Շաբոյան-քաղաքապետարան հակամարտության իրական պատճառը
SocietyԵրեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մայիսի 6-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվել են Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ` մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ:
Շաբոյանի հանձնաժողովի նման որոշումը բավականին լայն արձագանք ստացավ, քանի որ կոնկրետ ներիշխանական հակամարտության երանգներ էր պարունակում: Իրական պատճառը, սակայն, ռեժիմի փլուզումն ու խուճապը չէ, ոչ էլ սոցիալական արդարության վերականգնման ձգտումը, այլ բացառապես կրում է միջանձնային բնույթ
Orer.am-ի տեղեկություններով` Շաբոյան-քաղաքապետարան «հակամարտության» հիմքում ընկած են անձնական շարժառիթներ: Ըստ մեր աղբյուրների` քաղաքապետարանի համապատասխան կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթներում, ի թիվս այլ ընկերությունների, պարտվել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի մերձավորներին պատկանող կազմակերպությունը, ինչից հետո հանձնաժողովի նախագահը հենց այդպես է փորձում վրեժխնդիր լինել այդ պարտության համար:
Ահա այսպիսի ներիշխանական հարաբերություններ...