Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրինա Թովմասյանը՝ բիզնես գործունեության և ընտանիքի մասին

Lifestyle

Life.Panorama.am-ի զրուցակիցն այսօր անգլերեն լեզվի մասնագետ, շուկայագետ, գեղեցկության մրցույթի «Միսս Հայաստան-2001» տիտղոսակիր Իրինա Թովմասյանն է. գործարար հայուհի, երեք երեխայի մայր, սիրող կին և քույր.

-Դուք և Ձեր քույրիկը՝ Լուսինե Թովմասյանը, ունեք ձեր համատեղ բիզնեսը: Երիտասարդ կնոջ համար Հայաստանում բիզնես գործունեությունը ի՞նչ բարդություններ ունի:

-Դա կախված է բիզնես ոլորտից: Մեր դեպքում նշանակալի դժվարություններ չկան, նաև ավելի ճիշտ է, որ կանայք են զբաղվում: Չէ՞ որ կինն ավելի լավ է հասկանում երեխայի հոգեբանությունը, քան տղամարդը: Օրինակ, չէ՞ որ ծննդյան տարեդարձերը մայրիկներն են կազմակերպում: Իսկ մնացած՝ լուրջ բիզնեսներում, իհարկե, տղամարդու գործունեությունն ավելի ճիշտ է:

-Իսկ ոչ կազմակերպչական, այլ ֆինանսական, հարկային հարցերը կարողանո՞ւմ եք լուծել:

-Մեր գործունեությունը սկսելու համար ֆինանսական մեծ ներդրումներ անհրաժեշտ չէին: Մենք այդ բարդություններին շատ չենք առընչվել: Միգուցե մեծ գործ ձեռնարկելու դեպքում ձախողեինք: Հասկանում եմ, քանի որ երկրի ընդհանուր վիճակը լավ չի, ոչ մի մեծ կամ փոքր ձեռնարկատեր գոհ չի լինի: Պետք է գործդ շատ սիրես, որ մեծ ուշադրություն չդարձնես եկամուտներին ու բավարարվես քչով: Բայց եթե այդ գործը քո ընտանիքի, երեխաների ծախսերը, հոգսերն է հոգում, դրանով պետք է ընտանիք պահես, ապա, կարծում եմ, մանր բիզնեսով զբաղվող անհատները մեծամասամբ դժգոհ կլինեն:

-Ձեր և Լուսինեի դեպքում, հավանաբար, խնդիրը զբաղմունք ունենալն է եղել. որքանով որ կողմնակի աչքով է երևում, երկուսդ էլ ապահովված ամուսիններ ունեք և ընտանիքների հոգսերը նրանց ուսերին է:

-Ճիշտ եք նկատել, մեծ խնդիրներն իրենք են լուծում: Բայց, միևնույն է, յուրաքանչյուր կին իրեն լավ է զգում, երբ կարողանում է որոշակի գումար վաստակել: Ես և քույրս սովոր ենք աշխատելուն դեռ դպրոցական տարիներից: Ես 8-րդ դասարանից թերթերում տպագրվում էի, հաղորդում վարում, գովազդում նկարահանվում: Այնպես չի, որ մեր ծնողները չէին հոգում մեր ծախսերը, պարզապես ցանկանում էինք ինքներս աշխատել, վաստակել: Որքան էլ ապահովված լինենք, մեր ամուսիններն աշխատեն, մենք չենք կարող նստել և ոչինչ չանել:

 -Հայ բիզնես-գործընկերները միշտ խնդիրներ են ունենում միմյանց հետ: Հատկապես, գումարը չեն կարողանում կիսել: Երկու քույրիկ երբևէ նման խնդրի առջև կանգնե՞լ եք:

-Մենք երբեք միմյանց չենք նախանձել, մրցակցության մեջ չենք մտել:

-Նույնիսկ փոքր տարիքո՞ւմ:

-Երբ շա՜տ փոքր էինք, կարող է գրիչի կամ տիկնիկի համար կռվեինք: Բայց դա այլ կռիվ է: Սկսած այն ժամանակից, երբ Լուսինեն 6, իսկ ես 10 տարեկան էի, էլ երբեք միամյանց հետ չենք վիճել:

-Խաղաղություն, բնականաբար, լինում է զիջումների շնորհիվ: Դա ո՞ւմ առաքելությունն էր ձեզ մոտ:

-Երևի ես ավելի զիջող էի, իսկ Լուսինեն, քանի որ փոքր էր, ավելի խորամանկ էր: Բայց երկուսս էլ շատ ուժեղ բնավորություն չունեինք, որ անընդհատ կռվեինք: Իսկ արդեն գիտակցված տարիքում չեմ էլ կարող հիշել այնպիսի դեպք, որ միմյանցից գոնե մեկ րոպեով նեղացած լինենք: Ուր մնաց ֆինանսական տարաձայնություններ: Այդ մասին նույնիսկ մտածելը ամոթ է:

