Արմեն Աշոտյանը` ռեկտո՞ր
InterviewՉնայած այն հանգամանքին, որ ԿԳՆ Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները հերքվել են, դրանք չեն դադարում: Այսօր էլ asparez.am կայքում նոր տեղեկատվություն տարածվեց, ըստ որի,նախարարը կարող է դառնալ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ռեկտոր:
Orer.am-ի հետ զրույցում ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ասաց, որ դա անհեթեթություն է և լուրը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը հիմնվել է ԿԳ նախարարի և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորի միջև Մոսկվայում փետրվարին կնքված համապատասխան համաձայնագրի համաձայն:
Լևոն Փանոսյան