Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էլեկտրաէներգիայի թանկացումը, ՀԷՑ-ի շահույթներն ու այնտեղ նստած «հարիֆները»

Interview

Էլեկտրաէներգիայի թանկացման, թվերի հիմնավորման, սպառողների սոցիալական դժվարությունների հետ կապված հարցերը հայաստանյան հասարակության համար վերջին շաբաթների ամենաակտուալ հարցերն են, քանի որ թանկացումը մեծ հարված կհասցնի բնակչության լայն հատվածի գրպանին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը Orer.am-ին ներկայացրեց տվյալներ՝ գործող սակագների և թանկացման հայտի մեջ նշված թվերի վերաբերյալ հենց արտադրող ընկերություններից՝ ատոմակայանից, ՋԷԿ-երից, ՀԷԿ-երից: Փորձագետը մասնավորապես նշեց. «Մեծ հիդրոէլեկտրակայաններից Հրազդան-Կասկադը մի քանի լումայի թանկացման հայտ է ներկայացրել, իսկ Որոտանի ՀԷԿ-ը առհասարակ չի ներկայացրել, փոքր ՀԷԿ-երը՝ 1-ից 7 : Հայկական ատոմակայանը էլեկտրաէներգիան հիմա վաճառում է 5,7 դրամով և թանկացման հայտ է ներկայացրել մոտ 3 դրամով, ինչը կկազմի 8,6 դրամ, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը էլեկտրաէներգիան 41 դրամով է տալիս և 1 դրամով թանկացնելու հայտ է ներկայացրել, Հրազդանի ՋԷԿ-ը ներկայումս 36,3 դրամով է վաճառում, նոր հայտով այս գումարը դառնալու է 43,6: Հրազդանի ՋԷԿ-ը ու Հրազդանի 5-րդ էլեկտրակայանը ռուսական ընկերություններ են: ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող Երևանի ՋԷԿ-ը վաճառում 14,6 դրամով, իսկ նոր հայտով նախատեսում է վաճառել 23,3 դրամով: Միջին գինը, որով ՀԷՑ-ը գնում է հոսանքը, 18,9 դրամ է, 2 դրամ էլ տալիս են «Բարձրավոլտ էլեկտրացանցերին»՝ էլեկտրաէներգիան հասցնելու համար: Էլեկտրաէներգիայի ինքնարժեքը ՀԷՑ-ի համար կազմում է 21 դրամ, իսկ միջին վաճառքի գինը 31,3 դրամ՝ չհաշված ԱԱՀ-ն: Կոպիտ ասած՝ 1 կիլովատ էլեկտրաէներգիայից էլեկտրացանցերին մնում է 10,4 դրամ»:

Խոսելով կորուստների թվի մասին՝ Իոաննիսյանն ասաց, որ դրանք կազմում են 14 տոկոս, և ՀԷՑ-ը հավաստիացնում է, որ այդ թիվը կհասցվի 12,5 տոկոսի. «Մենք հաշվեցինք, որ 1 կիլովատ հոսանքի բաշխման համար էլեկտրացանցը պահում է 10,4 դրամ, իսկ համեմատելով Ուկրաինայի և Բելառուսի հետ՝ ասեմ, որ այդ երկրներում էլեկտրաէներգիան արտադրելով, բաշխելով՝ բնակչին հասնում է 10-15 դրամով: Իսկ Հայաստանում միայն բաշխելու համար 10,4 դրամ մնում է էլեկտրացանցին, իսկ նրանք դեռ դրանից դժգոհ են»:

Ըստ մեր զրուցակցի՝ ՀԷՑ-ի վնասով աշխատելը պայմանավորված է գերծախսերով, և գերծախսերի ամենացայտուն, աչք ծակող օրինակը շքեղ ավտոմեքնաներն են. «Եթե ընկերությանը սպասարկող Մերսեդեսները լինեն ոչ թե S, այլ C դասի՝ մեր բնակարաններ մտնող էլեկտրաէներգիայի որակն ու քանակը հաստատ չի փոխվի: Այս կարգի անիմաստ ծախսերը շատ են: Սակայն իմ կարծիքով՝ սա կարող է լինել ոչ թե անիմաստ ծախս, այլ գուցե անիմաստ ծախսերի ներկայացում, և այդ գումարները մտնում են որոշ մարդկանց գրպանները: Հնարավոր է՝ կոռուպցիոն սխեմա, որը շատ ռուսական ընկերություններում ավանդականորեն զարգացած է, իսկ ՀԷՑ-ն էլ ՌԱՕ ԵԷՍ ընկերության դուստր ձեռնարկությունն է: Պատկերացրեք՝ նրանք մեքենայի վարձակալության համար մեկ տարում վճարում են ամբողջ մեքենայի գումարը: Նրանք ամսական 800 դոլարով 2000թ. արտադրության S դասի «Մերսեդես» են վարձակալում, որն արժե 8-10 հազար դոլար, իսկ վարձակալության պայմանագիրը կնքում են 3 տարով: Այդ 3 տարում նրանք մեքենայի համար կմուծեն 30 հազար դոլար: Չեմ հավատում, որ այնտեղ «հարիֆներ» են նստած: Ավելի հավանական է, որ մեզ են ծաղրում»:


Լևոն Փանոսյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor