Նադեժդա Սարգսյանը՝ Քարդաշյանների այցի մասին
InterviewՔարդաշյանների ընտանիքի այցելությունը Հայաստան տարաբնույթ և հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: Եղան ֆանատիզմի դրսևորումներ, բողոքի ցույց և այլ կարգի արձագանքներ: Շոու- բիզնեսի և մշակույթի ներկայացուցիչները ևս միասնական չեղան այս հարցում:
Երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը Orer.am-ի հետ զրույցում համեստորեն ասաց, որ ամենափոքր մարդն է, ով կարող է կարծիք հայտնել: Այնուհանդերձ, տիկին Սարգսյանը ասաց. «Ես շատ շնորհակալ եմ Քիմին, որ այսօր ամբողջ աշխարհը խոսում է մեր փոքրիկ և սիրելի Հայաստան երկրի մասին: Դրանից լավ բան կարո՞ղ էր լինել: Մենք տարիներ շարունակ ուզել ենք այս ամենին հասնել, իսկ Քարդաշյան քույրերը միայն 2-3 օրում «շուռ տվեցին» շատ բան: Մեր մասին խոսել են աշխարհի տարբեր երկրներում, և նույնիսկ ամենախուլ երկրներում արդեն գիտեն»:
Հարցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի բացասական արձագանքներին և բողոքի ակցիաներին, Նադեժդա Սարգսյանը պատասխանեց. «Ես նեգատիվի հետ չեմ ուզում կապ ունենալ և ուզում եմ, որ իմ երկիրը պոզիտիվ լինի: Ինքս էլ շատ պոզիտիվ անձնավորություն եմ և հավատում եմ, որ դա հնարավոր է: Պետք է մի քիչ բարի լինենք, մի քիչ հասկանանք՝ այսօր ինչ է կատարվում, ինչու է կատարվում: Դրսի մարդիկ են գալիս, Քանյե Ուեսթի նման մարդ է գալիս, մեր ասելիքն ու պահանջները նրա միջոցով էլ կարող ենք հասցնել աշխարհին: Այն, ինչ անում են որոշ մարդիկ, ուղղակի ամոթ է: Ես խնդրում եմ, որպեսզի հայերս միասնական լինենք, քանի որ մի քանի օր է մնացել ապրիլի 24-ին: Մինչև այդ օրը բարիանանք, միանանք իրար, հույսներս չկտրենք՝ սպասելով լավ օրերի գալուն ու հաջողություններին»:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի