Դուբայի ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)
LifestyleԴուբայի ամենահայտնի ու շքեղ հյուրանոցների մասին լեգենդներ են հյուսվում:
Orer.am-ը ներկայացնում է հյուրանոցներ, որոնք կարող են լավագույնը համարվել ոչ միայն Դուբայում, այլև ամբողջ աշխարհում:
WALDORF ASTORIA DUBAI PALM JUMEIRAH

Այս նորաբաց հյուրանոցի դիզայնը պատրաստված է եվրոպական էլեգանտ զսպվածության շնչով: Հյուրանոցի ստեղծողները հաշվի են առել Դուբայի հյուրանոցային բզինեսի ամբողջ փորձը՝ թողնելով շքեղությունը ու գեղեցկությունը, սակայն շեշտը դրվել է որակի վրա: Դիզայնը հասարակ է, լուսավոր ու նրբագեղ: Միակ թերությունը դեռևս բուսականության պակասն է:


ARMANI HOTEL DUBAI

Անխոս, քաղաքի ամենաոճային հյուրանոցն է: Ջորջիո Արմանիի դիզայնը իդեալական է՝ սկսած մանրուքներից, կառուցված է մինիմալիստական ոճով:
Մեր ժամանակների լավագույն դիզայների նախագծած հյուրանոցը գտնվում է Դուբայի Burj Khalifa խորհրդանշական երկնաքերում՝ զբաղեցնելով 11 հարկ: Հենց Armani Hotel-ի լոբբիով են մարդիկ բարձրանում At.Mosphere ռեստորան, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաբարձր ռեստորանն աշխարհում:
Հյուրանոցի գլխավոր խաղաքարտը քաղաքի վրա բացվող հիանալի տեսարաններն են:
BURJ AL ARAB

1999 թվականին բացված Burj Al Arab-ն աշխարհի ամենահայտնի հյուրանոցն է, որին շքեղության համար տրվել է «7 աստղի» կարգավիճակ: Մինչ օրս աշխարհի ոչ մի հյուրանոց չի կարողացել շքեղությամբ գերազանցել այդ հյուրանոցին:
Հյուրանոցի ինտերիերում օգտագործվել է մոտ 8000 քմ 22-կարատանոց ոսկի: Շքեղ լյուքսերի համարները միայն երկհարկանի են՝ հատակից առաստաղ ձգվող պատուհաններով, որոնցից բացվում է տեսարան դեպի Դուբայի առափնյա հատվածը:

JUMEIRAH ZABEEL SARAY

Հյուրանոցը կառուցված է արևելյան պալատի նմանությամբ: Հյուրանոցից տեսարան է բացվում դեպի Արաբական ծոցը: Հյուրանոցի համարները ձևավորված են օսմանյան ոճով:
Հյուրանոցի 400 համարներից 26-ը լյուքս են, 38-ը՝ թագավորական համարներ: Հյուրանոցի հպարտությունն է ինֆինիտի լողավազանն ու Mehteran թատրոնը:

ATLANTIS THE PALM

«Ատլանտիսը» ոչ միայն հյուրանոց է, այլ լեգենդ: Կառուցված է Palm Jumeirah կղզում, ունի 1539 հյուրանոցային համար, զարգացած ենթակառուցվածքներ:
«Ատլանտիսը» մեծ հաշվով ամբողջական քաղաք է, որի սահմաններից ցանկության դեպքում կարելի է և դուրս չգալ: Հյուրանոցը հիացնում է իր հսկայական չափերով:
