fozaza լեյբլի դիզայներն է: Նրա բրենդը կրում են նաև Քարդաշյան քույրերը: Հայրենիքում Ալանուդը ունի միլիոնավոր երկրպագուներ ու ոճի հետևորդներ, որտեղ չկա ակնարկ արևելյան խիստ ավանդույթների:









Ալանուդի անհատական ոճը արտացոլվում է նրա հավաքածուներում: Դիզայները կրում է մարմինը կիպ գրկող սիլուետներ, բլեյզերներ: Դուբայի նրա երկրպագուները սիրում են Ալանուդին նրա պրոգրեսիվ հրապարակային կերպարի համար, որը փոխում է պատկերացումները արևելյան կնոջ մասին:
Մախա Աբդուլ Ռաշիդ








Մախա Աբդուլ Ռաշիդը համարվում է Դուբայի it-girl-երից մեկը: Նրա շնորհիվ արաբական աշխարհում տարածված է Bambah բուտիկը: Մախային ավելի շատ հնարավոր է տեսնել ուռուցիկ փեշերով, գունավոր սարաֆաններով, բարձր գոտկատեղով ու ժանյակե բլուզներով:

Դանա Մալխաս Գանդուր


Նորաձևության ցուցադրությունների մշտական այցելուն այսօր Ջիդայում Cream Boutique-ի համահիմնադիրն է ու ստեղծագործական տնօրենը:

Դիզայների ոճը դժվար է անվանել զսպված: Նա սիրում է վառ գույներ, փքուն փեշեր, դեկոլտեի հատվածում բաց բլուզներ, որոնք կրում է մարզակոշիկների հետ:






Նիմատի Շուխաիբար

Polkadots&Ribbons-ի հիմնադիր Նիմատի Շուխաիբարը արաբական նորաձև ինդուստրիայի կարևորագույն դեմքերից է:


Էլեգանտ միդի փեշեր, կարճ եթերային զգեստներ: Հագուստում նա սահմանափակումներ չի ճանաչում: