«Թանգարանային գիշերվա» օրվա առիթով նույնիսկ հեռավոր մարզերից էին ժամանել Մայր Աթոռ
Interview1977 թվականից ի վեր մայիսի 18-ը պաշտոնապես նշվում է որպես համաեվրոպական թանգարանային տոն: Այն տոների շարքում, թերեւս, ամենայուրահատուկներից է: Նշենք, որ տարեց տարի երիտասարդների հետաքրքրությունը թանգարանների նկատմամբ ավելի է մեծանում. այցելուների թիվը գնալով շատանում է:
Orer.am-ը ճշտելու համար, թե ի՞նչ ցուցադրություն է կազմակերպվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Թանգարանային գիշերվա» օրվա առիթով, զրուցեց Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ. «Այդ առիթով հանրության առջև բաց են եղել Մայր Աթոռի թանգարաններից Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը և Ռուբեն Սևակի թանգարանը՝ իրենց մշտական ցուցադրություններով: Հատուկ այդ ծրագրի շրջանակներում Ռուբեն Սևակի թանգարանում ցուցադրել ենք Հայոց ցեղասպանության նահատակների «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը»:
Տոնի հետ կապված մարդկանց հետաքրքրության եւ թանգարաններ կատարած այցերի վերաբերյալ քահանա Կարապետյանը նշեց.
«Արդեն երրորդ անգամն է՝ Մայր Աթոռի թանգարանները Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության հրավերով, մասնակցում են «Թանգարանային գիշեր» ծրագրին: Հենց առաջին մասնակցության ժամանակ այցելուների մեծ հոսք արձանագրվեց: Նույնն էր նաև այս անգամ: Նույնիսկ հեռավոր մարզերից էին ժամանալ Մայր Աթոռ: Առհասարակ, մարդիկ ամեն օր էլ կարող են թանգարան այցելել, սակայն «Թանգարանային գիշերն» այլ բովանդակություն և խորհուրդ ունի: Այդ օրը թանգարանների տոնն է, ուստի ամեն ոք աշխատում է մասնակցել տոնախմբությանը և աջակից լինել թանգարանին ու այդ նվիրական հաստատության աշխատակիցներին»:
Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրենը նաեւ հավալեց. «Ամեն թանգարան յուրահատուկ ձեռնարկումների ծրագրով է փորձում այդ օրը հանդես գալ, ինչը, ինքնին, հետաքրքրական է ու գրավիչ: Ըստ իս՝ այդ տոնն առանցքային կարող է լինել այցելուի և թանգարանի միջև՝ հետագայում նոր հարաբերությունների հաստատման առումով»:
Սոսե Չանդոյան