-Ձեր օրինակին, կարծեք թե, հետևում է նաև Ձեր ավագ դուստրը. սիրում է աշխատել:

-Այո, նա 8 տարեկան էր, որ նկարահանվում էր սերիալում և գումար վաստակում: Ես շատ ուրախ եմ, որ նա արժեվորում է իր վաստակածը: Հիշում եմ, երբ նկարահանումներն ավարտվեցին, մի քանի օր անց մտածեց-մտածեց ու հարցրեց. «Մամ, ես հիմա ինչքա՞ն կորցրեցի»: Ես ոչ թե խրախուսում եմ և ասում, որ երեխան անպայման պետք է գումար աշխատի, այլ ուղղակի ցանկանում եմ, որ գնահատի իր աշխատածը: Ուրախանում եմ, երբ կարողանում է խնայել՝ կարևոր մի բան գնելու համար:

-Իսկ կարևոր գնումներ կատարե՞լ է:

-Այո, օրինակ ինքն իր համար համակարգիչ գնեց: Բնական է, եթե նա դա չաներ, ինքս էի գնելու, բայց շատ ուրախացա, որ կարողացավ ոչ կարևորն ու անհրաժեշտը տարբերել: Նաև, հիմա համերգների մասնակցելով՝ մեզ համար է հաճախ նվերներ պատրաստում: Ես հպարտանում եմ իրենով, շատ կցանկանամ, որ նմանվի ինձ և Լուսինեին:

-Իրինա, բայց ասում են նաև, որ գումարով երեխային կարելի է «փչացնել», երես տալ:

-Հավատացեք, ես մինչև հիմա նման բան չեմ նկատել: Չի եղել մեկ դեպք, որ մի բան շատ ցանկանա և կապրիզ անի, ասի, որ շատ է ուզում, պարտադիր պետք է գնել: Նա իր վաստակած գումարն այնպես է հավաքում կարևոր բաների համար, որ ես ուղակի զարմանում եմ: Իհարկե, հասկանում եմ, որ այդ ծայրահեղությունն էլ կա, բայց, փառք Աստծո, ես նման խնդրի հետ չեմ առընչվել: Դպրոցում լավ սովորելը, հաջողության հասնելը ևս աշխատանք է: Դժվարությունը մարդուն կոփում է, պատրաստում հետագա կյանքի համար: Ես չեմ ցանկանում, որ իմ աղջկան ամեն ինչ հեշտ տրվի: Նա պետք է հասկանա, որ դժվարությունների միջով անհրաժեշտ է անցնել ու գնահատել ձեռքբերածը:

-Ձեր ունեցած ամենամեծ դժվարությունը ո՞րն է եղել:

-Իմ ամենածանրաբեռնված շրջանն այն էր, երբ սովորում էի երկրորդ մասնագիտությամբ, զուգահեռ՝ աշխատում երկու տեղ, նաև ունեի փոքրիկ աղջիկ: Բայց դժգոհ չեմ, դա ինձ անհրաժեշտ էր: Օրինակ, հիմա, երբ շատ քիչ տարբերությամբ ծնվեց երրորդ փոքրիկս, նորից ծանրաբեռնված եմ, բայց սա շատ քաղցր զբաղվածություն է, սիրով եմ անում:

-Իրինա, կինն առաջին հերթին ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի:

-Պետք է լինի և դերասան, ունենա և փխրուն, և ուժեղ բնավորություն: Ինչ որ տեղ առաջնորդ լինի, բայց դա ցույց չտա:

-Կինը կարո՞ղ է լինեն առաջնորդ և դա ցույց չտալ:

-Ինչո՞ւ ոչ, չէ՞ որ կինը խորամանկ է: Երբ ես աշխատանքի էի ընդունվում, միշտ առաջին հայացքից մտածում էին, որ չեմ կարող պատասխանատու առաջադրանքները գլուխ բերել: Բայց բավական էր մեկ շաբաթ և համոզվում էին, որ որքան փխրուն եմ արտաքինից, այնքան պատասխանատու եմ և լուրջ իմ գործում:

-Կանացի խորամանկությունն ավելի շատ գործունեությա՞ն, թե ընտանեկան հարաբերություններում է անհրաժեշտ լինում:

-Ամենուր, նույնիսկ երեխաների դաստիարակության:

-Ի դեպ, երեք երախաների հետ ինչպե՞ս եք հասցնում:

-Դայակի օգնությամբ: Իհարկե, առանց դայակի շատ դժվար կլիներ:

