Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա Հայաստանը չի վախենա պատերազմելուց. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ «Ռոսիա-24»-ին (տեսանյութ)

Politics

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայասատանի դիրքորոշումը վերահաստատել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ընդգծելով, որ հայկական կողմը երբեք որևէ նախապայման առաջ չի քաշել, սակայն, եթե Ադրբեջանը դիմի սադրանքների, ապա Հայաստանը չի վախենում պատերազմից, թեև պատերազմում զոհեր չունենալն անխուսափելի է: 

Россия 24 հեռուստաընկերության Мнение հաղորդման եթերում` «արդյոք Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման որևէ ազդակ տեսնո՞ւմ է» հարցին ի պատասխան` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ հայկական կողմը հարաբերությունների կարգավորման փորձ ձեռնարկել է, երբ ստորագրվել են հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, սակայն մի քանի պատճառներից ելնելով` թուրքական կողմը հրաժարվել է իր վրա վերցրած պարտականություններից և չի վավերացրել դրանք:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանը Թուրքիայի առաջ երբեք որևէ նախապայման, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը, առաջ չի քաշել: Վերջերս ես Թուրքիայի նախագահին նամակ ուղարկեցի` հրավիրելով ապրիլի 24-ին գալ Հայաստան` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն թուրքական կառավարությունն այս անգամ էլ վարվեց այնպես, ինչպես միշտ, և ոչ միայն հրաժարվեց մասնակցել արարողություններին, այլև հակադարձ առաջարկ արեց` հրավիրելով ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տա րվան նվիրված միջոցառումներին: Բոլորին հայտնի է, որ ապրիլի 24-ին Գալիպոլիի մարտերը ոչ սկսել, ոչ էլ ավարտվել են և բոլորը գիտեն, որ այդ մարտերի հաղթանակն այդ օրը թուրքերը երբեք չեն նշել: Այսինքն, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ժխտման գործիքակազմը և այս անգամ էլ փորձում է Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարվա տոնումն օգտագործել գուցե ևս մեկ անգամ մեզ ինչ-որ բան ապացուցելու կամ առնվազն միջազգային հանրության ուշադրությունը ցեղասպանության տարելիցի միջոցառումներից շեղելու համար»,- նշել է ՀՀ Նախագահը:

Նա անդրադարձել է նաև թուրքական հասարակության ներսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրքերին` ասելով. «Ես չգիտեմ, թե ինչ արագությամբ թուրքական հասարակությունում կմեծանա այն մարդկանց թիվը, ովքեր իրոք պատրաստ են ճանաչել ցեղասպանությունը և ազատվել այդ ծանր բեռից, բայց ամեն դեպքում մենք այստեղ տեսնում ենք դրական զարգացում: Ես շնորհակալ եմ այն թուրք քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին երկու արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությո ւնների վավերացման գործընթացի կասեցման մասին, իսկ 2015թ. փետրվարի 16-ին նամակով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:  

Մանրամասները՝ տեսանյութում.

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards