Եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա Հայաստանը չի վախենա պատերազմելուց. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ «Ռոսիա-24»-ին (տեսանյութ)
ПолитикаՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայասատանի դիրքորոշումը վերահաստատել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ընդգծելով, որ հայկական կողմը երբեք որևէ նախապայման առաջ չի քաշել, սակայն, եթե Ադրբեջանը դիմի սադրանքների, ապա Հայաստանը չի վախենում պատերազմից, թեև պատերազմում զոհեր չունենալն անխուսափելի է:
Россия 24 հեռուստաընկերության Мнение հաղորդման եթերում` «արդյոք Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման որևէ ազդակ տեսնո՞ւմ է» հարցին ի պատասխան` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ հայկական կողմը հարաբերությունների կարգավորման փորձ ձեռնարկել է, երբ ստորագրվել են հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, սակայն մի քանի պատճառներից ելնելով` թուրքական կողմը հրաժարվել է իր վրա վերցրած պարտականություններից և չի վավերացրել դրանք:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանը Թուրքիայի առաջ երբեք որևէ նախապայման, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը, առաջ չի քաշել: Վերջերս ես Թուրքիայի նախագահին նամակ ուղարկեցի` հրավիրելով ապրիլի 24-ին գալ Հայաստան` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն թուրքական կառավարությունն այս անգամ էլ վարվեց այնպես, ինչպես միշտ, և ոչ միայն հրաժարվեց մասնակցել արարողություններին, այլև հակադարձ առաջարկ արեց` հրավիրելով ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տա րվան նվիրված միջոցառումներին: Բոլորին հայտնի է, որ ապրիլի 24-ին Գալիպոլիի մարտերը ոչ սկսել, ոչ էլ ավարտվել են և բոլորը գիտեն, որ այդ մարտերի հաղթանակն այդ օրը թուրքերը երբեք չեն նշել: Այսինքն, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ժխտման գործիքակազմը և այս անգամ էլ փորձում է Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարվա տոնումն օգտագործել գուցե ևս մեկ անգամ մեզ ինչ-որ բան ապացուցելու կամ առնվազն միջազգային հանրության ուշադրությունը ցեղասպանության տարելիցի միջոցառումներից շեղելու համար»,- նշել է ՀՀ Նախագահը:
Նա անդրադարձել է նաև թուրքական հասարակության ներսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրքերին` ասելով. «Ես չգիտեմ, թե ինչ արագությամբ թուրքական հասարակությունում կմեծանա այն մարդկանց թիվը, ովքեր իրոք պատրաստ են ճանաչել ցեղասպանությունը և ազատվել այդ ծանր բեռից, բայց ամեն դեպքում մենք այստեղ տեսնում ենք դրական զարգացում: Ես շնորհակալ եմ այն թուրք քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»:
2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին երկու արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությո ւնների վավերացման գործընթացի կասեցման մասին, իսկ 2015թ. փետրվարի 16-ին նամակով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
Մանրամասները՝ տեսանյութում.