-Մեր օրերում, հատկապես գործարար կանայք, սահմանափակվում են մեկ-երկու երեխայով: Դուք երեք դստրիկի մայր եք, կրտսերների մեջ տարիքային տարբերությունը շատ փոքր է:

-Դա հատուկ է արվել: Մեծ աղջկաս և մյուս երկուսի տարբերությունը շատ է, հասկացա, որ նա մեծական, նույնիսկ «մամայական» սիրով է սիրում քույրիկներին: Այդ պատճառով շատ լավ է, գոնե այս երկուսը մի տարիքի են, միմյանց հետ կանցնի իրենց առօրյան: Շատ էինք ցանկանում, որ աղջիկներ լինեն ու լավ է, ստացվեց: Մեգին նրանց պաշտում է և գիտեմ, որ միշտ կպաշտպանի ու կօգնի ամբողջ կյանքում:

-Չե՞ք մտածում որդի ունենալու մասին:

-Իհարկե ոչ (ծիծաղում է): Երբ երեխաները շատ են, ուշադրությունդ, ժամանակդ բաշխվում է և կարող է տուժել մեկն ու մեկը: Ես երեք երեխա, երեք քույրիկ էի ուզում և երազանքս իրականացավ: Չգիտեմ, ամուսինս ներքուստ կցանկանար որդի թե ոչ, բայց ասում է, որ շատ ուրախ է, որ աղջիկներ են մեր բալիկները: Գուցե 10 տարի հետո ցանկանամ 4-րդ զավակ, բայց այս պահի դրությամբ չեմ ցանկանում:

-Յուրաքանչյուր բալիկի ժամանակ զգացողությունները փոխվո՞ւմ էին:

-Այո: Մեգին առաջինն էր և բոլորովին այլ զգացողություն ունեի: Չէի պատկերացնում, թե դա ինչ է, ինչ է ավելանալու քո կյանքում: Սա նախանձելի ժամանակահատված է: Չես պատկերացնում, թե կյանքդ ոնց է փոխվելու: Իսկ երկրորդ անգամ արդեն գիտես, թե ով է ծնվելու, ինչ ուրախություն ես զգալու… Իսկ երրորդի դեպքում, երբ պատկերացնում էի, որ նույն գանձերից մի հատ էլ է ավելանալու, դա բոլորովին այլ աշխարհ էր, այլ ապրումներ:

-Իրինա, Ձեր ամուսինը ի՞նչ գործունեություն է ծավալում:

-Տարբեր: Շատ ափսոս, որ իր՝ ֆինանսիստի մասնագիտությամբ չի աշխատում, բայց այն օգտագործում է ամեն տեղ: Փակագծերը չեմ բացի, բայց կասեմ, որ հետաքրքիր, բազմաբնույթ աշխատանք ունի: Հաճախ զարմանում ու հիանում եմ, թե ինչպես է կարողանում տարբեր ոլորտներից գլուխ հանել:

-Գեղեցկության տիտղոսակիր կնոջը շա՞տ է խանդում:

-Հիվանդագին խանդոտ չէ և դա ամենակարևորն է: Իսկ թեթևակի խանդի տեսարաններ, որը հաճելի է թե իր, թե ինձ համար, միշտ էլ կա:

-Իսկ դուք խանդո՞տ եք:

-Այո, շատ (ծիծաղում է): Բայց, իհարկե, նորից հիվանդագին չէ: Մեկ-մեկ մտածում եմ, եթե ամուսինս աշխատեր մեծ վայրում, շատ մարդկանց, կանանց հետ, երևի չդիմանայի և խնդրեի աշխատանքից դուրս գալ:

-Վեճեր, տարաձայնություններ շա՞տ եք ունենում:

-Ոչ, մենք վեճեր չենք ունենում: Կարող է երբեմն կատակով միմյանցից նեղանանք, որը կտևի ամենաշատը 1-2 րոպե: Բախտս բերել է նրանում, որ ամուսինս բնութով ինձ նման է: Նա միշտ իմ բարկացած պահերին ինձ մեղմ տոնով ասում է. «Թեթև տար է»… Եվ դա ինձ շատ է օգնում: Հեշտ ու հանգիստ, խաղաղ ապրում ենք:

-Իսկ հանգիստն ինչպե՞ս եք սիրում անցկացնել:

-Շատ է փոխվել մեր հանգիստը փոքրիկներից հետո: Առաջ ակտիվ հանգստի կողմնակից էինք, իսկ հիմա երազում ենք հանգիստ հանգստի մասին: Դեռ չենք հասցրել ամբողջ ընտանիքով հանգստի մեկնել և կարծում եմ, առաջիկա մի քանի տարիներին չի ստացվի: Հիմա պասիվ հանգստի սիրահար ենք, հատկապես, որ հաճախ գիշերները չենք քնում երեխաների պատճառով:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia